o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար

18.04.2019 16:47 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է հիփոթեքային վարկավորման պայմանները երիտասարդ ընտանիքների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել անշարժ գույք «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման նոր բարելավված պայմաններով: Այժմ բնակարան գնելը Երեւանում եւ մարզերում՝ ավելի հեշտ է ու շահավետ.

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել  Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով
  • նվազագույն կանխավճարի չափը իջեցվել է մինչև 7,5%:
  • հանվել է ամուսիններից յուրաքանչյուրի տարիքի նկատմամբ սահմանված պահանջը ու սահմանվել է միայն ամուսինների ընդհանուր տարիքային պահանջ՝ 70 տարի:
  • Վարկի առավելագույն գումարը սահմանվել է 22 500 000 ՀՀ դրամ, ինչը 5 մլն ՀՀ դրամով ավել է, քան նախկինում, իսկ նորակառույց բնակարանի գնման դեպքում վարկի առավելագույն գումարն ավելացել է մինչև 27 750 000 ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին հետևյալ պայմաններով.

  • Բնակարան ձեռք բերելու հնարավորություն ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից
  • Վարկի ժամկետ՝ մինչև 30 տարի
  • Անվանական տոկոսադրույք*
  • Երևանում բնակարան ձեռք բերելու դեպքում`սկսած 5.5%-ից
  • մարզերում բնակարան գնելիս`սկսած 3,5% -ից
  • նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելու դեպքում` 7.5%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը, կատարելագործելով հիփոթեքային վարկավորման պայմանները, մշտապես աջակցում է երիտասարդ ընտանիքների բարեկեցության բարձրացմանը ու հիփոթեքային շուկայի զարգացմանը: 

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am Բանկի պաշտոնական կայք, ինչպես նաև զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

* Փաստացի տոկոսադրույք՝ 6%-ից սկսած:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА