o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻ ՀՐԴԵՀԸ ԿԱՐՈՂ Է ՌԱՅԽՍՏԱԳԻ ՀՐԿԻԶՄԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԴԱՌՆԱԼ

17.04.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻ ՀՐԴԵՀԸ ԿԱՐՈՂ Է ՌԱՅԽՍՏԱԳԻ ՀՐԿԻԶՄԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԴԱՌՆԱԼ

Ինչ էր Փարիզի Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի համար: Պետականության եւ երբեմնի համաշխարհային զորության խորհրդանիշ, աշխարհահռչակ ստեղծագործողների ոգեշնչման աղբյուր, ամեն մի ֆրանսիացու համար հպարտություն եւ այսպես շարունակ:

Ստամբուլում գտնվող Սբ Սոֆիայի տաճարի վրա առաջացած ճաքերը հետագայում կարող են խնդիրներ առաջացնել

 

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻ ՀՐԴԵՀԸ ԿՏԱՐԱԾՎԻ ՈՂՋ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Սակայն այս ամենը հիմնականում անցյալում է մնացել, իսկ վերջին մեկ-երկու տասնամյակներին Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ այլ «բրենդով» էր ներկայանում. պատմամշակութային տեսարժան վայր, ուր ամեն տարի տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում: Եվ անգամ տաճարի հրդեհի հետ կապված այս օրերի լրատվական հաղորդագրություններում ներկայացման հենց այդ տեսքն էր գերիշխողը՝ «Այրվում է Փարիզի Աստվածամոր տաճարը, որը Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրերից էր, ուր տարեկան այցելում էր մոտ 30 միլիոն զբոսաշրջիկ...»:

Փարիզի Աստվածամոր տաճարը շոգից կարող է փլուզվել

«Զբոսաշրջային տեսարժան վայրն» ու «համաշխարհային քրիստոնեության հիմնասյուներից մեկը հանդիսացող երկրի գլխավոր պաշտամունքային, հոգեւոր կենտրոն» հասկացությունները որակապես տարբերվում են, ինչպես որ էապես տարբերվում են սեփական պատմությունն ու ավանդական արժեքները գնահատող նույնիսկ մի 20-30 տարվա վաղեմության ֆրանսիան ներկայիս սուպերլիբերալիստական կենտրոնի վերածված Ֆրանսիայից: Ներկայիս Ֆրանսիային պե՞տք էր Փարիզի Աստվածամոր տաճարը. իհարկե, չէ՞ որ այն տարեկան տասնյակ միլիոններով զբոսաշրջիկներ է հրապուրում, հարյուրավոր միլիոնների եկամուտ բերում: Իսկ հոգեւո՞րը: Իհարկե, դա էլ կար. հրդեհի ժամանակ տաճարի մոտակայքում բազում փարիզեցիներ «Ավե Մարիա» էին երգում: Իսկ ահա Ֆրանսիան ողողած իսլամական տարրին հոգեւոր տեսանկյունից պե՞տք էր այդ տաճարը, կամ շատ ավելի մեծ ծավալների հասնող տարաբնույթ սեռակրոնական փոքրամասնություններին: Եվ մի՞թե այս հրդեհն Աստվածաշունչը՝ Աստծո խոստումը հիշելու առիթ չէ՝ չարչիության կենտրոնի վերածված Սողոմոնի տաճարը քանդելու եւ նորը կառուցելու մասին...

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհից հետո առաջին պատարագը կմատուցվի

Թերեւս, վերջին միտքը գործնական տեսանկյունից էլ է միանգամայն ռեալ: Նախ հիշենք, թե ինչ է կատարվում վերջին ամիսներին Ֆրանսիայում: Խոսքը՝ «դեղին բաճկոնավորների» շարունակական բողոքի ակցիաների մասին է: Այս շարժման դեմ ինչքան էլ որ գործում է ողջ սուպերլիբերալ քարոզչամեքենան, ոչ պակաս սուպերլիբերալ Մակրոնը պատժիչ հարվածներ է հասցնում, մեկ է՝ Ֆրանսիայում, ասենք նաեւ՝ ողջ Եվրոպայում ազգայնականության գաղափարախոսությունն ու նման շարժումներն ակնհայտորեն միայն վերելք են ապրում, եւ այս հրդեհն ակնհայտորեն իսկական բում կառաջացնի: Եվ ահա Աստվածամոր տաճարի հրդեհը, անկախ դրա պատճառներից, թերեւս, գործնականում կզրոյացնի նախագահ Մակրոնի վարկանիշը՝ դառնալով այն վերջին հարվածը, որին ֆրանսիական ներկայիս վարչակազմը, ավելի ճիշտ՝ իշխող սուպերլիբերալ էլիտան հազիվ թե կարողանա դիմակայել: Առավել եւս, երբ ընդամենը մեկ ամսից համաեվրոպական ընտրություններ են, եւ դժվար չէ կռահելը, թե այս իրավիճակում եվրոպական կառույցներում ինչ խորքային տեղաշարժեր կարող են լինել ազգայնական գաղափարախոսությունը կրող ուժերի օգտին... Իհարկե, Փարիզի «Սողոմոնի տաճարը» մոխիրներից նորից վեր կհառնի, եւ շատ մեծ է հավանականությունը, որ այն այսուհետ կստանա իր երբեմնի դերն ու նշանակությունը՝ ներկայիս չարչիական կենտրոնի փոխարեն:

Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի տաճարում իջել է Բարեբեր կրակը

 

ՊՈՒՏԻՆ-ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է ԻՐԱՏԵՍԱԿԱՆ

Եվ ահա, Ֆրանսիայի համար այս բարդ պահին, երեկ Փարիզ մեկնեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հասկանալի է, անմիջապես նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Լավրով-Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը հաջորդող այդ այցը հազիվ թե առնչություններ չունենա Արցախի հետ կապված մոսկովյան քննարկումների հետ: Բայց թե ինչ է սպասում Մնացականյանը՝ Մինսկի խմբի մյուս համանախագահի՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից, դժվար է ասել: Մի կողմից, ինչպես նաեւ մոսկովյան հանդիպումը ցույց տվեց, ՄԽ-ում Փարիզն ամենեւին էլ առաջատար դիրքերում չէ, եւ մյուս կողմից, տաճարի հրդեհը մի բան էլ այդ դիրքերը կթուլացնիՍակայն հասկանալու համար Փարիզից ունեցած սպասումները, նախ հասկանալ է պետք, թե Մոսկվայում, ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ: ՄԽ-ն, իհարկե, տարածել էր հայտարարություն, որտեղ հիմնականում ընդհանուր մտքեր էին, եւ առաջին պլան էր բերված հայտնի երեք հումանիտար ծրագրերը՝ կապված հակամարտող կողմերի մոտ գտնվող մյուս կողմի կալանավորների հարազատների այցելությունների թույլտվության, երկկողմ շփումների ակտիվացման եւ սահմանամերձ հատվածներում գյուղատնտեսական աշխատանքներին չխանգարելու հետ: Դրանք ինքնին, իհարկե, հետաքրքիր են, եւ կարող են լարվածության նվազեցման գործոններ դառնալ: Այլ հարց է, թե ինչի՞ հիման վրա է պետք եկել այդ լարվածության թուլացումը եւ կոնկրետ ծրագրերը: ՄԽ-ի հայտարարության, ասենք նաեւ՝ մյուս արձագանքներում քիչ բան է ասվում: Եվ այս առումով «ամենաշատախոսը» Մամեդյարովն էր, ում հայտարարությունը իրոք շատ ուշագրավ դրվագներ պարունակում է: Ըստ Մամեդյարովի. «Առաջին հերթին Սերգեյ Լավրովը, ես եւ Զոհրաբ Մնացականյանը եռակողմ հանդիպում ունեցանք: Հանդիպումը արդյունավետ էր: Մենք կոնկրետ քննարկել ենք հարցեր, որոնք մինչ օրս խոչընդոտել են առաջընթացին: Ես չեմ կարող ասել, որ դա ամբողջական առաջընթաց է: Բայց, ընդհանուր առմամբ, հայկական կողմը եւ ես կարողացանք առավել համակողմանի ու խորապես հասկանալ որոշ խնդրահարույց պահեր: Մենք քննարկում ենք անցկացրել 2016 թվականին ռուսական կողմի առաջարկած պլանի հիման վրա: Իհարկե, այս հանդիպմանը մենք չկարողացանք լուծել բոլոր հարցերը: Այսօրվա հանդիպման օգուտն այն է, որ մենք ավելի խորն ենք գիտակցել, թե ինչ խնդիրներ կան, եւ ինչ խնդիրներ պետք է լուծենք: Օրինակ, Հայաստանը հարց է բարձրացնում կարգավիճակի եւ անվտանգության հետ կապված, իսկ մենք առաջին հերթին բարձրացնում ենք հայկական զորքերը գրավյալ տարածքներից դուրս բերելու եւ բռնի տեղահանվածների վերադարձի հարցը: Այս չորս հարցերի շուրջ մենք բազմակողմանի քննարկումներ ենք ունեցել: Կարծում եմ, որ համաձայնության ենք եկել` շարունակել դրանք, քանի որ ես պետք է տեղեկացնեմ պարոն նախագահին, իմ հայ գործընկերը պետք է տեղեկացնի իր վարչապետին...»:

Աստծո գերեզմանի տաճարում վառվել է Սուրբ լույսը

Մինչ այս էլ ենթադրել էինք, որ Լավրովը երկու ԱԳ նախարարներին կառաջադրի հակամարտության կարգավորման մասին ՌԴ-ի պատկերացումները, որը, ի դեպ, քիչ է տարբերվում ՄԽ-ի հայտնի ծրագրից: Իսկ ԱԳ նախարարներից էլ ակնկալվում է կոնկրետ պատասխաններ տալ, այդ թվում՝ ամենակարեւոր դրվագների շուրջ՝ կարգավիճակի եւ վերադարձվող տարածքների: Շատ հետաքրքիր է հատկապես Մամեդյարովի այս միտքը. «Մենք ավելի խորն ենք գիտակցել, թե ինչ խնդիրներ կան, եւ ինչ խնդիրներ պետք է լուծենք...»: Երեւում է, որ Լավրովն այս անգամ շատ ավելի «խորն է բացատրել», թե կողմերից ինչ ակնկալիքներ կան, եւ ԱԳ նախարարները վերադարձել են՝ իրենց ղեկավարների հետ քննարկելու ու պատասխանելու: Եվ դժվար չէ կռահել նաեւ, որ մնացած «հումանիտար ծրագրերն» էլ օրակարգ են եկել, որպեսզի «2016 թվականին ռուսական կողմի առաջարկած պլանը» հնարավոր լինի նաեւ գործնական հարթություն տեղափոխելԿարճ ասած, Մամեդյարովը ոչ մի նոր բան չասաց, այս սցենարը ենթադրելի էր: Սակայն դրանից Մամեդյարովի հայտարարության կարեւորությունը չի նվազում. հրապարակավ խոսելով այն մասին, ինչը մինչ այս միայն ենթադրությունների մակարդակով էր, նա նախ ֆիքսում է, որ իրավիճակն իրականում հենց այդ նույն հարթությունում է: Եվ երկրորդը, որ հետագա զարգացումներն արդեն կախված են Ալիեւի եւ Փաշինյանի որոշումից՝ ինչ կերպ կարձագանքեն «2016 թվականին ռուսական կողմի առաջարկած պլանին»: Այն, որ բանը հասել է «հումանիտար ծրագրերին», ակնարկ է, որ արձագանքը, ըստ ամենայնի, կարող է դրական լինել: Իսկ դա նշանակում է, որ հաջորդ հանդիպումը կարող է լինել Պուտին-Ալիեւ-Փաշինյան ձեւաչափովԵվ, վերադառնալով Աստվածամոր տաճարի հրդեհին, նկատենք նաեւ, որ եթե այն սպասվածի պես հանգեցնի եվրոպական ազգայնականության թռիչքին, առավել եւս՝ եվրակառույցների ղեկավարումը սուպերլիբերալներից վերցնելուն, ապա այդ իրավիճակը, անշուշտ, դրական դեր կունենա նաեւ ՌԴ-ի համար: Թեկուզեւ հաշվի առնելով, որ եվրոպական ազգայնական գրեթե բոլոր հիմնական ուժերն անթաքույց խոսում են Մոսկվայի հետ հարաբերությունների նորմալացման, երկկողմ շահերի վրա կառուցելու մասին: Իսկ հարաբերությունների նման վերաբեռնավորումը, անշուշտ, էապես կազդի նաեւ իր կենսական շահերի գոտիներում Մոսկվայի դիրքերի ամրապնդման վրա: Խոսքը, մասնավորապես, Հարավային Կովկաս-Իրան ռազմավարական ուղղության մասին է, եւ նման տեղաշարժերը, թերեւս, կարող են հավելյալ ազդակ դառնալ նաեւ արցախյան խնդրի հետ կապված:

Ֆրանսիացի փորձագետ-քրեագետները Աստվածամոր տաճարում հրդեհի պատճառի հանցանշաններ են փնտրում

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА