ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բազմիցս արժանացել է ժողովրդի համակրանքին եւ պաշտոնյաների հակակրանքին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.04.2019 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Բազմիցս արժանացել է ժողովրդի համակրանքին եւ պաշտոնյաների հակակրանքին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տարի բանաստեղծ, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԸ կդառնար 95 տարեկան: Օրերս Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, որին ընտանիքից ու հարազատներից զատ, ներկա էին բանաստեղծի գրչակից ընկերներն ու գրական աշխարհի ներկայացուցիչներ: Ի դեպ, ցերեկույթն ընթացավ առանց մշակույթի ոլորտի այսօրվա կառավարիչների, ինչը եւ սպասելի էր, այստեղ որեւէ մեկին աշխատանքից ազատելու կամ ինտրիգներ ստեղծելու հնարքներ չկային: Ինչեւէ, «Իրավունքը» զրուցեց ու Մկրտիչ Սարգսյանի զավակների եւ տիկնոջ հուշերից փորձեց ի մի բերել մի քանիսը:

«Նման կարծիքներ արտահայտելը հենց սրբապղծություն է». Լյուդմիլա Սարգսյան

ԻՆՉՈՒ ԷՐ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԱՆԿՈՂՆՈՒՄ

Image may contain: 1 personՏիկին Ելենան, որը եղել է բանաստեղծի միակ սերն, ու կարելի է ասել մուսա է հանդիսացել նրա համար, մեզ հետ զրույցում նա առանձնակի շեշտեց. «Անսահման բարի մարդ էր, իրեն վատություն անողներին անգամ լավություն էր անում: Ասում էի` Մկրտիչ, վատությանը վատությունով են պատասխանում, ասում էր` չէ, Ելենա, դու չգիտես, ես նրանց լավություն անելով ետ եմ բերումդրանով ավելի բարի են դառնում»,- ապա մտաբերելով իրենց համատեղ կյանքը` աչքերը փայլատակելով շարունակեց. «Շատ սիրով ամուսներ ենք եղել, նա շատ էր սիրում ընտանիքը, երեխաներին, իր ընկեներին, շրջապատը եւ ընդհանարպես մարդկանց, մեծ սեր ուներ նույնիսկ ծաղիկի հանդեպ, ա՛յ, այդպիսի մարդ էր»:

«Կառաջարկեի գույքագրել սրբերին». Երեւանի «Իմ քայլը» խմբակցության անդամ

Ասածն ապացուցելու համար տիկին Ելենան մի հետաքրքիր դրվագ պատմեց, դրանով իսկ հուշելով, թե որքան էլ խանդելու առիթներ է ունեցել, բայց միեւնույնն է, իրենց սերը գիտակցված է եղել. «Գրական թերթի խմբագիր աշխատելու տարիներին, թերթի նամակների բաժնի վարիչ Հենրիկ Թումանյանը մի կիրակի մի խումբ գրողների հրավիրում է խաշ ուտելու: Ուտելուց հետո դուրս են գալիս, որոշում են գնալ կողքի մուտքում ապրող Սիլվա Կապուտիկյանի տուն: 1960-ականների սկիզբն էր, մեր ժողովուրդը շատ հուզված էր, Մոսկվան չէր թողնում, որ Եղեռնի մասին խոսք գրվի, գրողները շատ էին խառնված, հուզված ու Սիլվայի մոտ այդ թեմայից են զրուցումՄկրտիչն էլ գիշերը տպարանում էր եղել, այդ ժամանակ թերթում, որ մի տառ սխալ լիներ, Կենտկոմը անմիջապես հարցները քննում էր: Այդպես, խաշի ազդեցության տակ, գիշերը չքնած սխտորն ու օղին իրենցն անում են, ու նա նստած տեղը քնում է: Սիլվան էլ ասել է, թե Մկրտիչ ջան, դու անկողնուս վրա նստիր, որովհետեւ աթոռները չեն հերիքել, որ բոլորը նստեն, եւ այդպես գլուխը դնում է Սիլվայի բարձին ու քնում: Ինձ զանգում է Հենրիկ Թումանյանը, թե` Ելենա, լսափողը Մկրտիչին կտա՞ս, ասում եմ` ի՞նչ եք ասում, Մկրտիչը եկել է ձեր տուն խաշ ուտելու, դեռ չի վերադարձել: Դե, Մկրտիչը սրտից գանգատվում էր, ֆրոնտավիկ էր, ես վախենում էի նրա կյանքի համար: Ասաց` Ելենա, հիմա կիմանամ որտեղ է ու քեզ կասեմ: Մի քիչ հետո զանգեց, թե` գիտես Սիլվայի տանն են: Զանգեցի Սիլվա Կապուտիկյանին` բարեւ ձեզ, տիկին Սիլվա, ձեզ հետ Մկրտիչի կինը` Ելենան է խոսում, Մկրտիչը ձեզ մոտ է, ասաց` այո, հեսա, Մկրտիչը կողքիս, անկողնումս պառկած, քնած է, ու լռեց: Երեւի մտածեց հիմար բան ասաց, ապա ասաց` Ելենա, ավելի լավ է թող Համոն ասի: Լսափողը վերցնում է Համո Սահյանը, թե ինչ է պատահել, Ելենա, ասացի` Մկրտիչին ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է քնել, ասաց` ոչ մի բան էլ չի պատահել, Սիլվայի մոտ զրուցում էինք, մեկ էլ Մուկուչը քնեցՄի խոսքով, մի ժամ հետո դռան զանգը տվեցին, Համո Սահյանն էր, ու նրա բոյը Մկրտիչից կարճ էր: Մկրտիչն էլ 2 քայլ հետ կանգնած, աչքերը ուռած, երեւի քունը կիսատ էր մնացել, երբ դուռը բացեցի, ինձ տեսավ, մատը տարավ շուրթերին, հասկացնելով, թե Համոյի մոտ բան չասես, հետո ինչ ուզում ես ասա, որովհետեւ Համոն շատ բացբերան էր: Եկան ներս, քաղցրավենիքով, ու կոնյակով սեղան գցեցի, դե, Համո Սահյանը խմիչքներից նախընտրում էր կոնյակը, իսկ Մկրտիչը օղի էր սիրում, եւ 3-ով նստած սուրճ ենք խմում եւ զրուցում: Չգիտեմ գլուխս ինչ մտավ, ասացի` Մկրտիչ, բա կարելի է՞, անմարդ կնգա անկողնու վրա նստել, դա էլ բավական չէր, գլուխը դնել բարձին ու քնել: Հիմա Սիլվայի բարձը եւ անկողնու ծածկոցը լրիվ ճխլտված կլինի, մեկ էլ Համո Սահյանն է անմիջապես ինձ պատասխանում. «Ի՞նչ ես ասում, Ելենա, հիմա Սիլվան բարձը գրկել է որ մուշ-մուշ քնի, չէ՞ որ անկողնուց տղամարդու հոտ է գալու...»: Դրանից հետ իմ որդին` Վահագնը, Սիլվա Կապուտիկյանի 7 տասնյակ տարեգիրքը հրատարակեցպետպատվերի շրջանակներում, եւ ինքն անձամբ 2 աշխատողի հետ գրքերը տարավ Սիլվայի տուն: Այդ ժամանակ Սիլվան վատառողջ էր ու նրանց ընդունում է ննջարանում, բայց սեղան են դնում, գրքի շնորհանդես է անում իր տանը: Որ նոր ներս են մտնում, Վահագնս կատակելով ասում է` տիկին Սիլվա, բա հյուրերին ննջարանում կընդունե՞ն, ասում է արի Վահագն ջան, քո հայրն այստեղ շատ է եղել...»:

«Իմ մասին ստահոդ տեղեկությունները տարածում է «Վանոյի Արտակը», որի կալանքի հարցերը ես եմ բավարարել». դատավոր Դավիթ Գրիգորյան

 

«ՉԷՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

 Բանաստեղծի որդու` «Հայաստան» հրատարակչության տնօրեն ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքերով` բանաստեղծ հոր թողած ժառանգության շերտերն ու ծալքերը շատ են, որոնց մի մասը նրա մահից հետո դեռ շարունակում է տպագրել. «Հորս մահից հետո հրատարակել ենք նրա անտիպ ժողովածուները, առանձին հրատարակությամբ` նամականիները: Հիմա տպագրության ենք նախապատրաստում հոդվածների, հարցազրույցների եւ ելույթների ժողովածու»:

«Ելքն այսօր կրկին համախմբման մեջ է, բայց այս դեպքում` արդեն Փաշինյանից ազատվելու» (Տեսանյութ)

Վահագն Սարգսյանը, անդրադառնալով հոր կյանքի վերջին տարիներին, շեշտեց, որ այդ շրջանում նրա մտատանջության պատճառը հիմնականում Հայաստանի պետականության կառուցման, կայացման խնդիրն է եղել. «Չէր ընդունում օրվա իշխանության կատարած ավերածությունները, մի տեսակ նաեւ ընդդիմանում էր հոդվածներով, որովհետեւ պատերազմ տեսած այս սերունդը հասել էր ինչ-որ մի հանգրվանի, երբ կարելի էր ստեղծել բարվոք պետական միջավայր, բայց այդ սերունդը տեսնում էր դրա կործանումը: Այդ ամենն ազդում էր նաեւ գրական ոլորտի վրա, որի համար այդ շրջանը ճգնաժամային էր, իսկ Գրողների միությունը` ոչ բարվոք վիճակում: Ինչեւէ, կյանքի վերջին շրջանում հայրս մեծ կտավներից ստեղծեց «Դարավերջին հայը» վեպը, որը մի ամբողջ էպոպեա էր արցախյան շարժման մասին: Այն հայ մարդու մի ամբողջ հոգեվիճակ էր, թե ինչ է կատարվում սահմանում, ինչպես են մասնակցում հայերը կռվին»:

Վճիռ՝ սեռական հայհոյանքների տակ. Ինչպես է Քոչարյանը սպառնացել դատավոր Դավիթ Գրիգորյանին. «Ժամանակ»

 

«ՇԱՏ ԷՐ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՈՒ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԱՐՑԱԽՈՎ»

 Բանաստեղծի ավագ դուստրը` ՆԱԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատմում է, որ հայրիկի հետ աշխատել է Գրողների միությունում. «Ինքը վարչության քարտուղար էր, ես` միության պրոպագանդայի բյուրոյում էի աշխատում: Միշտ միասին էինք գնում հանդիպումների, մի անգամ ասացի` հայրիկ, որ գնում ենք հանդիպումների, արի ես քեզ ասեմ` ընկեր Սարգսյան, անհարմար կլինի, որ տեսնեն միջոցառմանը հայր ու աղջիկ իրար կողք նստած են, մի քիչ ընտանավարության հոտ կգա: Հայրս ասաց` ոնց ուզում ես, բալիկ ջան, դու ու քո գործը: Պայմանավորվածության համաձայն` հանդիպումներից մեկում, ճիշտ է, լեզուս ջարդվելով, բայց հորս դիմում եմ ընկեր Սարգսյանով: Միջոցառումն ավարտվեց, ու մեկը մոտեցավ, թե` ընկեր Սարգսյան, ձեր աղջիկը ձեզ շատ նման է... Եվ ես դրանից հետո որոշեցի, այլեւս դերասանություն չանել, իրերը կոչել իրենց անուններով, հայրիկիս էլ` անվանել պապաՆա գիշերը մինչեւ լուսադեմ աշխատում էր, ու առավոտյան սպասում էինք, որ պիտի արթնանա ու գրածը կարդա: Կարդում էր ու ուշադիր նայում դեմքիդ, հենց իմ դեմքին, եւ եթե հավանում էինք, ուրեմն` լավ էր: Կարծես թե, մենք իր համար չափ լինեինք: Ի դեպ, շատ էր ոգեւորված ու անհանգստացած Արցախով»:

Առաջինը պետք է հեռացնի Դավիթ Տոնոյանին. Արմեն Աշոտյան

 

«ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ «ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ» ԵՂԱՎ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍԸ»»

 Արձակագիր, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ, անդրադառնալով հրատարակիչ եւ մշակութային գործիչ անդրադառնալով հորը` Մկրտիչ Սարգսյանին, մտաբերեց. «Ես փոքր երեխա էի, բայց հիշում եմ, երբ ընդունվեց Հայպետհրատի գլխավոր խմբագիր, նրա առանձնասենյակը դարձավ տարբեր գիտնականների ու գրողների հավաքատեղի: 1965 թվականն էր ու նախապատրաստվում էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը նշելու արարողությունըհիշատակության օրը, դա արվում էր ներքին հոսանքների միջոցով եւ բնականաբար հնարավորինս գաղտնի: Հրատարակվում էր պատմագիտական գրականություն, այդ շրջանակներում անդրադառնալով Ցեղասպանությանը: Այդ ընթացքում հրատարակվեցին այնպիսի գրքեր, ինչպիսին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրն» էր, որն այն ժամանակ դեռ չէր հրատարակվել միայն հայերեն, ռուսերեն եւ թուրքերեն: Հորս հրատարակչական գործունեության կարապի երգը եղավ Պարույր Սեւակի «Եղիցի լույսը», որի ե՛ւ հրատարակչատան խմբագիրն էր, ե՛ւ Պետհրատի գլխավոր խմբագիրը, որի համար հերթական կուսակցական նկատողությունը եւ այս անգամ արդեն պաշտոնի իջեցումը ստացավ: Ասեմ, որ նա կուսակցական տույժերի եւ նկատողությունների իմունիտետ ուներ, որը բազմիցս ստացել էր: Մկրտիչ Սարգսյանը ոչ միայն գրող էր, այլ նաեւ հրատարակիչ, որի համար բազմիցս արժանացել է ժողովրդի համակրանքին եւ պաշտոնյաների հակակրանքին»:

​​​​​​​«Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը ոչնչի մասին է». Արփինե Հովհաննիսյան

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА