o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ-ն իր գործունեության ողջ ընթացքում հավատարիմ մնաց իր կոչմանը

17.04.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՍԻՄ-ն իր գործունեության ողջ ընթացքում հավատարիմ մնաց իր կոչմանը

ՍԻՄ-ը Հայաստանի նորանկախ պատմության այն եզակի կուսակցություններից է, որ ձեւավորվեց անկախության կերտման տարիներին եւ իր գործունեության ողջ ընթացքում հավատարիմ մնաց իր կոչմանը` բարձր կարեւորություն տալով մեր երկրի սահմանադրական կարգին, մեր երկրի ինքնիշխանությանը եւ մեր երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործին: 30-ամյակի կապակցությամբ` ուզում եմ շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր կանգնած են կուսակցության հիմնադրման ակունքներում, ովքեր հավատացել են կուսակցության գաղափարներին ու ծրագրերին եւ առանց շահադիտական նպատակների` տարիներ շարունակ իրենց լուման են ներդրել ե՛ւ կուսակցության զարգացման գործին, ե՛ւ կուսակցության միջոցով ծառայել են մեր պետությանն ու ժողովրդին: Խորապես համոզված եմ, որ առանց կայացած եւ գաղափարական կուսակցությունների, հնարավոր չէ Հայաստանում ձեւավորել քաղաքացիական հասարակություն եւ առողջ քաղաքական համակարգ: Այս իմաստով կարծում եմ` ՍԻՄ-ը եղել է հենց այն կուսակցություններից մեկը, որն իսկապես ամեն բան արել է Հայաստանում առողջ քաղաքական համակարգ եւ քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար: Եվս մեկ անգամ շնորհավորանքներս եմ հղում, եւ հուսով եմ, որ այս կուսակցությունը միշտ կանգնած կլինի մեր պետականության եւ սահմանադրականության ակունքներում:

Ֆարոյի պալատը միավորեց հայ մշակույթն ու ֆրանսիական ճարտարապետությունը

Քաղաքական մեկնաբան
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА