o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.04.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այս անգամ Զատիկին հետեւող մեռելոցի օրը` ապրիլի 22-ը, լինելու է աշխատանքային: Խոշոր հաշվով, դրանում զարմանալու ոչինչ չկա, քանզի դեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք սկսվեցին վեճերը` մեռելոցները լինեն աշխատանքային, թե` ոչ: Բայց տեսեք, թե ինչ ապշեցուցիչ բացատրություն է դրան տալիս կառավարության աշխատակազմի ղեկավար ԷԴՎԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ. «Կառավարությունը ոչ թե աշխատանքային օր է հայտարարել ապրիլի 22-ը, այլ կառավարությունը որոշել է այն ոչ աշխատանքային չհայտարարել»: Ասածը, անշուշտ, անիմաստ բառախաղ է, բայց պետք է արձանագրենք, որ դիջեյ Էդոն նույնքան պոպուլիստ է, որքան եւ իր շեֆը: Ուզում են հա՛մ աշխատանքային հայտարարել, հա՛մ չհարուցել հավատացյալների մի մասի դժգոհությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց էլ ավելի մեծ բլթոց հնչեց  ՔՊCC-ի պատգամավոր ՎԻԿՏՈՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ շուրթերից ԱԺ-ում. «Մենք կարող ենք ունենալ պաշտպանության եւ հարձակման նախարարություն, որովհետեւ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն նաեւ անհրաժեշտության դեպքում հարձակում իրականացնել»: Դե, ի՞նչ ասես, այդպիսին է իշխող կուսակցությունը: Ընդվզում են, երբ իրենց խորհուրդ է տրվում ավելի շատ կարդալ, բայց կարեւորագույն գործ են համարում ընկնել փողոցներով եւ ասֆալտի վրա սպիտակ ներկով ծածկել «սուտ Նիկոլ» գրաֆիտիները: Կամ էլ պատրաստվել շատ շքեղ նշելու «Քաղաքացու օրը»: Զարմանալով հանդերձ, արձանագրենք` թավշիստները բառադի, դուրս են գալու պառադի:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Երեւան համայնքի կողմից մեկ անձի գնում կատարելու միջոցով աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման որոշման նախագիծը: Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյուքնում գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ու հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երեւանում վատթարացել է աղբահանության վիճակը ու այն ընկերությունը, որն իրականացնում է աղբահանությունը սեփական միջոցներով ի վիճակի չէ դա անել, ու քաղաքապետարանն անհրաժեշտ է համարում իր միջամտությունը»,- ասաց Սուրեն Պապիկյանը: Բայց, զարմանալիորեն Երեւանի աղբահանության երկրորդ օպերատորի հարցը հետաձգվեց: Ջհանդամին, թե Երեւանը աղբի մեջ կորած չէ, ավելի հրատապ ու կարեւոր գործեր կան` 124 մլն դրամի հատկացումը թավշիստների հեղափոխական պառադին ու մոտավորապես այդ գումարի կեսի չափով էլ Նիկոլի նստավայրի շտապ վերանորոգումը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА