ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էդմոն Մարուքյանը դժգոհ է լրագրողներից, բայց ոչ տրանսգենդերի ԱԺ ելույթից

17.04.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Էդմոն Մարուքյանը դժգոհ է լրագրողներից, բայց ոչ տրանսգենդերի ԱԺ ելույթից

Դեռեւս ապրիլի 5-ին խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ ո՛չ ավել, ո՛չ պակաս տրանսգենդեր: Այս թեման վերջին տասնօրյակում բավական բուռն քննարկվեց թե՛ քաղաքական դաշտում, թե՛ քաղհասարակությունում: Խնդրին անդրադարձան Ազգային ժողովի ե՛ւ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ե՛ւ ընդդիմադիր ԲՀԿ-ի ներկայացուցիչները միմյանց մեղադրեցին տրանսգենդերին Ազգային ժողով թողնելու մեջ, ապա արդարացրին իրենք իրենց` փորձելով հնարավորինս քիչ խոսել այս մասին: Սակայն այս ողջ ընթացքումվերոնշյալի հետ կապված, ձկան պես լուռ էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, անգամ Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի անդամները: Ի վերջո, ինչո՞վ է պայմանավորված, որ հետեւողականորեն ԼՀԿ-ականները շրջանցում են այս հարցը, «Իրավունքը» պարզեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ:

«Ի՞նչ սոցիալ-դեմոկրատ, ի՞նչ ցենտրիստ, դուք անարխիստ եք, պարոն Փաշինյան». Վահան Բաբայան

ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐԻ ԱԺ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՍԱՎ ԵԽԽՎ

– Նախ ասեմ, որ չկա հարց, որից մենք կխուսափենք: Մենք խուսափել ենք ԲՀԿ-ՔՊ իրար մեջ եղած բանավեճից կամ վեճից: Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումներին, ապա եղել են լսումներ, լսումներին եղել են հրավիրված մարդիկ, եւ հրավիրված մարդիկ ելույթներ են ունեցել: Երբ մենք լսումներ կանենք, լսումներին կհրավիրենք, դրա հետ կապված կարող ենք այդ հարցերին պատասխանել: Ես չեմ մտնի այն դաշտ, որ պետք է գնահատական տամ, թե լսումները ինչպես պետք է կազմակերպվեն, եւ ինչ պետք է անեն: Ավելին ասեմ ձեզ` սիրելի լրագրողների շնորհիվ, այդ հարցը այդքան շահարկելու, տարատեսակ սուր մթնոլորտ ձեւավորելու արդյունքում  ԵԽԽՎ-ում բանաձեւի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որտեղ խոսվում է Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների եւ տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարումների մասին, ու այդտեղ Հայաստանին վերաբերող դոմինանտ հատված կա, որը դրսում, ներսում, մեր մամուլում տեղի ունեցած քննարկումների արդյունք է: Հայաստանը դրա հետ կապված հիմա խնդիրներ է ունենալու: Շնորհակալություն լրագրողներին, որ այդ հարցը տենց շատ հետեւողական կերպով արեցին, որ անպայման Հայաստանի հետ կապված խնդիր առաջանա:

«Մեր երկրի իշխող ղեկավարը եւ իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն»

Կմանրամասնե՞ք, թե ԵԽԽՎ-ում Հայաստանի հետ կապված ինչ խնդիր կարող է առաջանալ:

Եթե բանաձեւն ընդունվի, Հայաստանը դրա մեջ դատապարտվող երկրների ցանկում է լինելու:

ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ՈՒ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՆ ԵԽԽՎ-ՈՒՄ

– Ու Դուք կարծում եք, որ լրագրողները պետք է չլուսաբանեի՞ն տեղի ունեցածը, երբ խորհրդարանի ամբիոնից է ելույթը հնչել:

Ո՛չ, լուսաբանեք, բայց էդ նույն օրը խորհրդարանը տնտեսական հանձնաժողովում քննարկել է երկու ֆունդամենտալ նախագիծ, որը վերաբերում է մարդկանց լավ կամ վատ ապրելուն, փոքր եւ միջին բիզնեսի զարգանալուն կամ չզարգանալուն, տնտեսության հարցերին: Այսինքն` այդ հարցերը կարեւոր չէի՞ն, որ լուսաբանվեին: Ամենակարեւոր հարցը դա՞ էր:

Հայաստանը կրկին կանգնած է ընտրության առաջ. Վահան Բաբայան

Ձեր նշած նախագծերն էլ են լուսաբանվել...

Ես ընդամենն ասում եմ մի մարդու տպավորություն, ով երկրից դուրս, մամուլով հետեւել է երկրում տիրող իրավիճակին: Եվ խնդրեմ` ունենք բանաձեւի նախագիծ, որը գնալու է խտրականութան հանձնաժողով: Ես այդ հանձնաժողովի անդամ եմ, փոխարինողը` Վլադիմիր Վարդանյանն է: Ես ու Վլադիմիրը պետք է այնտեղ մեր երկրի անունից փորձենք պատասխանել: Բանաձեւում նման ձեւակերպումներ կան Հարավային Կովկասի երեք երկրների մասին, այնտեղ հիշատակվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը: Այսինքն` մեզ հավասար հարթության վրա են դնում Ադրբեջանի հետ, որը շատ վատ է, որովհետեւ «Ֆրիդմ հաուսի» բոլոր զեկույցներում մենք Ադրբեջանից առաջ ենք, հեղափոխությունից հետո` ավելի առաջ ենք, եւ հիմա այդ բանաձեւով բերում են մեզ հավասերեցնում:

Պատգամավորի սիրտը գիշերակացով աշխատանքային խորհրդակցություն էր ուզում

ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԵԽԽՎ-ՆԵՐՈՒՄ` ՍՈ՛ՒՍ

– Ի վերջո, Դուք նորմա՞լ եք համարում ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը:

Ես չեմ կարող որեւէ մեկի ելույթին գնահատական տալ, ի՞նչ է նշանակում` դուք ելույթին նորմալ եք վերաբերվում: Սա ի՞նչ հարց է, ի՞նչ եք ուզում ասել:

Օրինակ` ԲՀԿ-ն շատ կտրուկ արձագանքեց, Ձեր տեսակետը ո՞րն է:

Լուլու-2

Դուք ինձ մտցնում եք ԲՀԿ-ին եւ ՔՊ-ին գնահատականներ տալու մեջ: Չեմ կարծում, որ կտրուկ են արձագանքել:

Իսկ ի՞նչ եք պատասխանելու ԵԽԽՎ-ում:

Չգիտեմ, բանաձեւը նոր է դրվել շրջանառության մեջ, ես ահազանգում եմ, որ մեր երկիրը խնդիր է ունենալու: Իմացեք, որ երբ այստեղ մի բան ենք անում, պետք է մի քիչ մտածենք:

«Իշխանություններն անհամարժեք են արձագանքում տարածաշրջանային իրավիճակին»

Ու հենց այս դե՞պքն էր պատճառը, որ ԵԽԽՎ-ում բանաձեւի նախագիծ սկսեցին մշակել:

Այո, հենց այս դեպքը: էն, որ մարդիկ էին խորհրդարանի դիմաց կանգնած ու ասում էին` պետք է վառել, պետք է քառատել, կտրտել, բա գիտեք մենակ դուք եք իմանում այդ ամենի մասին, ամբողջ աշխարհն է հետեւում:

Եվ Ձեր գնահատմամբ` մեղավորը լրագրողնե՞րն են:

Ծառուկյանը Փաշինյանին հիշեցրեց «բարաթի» մասին

Չեմ ասում, թե մեղավոր են: Հարցը լուսաբանմանն է վերաբերում, հիմա  ՓՄՁ-ների հարցերն էին կարեւոր, թե՞ մի քահանայի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА