o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում սպասվում է ձյուն

19.04.2019 17:10 ԵՂԱՆԱԿ
Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում սպասվում է ձյուն

Ապրիլի 19-ի ցերեկը, 20-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, 20-23-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռներում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 19-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 10-15 մ/վ։

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА