o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հալեպում վերաբացվել են կուտակիչների և մեքենայի յուղի գործարանները

21.04.2019 19:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հալեպում վերաբացվել են կուտակիչների և մեքենայի յուղի գործարանները

Սիրիայի Հալեպ քաղաքում վերաբացվել են ավտոմոբիլների համար կուտակիչների եւ մեքենայի յուղի գործարանները: Շեյխ Սայիդի շրջանում աշխատանքն է սկսել բեռնատարների, մարդատար ավտոմեքենաների եւ արեւամարտկոցների համար կուտակիչների արտադրության «Համար» գործարանը։

Հալեպում հայ է սպանվել

Հալեպի ծայրամասում գտնվող ոչ մեծ գործարանը վերականգնել են ավերակներից: Շեյխ Սայիդի արդյունաբերական շրջանը զինյալները գրավել էին առաջին հերթին: Թանկարժեք սարքավորանքը եւ հաստոցները կողոպտվել են եւ վաճառվել սեւ շուկայում: Գրեթե մեկուկես տարի է պահանջվել արտադրությունը վերագործարկելու համար:

Նաեւ Հալեպում բացվել է մեքենայի յուղի արտադրության գործարանը Շեյխ Նաջարի շրջանում: «Մինչեւ պատերազմը մենք տարեկան արտադրում էինք 13 հազար տոննա շարժիչի յուղ, այժմ ծավալները շատ ավելի փոքր են՝ ընդամենը 4 հազար տոննա… Եվ այնուամենայնիվ այս տարի, անցյալ տարվա համեմատությամբ, շատ ավելի լավ է: Մենք մշտապես մեծացնում ենք արտադրության ծավալները»,- նշել է գործարանի սեփականատեր Յահյա Խրիտանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА