o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բժիշկները յոգուրտը լավագույն դեսերտ են համարում դիաբետիկների համար

22.04.2019 18:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Բժիշկները յոգուրտը լավագույն դեսերտ են համարում դիաբետիկների համար

Բժիշկները յոգուրտը լավագույն դեսերտ են անվանել շաքարային դիաբետով տառապող մարդկանց համար: Ընդ որում, կարևոր է, որ ընտրված մթերքը պրոբիոտիկներ պարունակի:

Մասնագետների պնդմամբ, շաքարախտով հիվանդ մարդկանց օրգանիզմին առավել օգտակար են յոգուրտները, որոնք աչքի են ընկնում սպիտակուցների բարձր և ածխաջրերի ցածր պարունակությամբ: Շաքարախտով հիվանդները մի շարք դժվարությունների են բախվում ամենօրյա սննդակարգի ընտրության հարցում, քանի որ 2-րդ տիպի շաքարախտն արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում է առաջացնում: Բարդությունների ռիսկերը նվազեցնելու համար ավելի լավ է հրաժարվել ոչ միայն քաղցրավենիքից, այլև ճարպերից և աղի սննդից:

Ի՞նչ է պետք անել հաջողությամբ նիհարելու համար. դիետոլոգի 5 խորհուրդները

Յոգուրտը կարող է լավ դեսերտ հանդիսանալ, քանի որ պրոբիոտիկների ազդեցությամբ կարող է օգնել արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցմանը: Բացի այդ, խորհուրդ է տրվում յոգուրտին մրգեր ավելացնել, ինչից մթերքը ոչ միայն օգտակար կլինի առողջությանը, այլ նաև համեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА