o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.04.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Բոլորս վրդովվում ենք, որ մայրաքաղաքը կորած է աղբակույտերի մեջ: Սակայն զարմանալի հեղափոխական տրամաբանությամբ մեզ կարող են ասել, թե աղբը լավ բան է: Դե թավշյա զիբիլն ուրիշ է... Այսպես, Երեւանի ավագանու ՔՊCC-ի խմբակցության անդամ ԻԶԱԲԵԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԸ արդեն հատել է ցինիզմի բոլոր սահմանները, իր ֆեյսբուքյան էջում թողնելով այսպիսի գրառում. «Եթե աղբը շատ ա, ուրեմն ժողովուրդը շատ ա ուտում: Եթե շատ ա ուտում, ուրեմն փող ունի: Վատ կլինի, երբ աղբը քիչ լինի»: Ապշեցուցիչ մոտեցում, ստացվում է, որ եթե ի տարբերություն նախահեղաշրջումային ժամանակների, այժմ մեր թաղամասի մոտակա աղբարկղի մոտ մինչեւ երկինքը աղբ է լցված, դա նշանակում է ոչ թե այն, որ մայրաքաղաքային իշխանությունները առավելապես բաղկացած են անասուններից, այլ, որ ես, հարեւաններս, թաղի ժողովուրդը սկսել ենք շատ ուտել: Դե ինչ, թավշիստները իրենց ցինիզմով մի օր կհասնեն նրան, որ հենց իրենց ենք այդ աղբը կերցնելու:

ԶԱՐՄԱՆՔ

Դեռ խորհրդային ժամանակներից այսպիսի անեկդոտ կա: Երեխային փողոցում հարցնում են. «Բալիկ ջան, քանի՞ տարեկան ես»: « Ես քեզ ի՞նչ բալիկ ջան, իմ հետ դուքով խոսի, սոսկայիս չխաբնվես»,- պատասխանում է փոքրիկը: Այդ անեկդոտը միանգամից հիշեցի, լսելով մանկահասակ պատգամավոր ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ելույթն ԱԺ-ում. «Ես չեմ ուզում, որ որեւէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ դուխի հետ կապված` ինձ թվում է` էս հատվածը պրակտիկորեն ապացուցել ա, որ ունի»: Դրա առնչությամբ, զարմանալով հանդերձ, պետք է հարց հղենք` դուխով տղա, իսկ դուխդ կհերիքի՞, որ վերջապես պատմես, թե այդ հիվանդությունով ես ազատվել բանակից: Թե չէ, օդում շրջող ամենատարբեր լուրերը կան, այդ թվում եւ` բավականին անհարմար...

ԶԱՐՄԱՆՔ

Հայտնի մոգ Կառլոս Կաստանեդան ուսուցանում էր, որ եթե սեւ կատուն ճանապարհդ կտրել է, ապա դա ընդամենը սեւ կատու է: Բայց եթե այդ նույն կատուն նույն տեղում երկրորդ, երրորդ անգամ է ճանապարհդ կտրում, ուրեմն ուշադիր նայիր շուրջդ, եւ կտեսնես, թե ինչ արտասովոր բան է կատարվում: Այդ կանոնը զարմանալիորեն կիրառելի է եւ Փարիզի Աստվածամոր տաճարի ՀՐԴԵՀԻ առնչությամբ, որի շուրջ արդեն լիքը միստիկա է կուտակվել: Այսպես, պարզվում է, որ տարեսկզբից դա արդեն Ֆրանսիայում այրված 5-րդ եկեղեցին է: Էլ ավելի զարմանալի է, որ նույն օրը հրդեհ է բռնկվել նաեւ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Ակսա մզկիթի պահակասենյակում: Իսկ դա մահմեդականների երեք գլխավոր սրբավայրերից մեկն է: Բայց ամենազարմանալին այն է, որ 200 տարի առաջ Վիկտոր Հյուգոն նկարագրել է այդ հրդեհը, փաստորեն մարգարեանալով. «Կենտրոնական վարդյակի վրա, երկու զանգերի միջեւ ամենավերին պատկերասրահում վառ կրակ էր բոցկլտում, որը շրջապատված էր մրրկածուփ կայծերով, վիթխարի, անկանոն, կատաղի կրակ, որի կտորտանքը ծխի հետ տանում էր քամին: Իսկ կրակի վրա վիթխարի աշտարակները, որոնց մի կողմն ալ կարմիր էր, մյուսը` բացարձակապես սեւ, թվում էր ավելի բարձր են դարձել եւ հասել են անսահման մեծության դրանց նետած ստվերներով, որոնք ձգվում էին մինչ երկինք: Դրանք զարդարող անթիվ հրեշների ու վիշապների քանդակները չարագուշակ տեսք էին ստացել: Դրանք ասես աչքի առաջ կենդանանում էին տատանվող հրացայտում: Օձի երախներին ժպիտ էր ձգվել, ջրորդանների բերաններն ասես հաչոց էին թափում, սալամանդրները փչում էին կրակը, վիշապները փռշտում էին` ծխի մեջ շնչահեղձ լինելով»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА