o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԾԿՀ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵԼ ԳԱԶԻ ԳՆԻ ԹԵՄԱՆ

19.04.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԾԿՀ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵԼ ԳԱԶԻ ԳՆԻ ԹԵՄԱՆ

Արդեն մոտ 3.5 ամիս է, որ Հայաստանը չունի բնական գազի հաստատված սակագին: Եվ դրան զուգահեռ հանրության շրջանում հետեւյալ հարցերն է շարունակաբար՝ իսկ գործող սակագինը որքանո՞վ է օբյեկտիվ, որ մի բան էլ բարձրանա:

Այսպիսով, արդյոք ժամանակին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օբյեկտիվ հաշվարկներո՞վ է սակագին սահմանել: Օրինակ, ինչու է ՀԾԿՀ-ն (ոչ միայն գազի) իրականացված ներդրումները ներառել սակագնի մեջ, որը նկատելիորեն ազդում է գնագոյացման վրա: Առավել եւս, որ «Գազպրոմ Արմենիայի» պարագայում կան ներդրումներ, որոնք ուղղակի կապ չունեն շարքային սպառողի հետ: Օրինակ, Իրան-Հայաստան գազատարի կառուցման վրա մեծ ներդրումներ են արվել, եւ հարց է՝ դրանք եւս սակագնի մե՞ջ են, եթե այո, ինչո՞ւ, երբ դա ընկերության համար բիզնեսի ուղղություն է, որը եկամուտներ է բերում: Անցած տարի այդ գազատարով տեղափոխվել է 523.8 մլն խմ գազ, որը համարժեք է բնակչության սպառած գազին: Մինչդեռ իրանական գազը, ըստ ծրագրվածի, պետք է վերածվեր էլեկտրաէներգիայի եւ ետ ուղարկվեր Իրան: Ուրեմն, շարքային սպառողին դա հետաքրքի՞ր է. իհարկե՝ ո՛չ: Իսկ Հրազդանի ՋԷԿ-ում իրականացված ներդրումնե՞րը: Կամ, օրինակ, «Տրանսպորտային միջոցների (այդ թվում` «Հրազդանհիմնարկիտեխնիկական սպասարկման եւ վերանորոգման  աշխատանքների, այդ թվում` չափաբաժին 1.  Kia, Nissan, Ford, Liaz, chevrolet Niva, Gaz, lexus եւ այլ մակնիշի ավտոմեքենաների» նպատակով այս տարի պետք է ծախսվի մոտ 48.4 միլիոն դրամ: Ընկերության ինչ-որ ղեկավարի lexus-ի համար նույնպե՞ս սպառողը պետք է վճարիԱմեն դեպքում, ներդրումների փոխհատուցում կոչված գաղափարն է ոչ հստակ: Ինչո՞ւ պետք է սպառողը փոխհատուցի թեկուզեւ հազար անգամ արդարացված ներդրումները, երբ դրանք փոխհատուցելու այլ ձեւեր կանԱյսինքն, կա հարցերի մի ամբողջ շարան, որոնց պատասխանները պետք է առանց այդ էլ ՀԾԿՀ-ն վաղուց սպառիչ ձեւով պարզաբանած լիներ հանրությանը: Չի պարզաբանել, եւ մենք փորձեցինք ՀԾԿՀ-ից ստանալ այդ պատասխանները: Նախնական տպավորությունն այն էր, որ այդ ամենի պատասխանները սույն կառույցը վաղուց դեռ գործող սակագնի հաստատման պահին պետք է մանրամասն ունենար եւ առաջին իսկ հարցման դեպքում ներկայացներ: Բայց որքան էլ տարօրինակ է, ստացանք պատասխան, թե այս պահին սակագնին առնչվող որեւէ հարցի չեն պատասխանում: Միգուցե նման պատասխանը տրամաբանություն ունենար, եթե հարցնեինք նոր սակագնային քննարկումների մասին. ի վերջո, ասում են, թե բանակցություններ կան, ու այդ ընթացքում կարող է ինչ-որ բան գաղտնի պահելու խնդիր լինել: Բայց մեր հարցն այդ մասին չէր, այլ սակագնի, որը սահմանել են երկու-երեք տարի առաջ: Ուստիեւ կրկին դիմեցինք հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ ստիպված ենք մեր հարցերը գրավոր հղել՝ ակնկալելով օրենքի պահանջի համապատասխան պատասխան: Այս անգամ ստիպված էին համաձայնվել: Դե ուրեմն սպասենք սույն կառույցի բացատրություններին՝ չմոռանալով, որ դեռ նման հարցադրումներ կան կապված ոչ միայն գազի, այլ՝ ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող մյուս այլ ոլորտների սակագների հետ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА