o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՍԱՀՄԱՆ ԵՄ ԳՆԱԼՈՒ, ՊԱՐԶԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՆ ՈՒՆԵՄ»

19.04.2019 21:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՍԱՀՄԱՆ ԵՄ ԳՆԱԼՈՒ, ՊԱՐԶԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՆ ՈՒՆԵՄ»

Սահմանների հետ կապված հիմա էլ պաշտոնապես խոսվում է կոնկրետ «հումանիտար ծրագրերից»: Բայց իրականում ի՞նչ վիճակ է տիրում. մեզ հետ զրույցում «Թալին» ջոկատի հրամանատար ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ այս կարծիքը հայտնեց.

Պուտինի հրամանով Սերգեյ Կարապետյանը նշանակվել է Սմոլենսկի դատախազ

Սահմանային իրավիճակը էդքան էլ խախանդ չի, ոնց ներկայացվում է, բայց հիմա չեմ ուզում շատ բան խոսել, մանրամասնել: Առաջիկա օրերին սահման եմ գնալու, պարզելու մի քանի բան ունեմ: Դրանք էլ պարզեմ ու արդեն բաց կխոսեմ: Հիմա չեմ ուզում մի բան խոսեմ, հետո ասեն՝ Սաքոն ճիշտ չէր կամ կիսով չափ էր ճիշտ: Գիտեք հիմա ոնց են ինձ թիրախավորել:

«ՊԱՏԵՐԱԶՄԵԼԸ Ո՛Չ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ, Ո՛Չ ԷԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

- Ընդհանրապես ներկա իշխանությունների ռազմաքաղաքական գիծը շատ թույլ է, դե ինչ ասես այն մարդկանց, որոնց կարկառուն ներկայացուցիչները ասում են՝ հեղափոխությունն ավելի կարեւոր արժեք էր, քան արցախյան ազատամարտը: Էդ արդեն շատ բան է ասում: Ախր, ինչքան էլ չեմ ուզում խոսեմ, մեկ է, բաներ կան, որ չեմ կարող չասել...

- Կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե Դամասկոսը, Մոսկվան եւ Անկարան ինչ կպայմանավորվեն»

- Ախր, էս ի՞նչ հեղափոխություն էր, սա հեղափոխություն չէր, սա խաբեություն էր, դավադրություն հայ ժողովրդի հանդեպ: Էս իշխանությունները ժողովրդին տանում են կործանման, բոլորս էլ դա գիտենք: Բայց չգիտես ինչու, բոլորը վախենում են ճշմարտությունը բարձրաձայնելուց: Բայց Սաքոյին լավ գիտեն, ես թուրքի գնդակից չեմ վախեցել, հիմա ումի՞ց պիտի վախենամ: Հա, հասկանում եմ, ճշմարտությունը ասելը, ընդունելը շատ դժվար է, որովհետեւ ճշմարտությունը ասելուց հետո բոլորը հարձակվում են քո վրա` էլ ֆեյքերով, էլ կենդանի երեսներով, որովհետեւ բոլորը սրիկա են:

Ձեզ իրո՞ք թվում է, որ այդ եղանակով ինչ որ բան կկորզեք Կարապետյաններից. Արփինե Հովհաննիսյան

- Պարոն Կարապետյան, բայց որքանով ես եմ հիշում, Դուք եւս հեղափոխության օրերին միանշանակ կողմ չէիք այդ ամենին, բայց հույս էիք հայտնում, որ գուցե ինչ-որ բան փոխվի: Փաստորեն Ձեր հույսերը չարդարացա՞ն:

- Այ, այ ապրես, կողմ չէի բացարձակ, բայց ասում էի` մարդ ես, կարող է ինչ-որ բան փոխվի: Բայց ի՞նչ փոխվի, երկիրը տակնուվրա արեցին: Ես ո՞նց կարայի աջակցել էն մարդուն, ով եկել է 1915 թվականի կիսատ մնացածն ի կատար ածելու համար:

ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՀԵՆՑ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ Է ՀՐԱՀՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ»

- Լավ, իսկ կա՞ մարդ, ում տեսնում եք, որպես լիդեր՝ ստեղծված իրավիճակում:

- Էդ հարցը ինձ շատ-շատ են տվել, ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել: Պետք է ազգը տեսնի այն մարդուն, ով կկարողանա էս օր օրի քանդվող երկիրը նորից ռելսերի վրա դնել: Ես էդ հարցին չեմ կարող պատասխանել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА