o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ 100 000 ՏՈՆՆԱ ԼՈԼԻԿ

19.04.2019 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ 100 000 ՏՈՆՆԱ ԼՈԼԻԿ

Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` «Սպայկայի» հայտնի գործը հիմնականում կապված է լոլիկի հետ: Ըստ վարկածի՝ Թուրքիայից լոլիկը հասել է Հայաստան, մտել երկիր, ապա անմիջապես էլ՝ արտահանվել ՌԴ՝ հայկականի անվան տակ: Նաեւ, որ այդ մեխանիզմը հիմնականում գործել է 2015թ.-ից հետո, երբ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման պատճառով խզվեցին ռուս-թուրքական հարաբերությունները, եւ  արգելվեց Թուրքիայից մի շարք ապրանքատեսակների, այդ թվում՝ լոլիկի մուտքը ՌԴ: Ընդ որում, այս վարկածից զատ, կան նաեւ «Սպայկայի» հետ չկապվող խոսակցություններ, այսինքն, որ նման սխեմաներով ինչ-ինչ հայկական ընկերություններ նաեւ Թուքիայից ՌԴ տրիկոտաժ եւ հագուստի այլ տեսականի են արտահանելՆախ` լոլիկի մասին: Այդ վարկածի մասին էր խոսում այն փաստը, որ եթե մինչ ռուս-թուրքական հակամարտությունը, Հայաստանից ՌԴ արտահանվում էր չնչին քանակությամբ լոլիկ, ապա արդեն հակամարտության մեկնարկից՝ 2016թ.-ից տարեկան արտահանումը 1100-ից հասնում է ավելի քան 30 հազար տոննայի: Բայց եթե այդ քանակությամբ հենց թուրքական լոլիկ է արտահանվել, ուրեմն նախ՝ այդ լոլիկը պետք է մտներ Հայաստան: Ուստիեւ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկատվություն խնդրեցինք հետեւյալ հարցերի շուրջ. «2015-2019թթ. ընթացքում Հայաստան որքան լոլիկ է ներմուծվել եւ արտահանվել, ովքեր են ներմուծող եւ արտահանող ընկերությունները այս պահի դրությամբ»:

ՄԻ ՔԱՆԻ ՏՈՆՆԱ ՊԱՆՐԻ ԽՆԴԻՐ ԷԼ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԼՈՒԾԵԼ

Ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ ՊԵԿ-ից տեղեկացրին. «Ըստ մաքսային վիճակագրական տվյալների շտեմարանի` 2015-2019թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է 5 824.9 տոննա լոլիկՀայաստանի Հանրապետությունից արտահանվել է՝ 103 047.4 տոննա2019թ. առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետություն լոլիկ ներմուծվել է «Ալավերդյան Լեւոն», «Արայիկ Կարապետյան», «էմին Գրիգորյան Վասիլի» Ա/Ձ-ների կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «Գրին ֆարմեր», «Սպայկա», «Ֆրեշ ֆրուտ», «Մավաս Ագրո», «էկոլենդ» ՍՊ ընկերությունների կողմից»:

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ԵՆ ՍՏՈՒԳՎՈՒՄ»

Առաջին հայացքից, եթե 2015-2019թթ. Հայաստան է մտել 5 824.9 տոննա լոլիկ, ապա արտահանված 103 047.4 տոննան պետք է հիմնականում տեղական արտադրության հաշվին լիներ, այսինքն՝ չէր կարող թուրքական լոլիկը վերաարտահանվել ՌԴ: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե Հայաստանը կարո՞ղ էր այդքան լոլիկ արտադրել: Դիմենք վիճակագրությանը, որի ներկայացրած նույն ժամանակահատվածում լոլիկի տեղական բերքի մասին տվյալները, պարզվեց, ցնցող են: Ըստ այդմ, «Ընդամենը հավաքված է բերք» տեղով լոլիկի հետեւյալ ծավալներն են ներկայացված.

Վտանգված է դեղձի մթերումը…

2015թ. 3 170 240 ցենտներ,

2016թ. 2 981 403 ցենտներ,

2017թ. 2 342 278 ցենտներ,

2018թ. 1 381 235 ցենտներ:

Նախ, այդ տարիներին ոչ միայն լոլիկի տեղական արտադրության թռիչքային աճ չենք ունեցել, որը կբերեր արտահանման ներկայացված թռիչքին, այլ եղել է լրջագույն անկում: Հաջորդը, պարզ գործողությամբ ցենտներից անցնենք տոննայի եւ պարզ կդառնա, որ այդ ժամանակահատվածում կար Հայաստանից տեղական մոտ 100 հազար տոննա լոլիկ արտահանելու տեսական հնարավորություն: Սակայն այս դեպքում խոսքն ամառային լոլիկի մասին է, որի արտահանման հնարավորություններն առնվազն կասկածելի ենԻնչ վերաբերում է ջերմոցներին, որոնց բերքն էլ հիմնականում արտահանման ենթական է, ապա թեեւ արդեն 2016թ.-ին Հայաստանում ընդհանուր ծավալը հասել էր մոտ 800 հեկտարի եւ կար զարգացման միտում, սակայն դրանց հիմնական խնդիրը ներքին շուկան էր: Դրանից զատ, ջերմոցային ողջ արտադրատեսակի ցանկում լոլիկն ամենեւին էլ առաջնային տեղում չէ: Ամեն դեպքում, տեսականորեն հիմնականում 2016-2018թթ.-ին 100 000 տոննա արտահանելու հնարավորություն կար, բայց դա անպայմանորեն ներքին շուկայում կբերեր լուրջ դեֆիցիտի եւ գնային թռիչքների, որն այդ տարիներին չի դիտվել: Առավել եւս, որ ներքին շուկայում առանց այդ էլ կար դեֆիցիտը, ինչն արտահայտում էր ներկրման առկայության տեսքովԱրդյունքում, թերեւս ենթադրելի է թուրքական լոլիկը հայկականի տակ արտահանելու սխեմայի հնարավորությունը, սակայն այստեղ դեռ պարզելու շատ հարցեր կան, որն արդեն նախաքննության խնդիրն էԻնչ վերաբերում է հագուստի ներմուծման-արտահանմանը, ապա այստեղ դեռ պարզելու հարցեր կան, եւ դրան կադրադառնանք առաջիկայում:

Սպայկա», «Սաս Գրուպ», «Գազպրոմ Արմենիա». որքան հարկ են վճարել խոշորները. վիճակագրություն

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА