o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ Է ՑԵՄԵՆՏԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆ ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՆԵՐԿՐՈՒՄԻՑ

19.04.2019 21:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ Է ՑԵՄԵՆՏԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆ ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՆԵՐԿՐՈՒՄԻՑ

Վերջին օրերին բավականին սուր աղմուկ է բարձրացել Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի շուրջ: Բանը հասավ նրան, որ «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցները դուրս եկան փողեց, թե մեզ աշխատանքից ազատելու ծանուցագրեր են տվել, այսինքն՝ գործարանը փակվում է:

Հանրային քննարկումներում միանգամից շրջանառության մեջ մտավ երկու վարկած: Առաջինով, այդ ամբողջ պատմությունն արհեստականորեն կազմակերպված էր գործարանի ղեկավարության կողմից, որպեսզի կառավարությանը պարտադրվի՝ գնալ Հայաստան ներկրվող ինչպես ցեմենտի, այնպես էլ՝ կլինկերի (ցեմենտի պատրաստման համար օգտագործվող թրծված խառնուրդ է, որի ինքնարժեքը ցեմենտից շատ ավելի ցածր է՝ մեկ տոննայի համար 9-13 դոլար: Որոշ հավելումներով այն լիարժեք ցեմենտ է դառնում) տուրքերի ավելացման համար: Կառավարությունը որոշել էր գնալ ներմուծված ցեմենտի վրա կիրառվող տուրքի բարձրացման, բայց ահա ԱԺ տնտեսական հանձնաժողովում բուռն վեճերից հետո կլինկերն այդ տուրքային բարձրացումից դուրս մնաց: Եվ ահա, ըստ նույն վարկածի, ներմուծվող ցեմենտի տուրքի բարձրացմանը եւս կառավարությունը գնացել էր սպառնալիքի տակ, թե գործարանն այդ դեպքում կփակվի, նոր գործազուրկներ ի հայտ կգան, որը Փաշինյանի համար հերթական մեծ աղմուկը կդառնա: Ու կլինկերի պատմությունն էլ, ըստ էության, նույնն էր, թեեւ այստեղ աբսուրդն ավելի լուրջ է: Այն առումով, որ այն հումք է, մինչդեռ Հայաստան հազարումի այլ տեսակների հումքեր են մտնում, որոնցից շատ-շատերն մրցակցային լուրջ հակասություններ ունեն տեղական այլ ապրանքների հետ: Այսինքն, եթե այս դեպքում պետությունը գնում է գերբարձր հարկերի ճանապարհով, ինչո՞ւ նույնը չի անում նաեւ մյուս բոլոր դեպքերում: Եվ արդյոք այս դեպքում կառավարության որոշման հիմնական շարժառիթն այն չէ. որ ի տարբերություն մյուս դեպքերի, այս դեպքում բիզնեսի գլխին կանգնած է խորհրդարանի երկրորդ ուժի ղեկավարըԵվ մյուս վարկածն էլ գործարանի օգտին էր, թե ներմուծման պատճառով այն մրցակցությանը չի դիմանում, եւ այդ հազարից ավել աշխատատեղերը փրկելու համար պետք է ճնշել ցեմենտ ներմուծողինՄիգուցե այս երկու վարկածն էլ քննարկելու տեղ կա: Սակայն հարցին փորձենք այլ կողմից մոտենալ՝ իսկ ինչո՞ւ հայաստանյան ցեմենտն անգամ սեփական շուկայում չի դիմանում մրցակցությանը: Ընդ որում, այս պատմությունը շատ խորը արմատներ ունի: Այսպես, ցեմենտի հետ կապված այս քննարկումներում ի հայտ եկան տվյալներ, որ անցած տարվա կտրվածքով Հայաստանում ցեմենտի տարեկան իրացման ծավալները կազմել են մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան տեղական արտադրողինն է եւ ընդամենը 168 հազար տոննան ներմուծվել է: Այսինքն, տեղական արտադրողն ունի մոնոպոլ դիրքեր, կարող է թելադրել ներքին գները, ուրեմն՝ ո՞րն է խնդիրը, այդ ինչո՞ւ պետք է շուկայի 75 տոկոս զբաղեցնողը հայտնվի փակման եզրին: Մինչդեռ, եթե ներմուծված ցեմենտի նկատմամբ գերբարձր տուրքեր կիրառվեն, ապա դա կարող է էապես կրճատել ներկրումն ու շուկան տանել ավելի խորը մոնոպոլիզացման: Եվ ի՞նչ է, մշտապես մոնոպոլիզացման դեմ արտահայտվող Փաշինյանն այս ինչո՞ւ է հակառակ քայլերին դիմելԲայց նայենք հարցի մյուս կողմը. եթե 7-8 տարի առաջ Հայաստանն ուներ ցեմենտի զրոյական ներմուծում (2012թ. տարեկան մոտ 1.5 հազար տոննա), ապա 2013-ին այդ թիվը կրկնապատկվեց, 2014-ին՝ հասավ 7.5 հազար տոննայի, ապա՝ 12 հազար տոննա, 30 հազար... Այսինքն, ներմուծման շարունակական աճ կա, ընդ որում, վերջին տարիներին աճի տեմպերը դարձել են շատ ավելի ընդգծված: Բացատրությունը շատ պարզ է. ներկրվածը գնային առումով ավելի մատչելի է, չնայած այն բանին, որ ներկրման մաքսային ծախսերը, փոխադրումը արդեն իսկ պետք է տեղական արտադրողին մրցակցային միանգամայն բարենպաստ իրավիճակում դնեին:

Չնայած, ավելի ճիշտ կլինի խոսել ոչ թե ներկրվածի էժանությունից, այլ՝ տեղականի թանկությունից: Նաեւ հաշվի առնելով այս փաստը. 10-12 տարի առաջ Հայաստանն ուներ ցեմենտի արտադրության նկատելիորեն ավելի բարձր պայմաններ (օրինակ` 2007թ.-ին՝ մոտ 720 հազար տոննա): Այդ ժամանակահատվածում Հայաստանը ոչ թե ներկրող, այլ ցեմենտի արտահանող էր. դեպի Վրաստան նույն 2007թ.-ին արտահանումը մոտենում էր 500 հազար տոննայի, այսինքն՝ համարժեք էր անցած տարվա ողջ տեղական արտադրությանը: Սակայն դրան հաջորդած անկումը 2016թ.-ին հասցրեց զրոյական արտահանման: Թերեւս, պատճառը միանշանակ է. արտաքին շուկայում մեր արտադրանքը չդիմացավ մրցակցությանը, եւ ենթադրելի է, որ էլի գնային քաղաքականության պատճառովԸնդ որում, այս ընթացքում «ԱրարատՑեմենտը» ազատվեց նաեւ տեղական շուկայում իր հիմնական մրցակցից՝ Հրազդանի ցեմենտի գործարանից, ինչն ընկերությանը բառացիորեն ջերմոցային իրավիճակ էր ապահովում: Հաջորդը, ցեմենտի արտադրությունում մեծ տեղ է կազմում գազը, իսկ Հայաստանում, չմոռանանք, տնտեսությանը գազ տրամադրում են էապես ցածր գներով: Վերջապես, ցեմենտի մեր արտադրությունը մեծապես հիմնված է տեղական հումքի վրա, ցածր է նաեւ աշխատուժի արժեքը եւ այլն: Այս կետերից յուրաքանչյուրն արդեն իսկ մեր տեղական արտադրողին պետք է անգամ արտաքին շուկաներում դարձնել գերմրցունակ, սակայն տեղական շուկայում անգամ չի դիմանում: Ուրեմն, պատճառը ներկրվող ցեմենտի էժան լինելը չէ, պատճառը պետք է մեր տեղական արտադրողի մոտ փնտրել: Այսինքն, կա՛մ արտադրողն անհիմն գերբարձր գներ է սահմանել եւ փորձում է ներկրումը չնշելու միջոցով, պահպանել իր դիրքերն ու ներքին բարձր գները, կա՛մ էլ, որ պարզապես ի զորու չէ մրցունակ գներով արտադրանք թողարկել, այսինքն՝ գործարանը տեխնոլոգիապես է հնացած. եթե տեղական արտադրողն այլ պատճառաբանություն կունենա, ուշադրությամբ կլսենքԵրկու դեպքում էլ մեղավորը հայաստանյան սպառողը չէ, որ ստիպված է լինելու ներմուծված ցեմենտի նման արհեստական թանկացման արդյունքում լրջագույն խնդրի առաջ կանգնել: Ավելի կոնկրետ, ներմուծված ցեմենտի արհեստական թանկացումը պետության համար միգուցե շատ ավելի մեծ վնասներով է հղի, քան անգամ ներկայիս արտադրող գործարանի գործել-չգործելը: Ավելի ճիշտ, գործարանի փակման հեռանկարը հազիվ թե ռեալ լինի. պարզապես արտադրողը պարտավոր է բարի լինել՝ գնալ խորքային վերազինման, այդ կերպ՝ արտադրանքի էժանացման: Դա, ի դեպ, հենց նրա օգտին է. մրցունակ արտադրանքի դեպքում կբացվի արտահանումը, այսինքն՝ էապես կմեծանան նաեւ արտադրանքի ծավալներըԵվ մյուս կողմից. դժվար է անգամ հաշվարկել, թե ներմուծվող ցեմենտի թանկացումն ինչ տնտեսական հետեւանքներ կբերի: Այն, որ դա մեծապես կազդի շինարարության վրա, դա կունենա անորոշ թվով աշխատատեղերի փակման հեռանկար, ամենաքիչն է: Առավել եւս, որ ներմուծումը թանկացնելով, կառավարությունը իրականում տեղական արտադրողին միայն կարճաժամկետ օգուտ է տալիս: Երկարաժամկետ հատվածում, եթե սկսի ԵՏՄ տիրույթից Հայաստան ցեմենտի անարգել ներկրում, ապա այս դեպքում արդեն տուրքերի հաշվին այն թանկացնելու խաղը կդառնա պետության համար վտանգավոր: Էլ չասած, Իրանն էլ ուր որ է, կսկսի գործել ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրի շրջանակներում, եւ այս դեպքում եւս նման արհեստական մոտեցումը հետագա խնդիրներ կունենաԿարճ ասած, պետությունը լուծման մեկ ռեալ ուղղություն ունի՝ հստակորեն պարզել մեր տեղական արտադրողի գնագոյացումն, ու եթե բարձր ինքնարժեքն օբյեկտիվ է, բնական մեխանիզմներով հասնել դրա նվազեցմանը: Եվ հենց դա է, որ գոնե այս պահին չի արվում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА