o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պակիստանի քաղաքացին փորձել է անօրինական ճանապարհով հատել հայ-թուրքական սահմանը

17.04.2019 11:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Պակիստանի քաղաքացին փորձել է անօրինական ճանապարհով հատել հայ-թուրքական սահմանը

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի, որն անօրինական ճանապարհով հատել է հայ-թուրքական սահմանը:

Արթուր Վարդանյանին շտապ վիրահատել են

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, մի քանի օր առաջ սահմանապահ հերթափոխը Թուրքիայի տարածքում նկատել է անհայտ անձի, որը մոտեցել է Հայաստանի պետական սահմանին:

Սահմանախախտը հաղթահարել է սահմանային Արաքս գետը, որով անցնում է պետական սահմանը և փորձել է թաքնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Մի քանի րոպե անց չարագործը ձերբակալվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից:

Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ հանդիսանում է Պակիստանի քաղաքացի և մտադիր էր տարանցիկ ճանապարհով Հայաստանից մեկնել Եվրամիության երկրներ:

Զննման ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է Պակիստանի քաղաքացու անձնագիր և բջջային հեռախոս: Այս պահին անցկացվում են համալիր գործողություններ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար:



 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА