o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե մի նախարարություն ունենալու է մոտ 6-7 ոլորտ, այստեղ բացարձակ ոչ մի պրոֆեսիոնալիզմ չի կարող լինել»

19.04.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե մի նախարարություն ունենալու է մոտ 6-7 ոլորտ, այստեղ բացարձակ ոչ մի պրոֆեսիոնալիզմ չի կարող լինել»

Ազգային ժողովը երեկ 71 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ` առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Օրինագծին դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Հիշեցնենք, որ օրինագծի համաձայն, որոշ նախարարություններ կմիավորվեն, ինչի հետեւանքով ներկայիս գործող 17 նախարարությունների փոխարեն կունենանք 12-ը: Ինչո՞ւ էր սրան դեմ խորհրդարանական ընդդիմությունը, եւ ի՞նչ վտանգներով է հղի այս նախագիծը կյանքի կոչելը, «Իրավունքը» պարզեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ:

«Շատ եմ ցավում, ես նման բանի չէի սպասում». Արա Բաբլոյան

Կառավարության կառուցվածքի մասին մեր դիտողությունները խմբակցության անունից Ազգային ժողովում ներկայացրի ես եւ ասացի, որ այն, ինչ որ պրոբլեմային էր կառավարության ծրագրում, նաեւ նույնը շարունակվեց կառուցվածքում: Հիմնական կարեւոր թեզը, ինչի մասին չենք խոսում, այն է, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքում գրված է, որ նախարարն ինքնուրույն մշակում եւ իրականացնում է տվյալ ոլորտի գործունեությունը: Ի՞նչ է սա նշանակում, եթե մենք վերցնում ենք մի նախարարարություն, որն ունենալու է մոտավորապես 5-6 կամ 7 ոլորտ, ապա այստեղ բացարձակ ոչ մի պրոֆեսիոնալիզմ չի կարող լինել: Չի կարող 6-7 ոլորտի պրոֆեսիոնալ լինի նախարարը, մինչդեռ քաղաքական պատասխանատվություն է ստանձնում: Կարող ենք օրինակներով ասել` լինելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի կամ  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններ, այդտեղ անհնար է ստանձնել 6-7 ոլորտների պատասխանատվություն եւ ծրագիր մշակել:

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Կառավարությունն ասում է, որ յուրաքանչյուր ոլորտի համար կլինի փոխնախարար, որը կհամակարգի տվյալ ոլորտի աշխատանքները: Սա բավարար չէ՞:

Նախ այդ փոխնախարարները որեւէ քաղաքական պատասխանատվության ինստիտուտի մեջ չեն տեղավորվում: Եվ երկրորդ` մի տրամաբանություն է խախտված. օրինակ, եթե մենք ուզում ենք պետական կառավարման համակարգի մենեջմենթը խմբավորել, պետք է մի տեղ լինեն ենթակառուցվածքները, ինչպես տրանսպորտը, էներգետիկան, ջրային տնտեսությունները եւ այլն: Մի ուրիշ տեղ լինեն տնտեսության իրական հատվածը կամ ծառայությունները: Եվ եթե իրական հատվածով ենք առաջնորդվում` օրինակ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, այդ դեպքում` շինարարությունը որտե՞ղ է, չկա: Կամ նույն ռազմաարդյունաբերությունն ինչո՞ւ էկոնոմիկայում չէ: Այսինքն` իրական հատվածի համար պետք է սկզբունք լինի` ենթակառուցվածքներ, ծառայություններ, ինչպես առողջապահական, սոցիալական հատվածի դեպքում: Միջազգային կառավարման որոշ սկզբունքներ կան, որը չի բերելու եւ չի բերում բարձրակարգ պետական ծառայություններ մատուցելուն: Պետական որակյալ ծառայություն մատուցելու մեջ մտնում է նաեւ, թե ինչ օրենքներ են բերում, ինչ վարչարարություն են անում: Մինչդեռ մի շարք օրենքներ անորակ են:

«Դժվար է հավատալ, որ նա այլեւս մեզ հետ չէ». Արթուր Վանեցյանը՝ Գ. Կուտոյանի մասին

Խորհրդարանական ընդդիմությունը հետեւողականորեն հարցեր էր հղում կառավարության ներկայացուցիչներին, թե քանի աշխատատեղ է կրճատվում նախարարարությունների օպտիմալացման հետեւանքով: Սակայն, այդպես էլ որեւէ թվեր չներկայացվեց: Ինչպե՞ս կբացատրեք սա:

Չեմ կարող ասել, երեւի, որոշում չունեն` դրա հետ կապված: Եվ հետո` այնտեղ խոսք կար, այսպես կոչված, հավելյալ արժեք ստեղծող մարդկանց չլինելու մասին: Եթե ձեռնարկությունների մասին ենք խոսում, հավելյալ արժեքն այն է, որ ստեղծում են պրոֆելային արտադրությունների աշխատողները: Իսկ եթե այն վերագրում ենք նախարարություններին, ասենք, իրավաբանական վարչություն կամ հաշվապահական, վարչատնտեսական... Դրա՞նք էին ոչ հավելյալ արդյունք տվյալ նախարարության համար` ոչ: Բայց հիմա դա էլ չի բացատրվում, որ հասկանանք:

Վիքիպեդիայում խմբագրվել է նաեւ Վահագն Չախալյանի կենսագրությունը (Տեսանյութ)

– «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից խորհրդարան էր ներկայացվել նախագիծ, ըստ որի` վարչապետին առաջարկվում էր վերանայել ֆինանսների նախարարի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը: ԲՀԿ-ական պատգամավորները եւս կողմ քվեարկեցին Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցին, թեպետ նախագիծը չընդունվեց: Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը կոնսեսուսի եկավ հենց Ա. Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ:

Այդպես չէի ասի, անձամբ ինձ համար խնդիրը հետեւյալն էր. քննարկման արդյունքները ցույց տվեցին, որ կոնկրետ հարցին, թե ինչ սկզբունքներով, ովքեր են կրճատվելու նախարարություններիցպատասխան չտրվեց:

«Եթե այս կարգի ավանակ ենք, ուրեմն այսպես լկտիաբար էլ պետք է մեզ խաբեն»

Բայց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին օրենքի նախագիծը ԱԺ-ում ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ չտվեց այդ հարցի պատասխանը:

Բոլորն էլ չտվեցին, եւ խնդիրը շղթակայական կապված էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА