o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սասուն Միքայելյանն ուղղակի, թե անուղղակի լրտեսություն է կատարում».Հ. Ներսիսյան

19.04.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սասուն Միքայելյանն ուղղակի, թե անուղղակի լրտեսություն է կատարում».Հ. Ներսիսյան

ԱԺ-ում այս շաբաթ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաեւ ԲՀԿ-ականների կողմից մշակված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությունը: Թեժ քննարկմանը մասնակցեց, իսկ ռազմական որոշ գործիչների գնահատմամբ` անհարկի բերանբացություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը` մասնավորապես նշելով. «12 ամիս զինծառայողը, որ պատրաստվի` նախ մենք երրորդ, չորրորդ գիծ չունենք, հատուկ նշանագիծ չունենք, որ կարողանան ծառայել« ընդհանուր մեր զինվորները« չեմ ուզում բացահայտ ասեմ` առաջին գիծը հազիվ են պահում եւ գրեթե չեն հերիքում: Էսօր հարցին կարելի է մոտեցում տալ« քննարկում լինի, բայց երկրորդ երրորդ, չորրորդ գիծ չկա, ու պլյուս դրան ես խորհրդային բանակում, որ ծառայել եմ, ընդամենը մեր պատրաստության մարտական գործողությունները մի ամիս է տեւել, ո՞նց կարող է զինծառայողը 12 ամիս պատրաստվել նոր դուրս գալ առաջին գիծ»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ շտապեց կշտամբել Ս. Միքայելյանին` ի լուր ամենքի` շեշտելով, թե դուք ռազմական գաղտնիքի չեք տիրապետում... Բայց արդեն ուշ էր, մինչ փնտրվում էր Ս. Միքայելյանի ելույթի հասցեատերը, ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգեւորությամբ ցիտում էին ԵԿՄ նախագահի խոսքերը: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Պովոլժիեի ԵԿՄ տարածքային բաժանմունքի հիմնադիրներից Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի «Արարատ» ազգամշակութային ինքնավար միության նախագահ ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Ամենից առաջ պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից». Սեյրան Օհանյան

Ըստ իս, Սասուն Միքայելյանն ուղղակի, թե անուղղակի կատարում է լրտեսություն` ուրիշ, թշնամի պետության համար: Լրտեսությունն էլ ինչպե՞ս է լինում, հո միայն պատվերով չի՞ լինում, լրտեսություն է նաեւ այն, որ հարեւան պետությունը կարող է իմանալ, թե մեր բանակում քանի ամիս են զինպատրաստություն անցնում, ունե՞նք երկրորդ, երրորդ, չորրորդ գիծ, թե` ոչ, ու դրա հետ մեկտեղ էլ ասում է` առաջին գծում չեն հերիքում զինծառայողները... Հասկանո՞ւմ եք, պետք չէ  ուղիղ նամակագրություն լինի, ամբիոնից է արդեն մարդը բանակի քանակից խոսում: Եթե սա ասեինք ես, դուք կամ ցանկացած քաղաքացի, անգամ ԱԺ պատգամավոր, որը ընդհանրապես տեղյակ չէ ու պատասխանատու չէ Պաշտպանության նախարարության առաջ, այլ կերպ կդիտվեր, բայց, որպես ԵԿՄ նապագահ, Սասուն Միքայելյանը փնթի արտահայտություն է արել: Ամիսներ առաջ ասում էր, թե Արցախյան հերոսամարտի հաղթանակը քիչ կարեւոր է, քան հեղափոխությունը, այդ խոսքերն իր թիմակիցները փորձեցին սրբագրել: Սակայն նա նորից շարունակում է նույն ոճով եւ պնդում է իր տեսակետը: Նա ռազմահայրենասիրական գործի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի, եթե ԱԺ թիվ մեկ ամբիոնից, կարելի է ասել, ինչ-որ տեղ ռազմական գաղտնիք է ներկայացնում: Եթե անգամ գաղտնիք էլ չի ներկայացնում, ամեն դեպքում, արդեն թշնամու կողմից ընկալվում է, որպես ԵԿՄ նախագահ, եւ նրանք հստակ հասկանում են, որ այս մարդը չի կարող անտեղյակ լինել:

​​​​​​​«Պետականությունը հզորանում է իր ժողովրդով...». ԱԺ փոխնախագահ

Իսկ գուցե կարո՞ղ է եւ անտեղյակ լինել...

Չի բացառվում, օրինակ, նա որտե՞ղ է եղել քառօրյա պատերազմի ժամանակ, ի՞նչ ծառայություններ է մատուցել, ի՞նչ գործողություններ է արել, ինչքանո՞վ է տեղյակ առաջին, երկրորդ, երրորդ գիծ կա, թե` ոչ: Ես կարող եմ հստակ ասել, որ ամեն ինչ էլ կա, ամեն ինչն էլ հերիքում է: Անգամ եթե ինչ-որ բան էլ պակասում է, երբեք ինքս ինձ թույլ չեմ տա հրապարակավ ասել, որ պակասում է: Այդպիսի հայտարարություններ ԱԺ ամբիոնից կարող է անել ամենաքիչը պաշտպանության փոխնախարարի մակարդակով, որովհետեւ սա իրենց պարտականությունն է, եւ իրենք իրենց կոռեկտության չափը գիտեն, թե ինչն է պետք ասել, ինչը` ոչ, այլ ոչ թե ԵԿՄ ղեկավարը, որը սերտաճված է իշխանության մեջ ու, որպես ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, տարբեր գաղտնիքներ պարունակող ինֆորմացիաների է տիրապետում, փորձի փակագծեր բացել: Սա կոպիտ սխալ է: Այո՛, ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք շատ բան տեսել, բայց երբեւիցե ոչ մի տեղ, անգամ կենցաղային մակարդակով մեզ թույլ չենք տվել  բարձրաձայնել, թե ինչն է պակաս, ինչն է ավել: Սա անընդունելի է:

​​​​​​​«Դատարանը դարձել է Նիկոլի խմբագրությունը». Վահան Բաբայան

Ի դեպ, ԱԺ ամբիոնից եւս մի հայտարարություն է արել Սասուն Միքայելյանը` ըստ էության, որակավորելով պայմանագրային զինծառայողներին: Ո՛չ ավել, ո՛չ պակաս ասել էր. «Խմել սիրող մարդիկ գալիս են` պայմանագրային ծառայող դառնում»: Ի՞նչ կասեք այս մասին:

Սա էլ է պարունակում իր մեջ նսեմացուցիչ արտահայտություն` կապված ազգի համար ծառայող մարդկանց դեմ: Սասուն Միքայելյանի արտահայտությունները սրբագրողները թող մի քիչ հետեւեն, թե ինչ է խոսում այս մարդը` խմող, ծխող, չգիտեմ ինչեր անող... Եղբա՛յր, դու ի՞նչ իրավունք ունես ինչ-որ որակավորումներ տալ, սա քո խելքի բանը չէ: Կարող է մարդը լինի խմող, ծխող, բայց սա արդեն տվյալ զորամասի, տվյալ հրամանատարի պատասխանատվության վրա է: Նա պետք է որոշի այս մարդուն ընդունել ծառայության, թե` չընդունել, եւ ընդհանրապես հրապարակավ ինչո՞ւ ես դու նման հայտարարություններ անում: Երբեւիցե լսե՞լ եք, որ թշնամին այդպիսի արտահայտություններ անի ու թիկունք բացի: Նիկոլ Փաշինյանը ԵԿՄ համագումարին  իր մասնակցությամբ` ցուցադրեց, թե ԵԿՄ-ն ռազմահայրենասիրական թիվ մեկ կազմակերպությունն է, չնայած` ՀՀ-ում գործում են տասնյակ ռազմահայրենասիրական կազմակերպություններ, որոնց ղեկավարներին գրեթե բոլորին ճանաչում են եւ երբեւիցե իրենց թույլ չեն տա նմանատիպ փնթի արտահայտություններ անել` այն էլ ԱԺ թիվ մեկ ամբիոնից, այլ կաշախատեն սատարել զինվորին, բարձրացնել նրա ռազմահայրենասիրական ոգին ու մարտունակությունը եւ այդպիսի բացասական ձեւաչափերով հանդես չեն գա: Ես` որպես ԵԿՄ-ական, կոչ եմ անում Սասուն Միքայելյանին զերծ մնալ հակապետական եւ հակազգային ելույթներից, որովհետեւ նրա ամեն ելույթը մեր մարտունակության թուլությունն է ներկայացնում եւ ոչ թե բարձրացնում է այն: Նա պետք է պատասխանատու լինի ամեն մի իր խոսքի համար, ուստի` ամենայն լրջությամբ մտածում եմ, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, որում ներգրավված է, պետք է վերանայեն նրա ներկայությունն այնտեղ: Չէ որ այդ հանձնաժողովում բացվում են տարբեր տեսակի մարտական եւ զինվորական գաղտնիքներ, որոնց մասին այս մարդը չի կարողանում տիրապետել իրեն ու լռել, ինչի հետեւանքով էլ իր խոսքի մեջ տալիս է այն ինֆորմացիան, որն ընդհանրապես պետք չէ բարձրաձայնել:

«Ինչքան նեղն են ընկել, որ ստիպված դիմում են ստոր քայլերի». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА