o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչություն

21.04.2019 12:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչություն

Ահազանգող ողբերգություն՝ խորհրդանշական օրով պայմանավորված

Սուրբ Հարության պատարագի ընթացքում միաժամանակ կազմակերպված ահաբեկչական գործողություններ են իրականացվել Շրի Լանկայի 3 քաղաքների՝ մայրաքաղաք Կոլոմբոյոի, ինչպես նաև Նեգոմբո, Բատտիկալոա քաղաքների եկեղեցիներում․ զուգահեռաբար հարձակումներ են նախաձեռնվել Կոլոմբոյի միանգամից 3 հյուրանոցների դեմ։ Զոհերի թիվը գերազանցում է 150-ը, հոսպիտալացվել է ավելի քան 700 մարդ` հիմնականում քրիստոնյաներ․ նախնական տվյալներով՝ տուժածների թվում են նաև մի քանի տասնյակ օտարերկրացիներ(այս երկիրը բավականաչափ պահանջարկ ունի նաև հայ զբոսաշրջիկների շրջանում)։ Շրի Լանկայի՝ շուրջ 22,5 մլն բնակչության միայն մոտ 7%-ն են քրիստնյաներ։

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում

Հայտնի է, որ ոստիկանությունը նախապես ստացել է հետախուզական տեղեկատվություն՝ ահաբեկչությունների հնարավորության վերաբերյալ, բայց չի կարողացել կանխել դրանք։

Հաշվի առնելով բռնարարքների իրականացման կազմակերպվածությունը, բնույթը(մահապարտ ահաբեկիչներ, պայթուցիկ սարքերի կիրառում)՝ մեծ հավանականությամբ դրանց հետևում կանգնած է որևէ ահաբեկչական կառույց․ դեռևս որևէ կազմակերպություն չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը։

Հատկապես նման խորհրդանշական օրը Շրի Լանկայում արձանագրված ողբերգությունը հերթական անգամ հավաստում է այն իրողությունը, որ մերօրյա աշխարհում դեռևս բավական արդիական են միջազգային ահաբեկչության, նաև արհեստականորեն հրահրված քաղաքակրթական հակասությունների հիմնախնդիրները․․․

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА