o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դուխով տղա ես, հա՞... բա մեկը հարցնող լինի՝ ինչո՞ւ չես ծառայել». hերոսի մայրը` Մ. Հայրապետյանին

18.04.2019 01:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Դուխով տղա ես, հա՞... բա մեկը հարցնող լինի՝ ինչո՞ւ չես ծառայել». hերոսի մայրը` Մ. Հայրապետյանին

Խորհրդարանում երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «չեմ ուզում որեւէ մեկը խաբվի մեր երիտասարդ տարիքին։ Իսկ դուխի հետ կապված, ինձ թվում է, առնվազն էս հատվածը (ցույց տվեց իշխանական թեւը, - հեղինակ) պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»: Ապա դիմելով ԼՀԿ-ական պատգամավորներին՝ հավելեց. «Եվ դու չի Դուք է ձեզ համար»:

«Շատ եմ ցավում, ես նման բանի չէի սպասում». Արա Բաբլոյան

Վերջինիս հայտարարությանն արձագանքել է 2016 թվականի հունվարի 9-ին թշնամու գնդակից զոհված Արամայիս Ոսկանյանի մայրը՝ ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Հերոսի մայրը մասնավորապես նշել է. «Լսի՛ր, այ ջահել. այ հիմա դու ինձ համար Դուք չես: Ասում ես շատ դուխով տղա ես հա՞... բա մեկը հարցնող լինի ինչո՞ւ չես ծառայել: Բա բարձրացիր Արցախի դիրքեր, կանգնի՛ր առաջնագծում, գիշերվա ժամը՝ 2-ից մինչեւ 6-ը, թշնամուց ընդհամենը 50 մ հեռավորության վրա՛, քո ասա՛ծ՝ «ԴՈՒԽՈՎ» պաշտպանի՛ր հայրենիքի պետական սահմանները՛, որ քո նման դասալիքները՛ չփորձեն կասկածել քո՛ առնական ու հայրենատե՛նչ «դուխի» վրա»:

«Եթե այս կարգի ավանակ ենք, ուրեմն այսպես լկտիաբար էլ պետք է մեզ խաբեն»

Հիշեցնենք, որ Արամայիս Ոսկանյանը 2016-ի ապրիլի 9-ին, իր կրտսեր ընկերոջից տեղեկանալով լսվող կասկածելի ձայների մասին` իր պաշտպանության տակ գտնվող տարածքը հանձնել է նրան եւ գնացել դիտարկում կատարելու, որի ընթացքում էլ դիպուկահարի կողմից ստացել է մահացու վիրավորում: Նա այդպիսով փրկել է ընկերոջ եւ միաժամանակ տվյալ դիրքում գտնվող զինվորների կյանքը, քանի որ նրա զոհվելու հենց հաջորդ օրը տվյալ դիտակետի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հարձակման փորձ եւ 2 զոհ տալով հետ շպրտվել: Արամայիս Ոսկանյանը ԼՂՀ եւ ՀՀ նախագահների կողմից պարգեւատրվել է «Արիության» մեդալով:

Անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին. Արմեն Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА