o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾԱՐԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԱՅԴՔԱ՞Ն ԾԱՆՐ է

16.04.2019 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԱՐԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԱՅԴՔԱ՞Ն ԾԱՆՐ է

Երեկ «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ էին սկսել, նրանց հայտնել են, որ երկու ամսից գործարանը փակվում է, ու շուրջ  հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: ««Արարատցեմենտի» ղեկավարությունը չգիտեմ ինչ-ինչ պատճառներով կառավարության հետ չի հաշտվում` գնային պայմանների հետ կապված, հիմա ուզում են մի ամբողջ ցեմենտի գործարան՝ 1200 աշխատող, գործազուրկ դարձնել»,- դժգոհում էին տեղի աշխատակիցներըՆկատենք, որ Գագիկ Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ գործարանի ֆինանսական վիճակը իսկապես շատ վատ է եւ որպեսզի սնանկացման ճանապարհով չգնան, որոշել են մարդկանց երկու ամիս շուտ տեղեկացնեն, որ նրանք չկանգնեն փաստի առաջ: Սա տրամաբանական է, հաշվի առնելով, որ եթե խոսքը լիներ եկամտաբեր բիզնեսի մասին, ապա հազիվ թե սեփականատերը դրանից հրաժարվեր: Իսկ ավելի կոնկրետ` ցեմենտի տեղական արտադրությունը չի կարողանում գնային առումով մրցակցել ներմուծված ցեմենտի հետ ու կանգնել է փակման հեռանկարի առաջ: Այսինքն, մի կողմից` այս փաստը ցույց է տալիս, որ երկրի տնտեսությունն արագացող տեմպերով անդունդն է գլորվում: Մյուս կողմից, եթե անգամ գործող ձեռնարկությունը, որը պահանջարկ ունեցող ապրանք է թողարկում, հայտնվել է փակվելու շեմին, բա էլ ինչպե՞ս են մյուսներին կոչ անում` ներդրումներ արեք, զրոյից արտադրություն հիմնեք: Վերջապես, միայն այս գործարանի օրինակը քանի՞ պոտենցիալ ներդրողների է վանելու Հայաստանից:

«ԹԵ՛ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԹԵ՛ ՏԵՂԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԵԾ ՌԻՍԿԵՐ ԵՆ ԱՌԿԱ»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА