o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

16.04.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Թեեւ ֆրանսիացիները գնալով ավելի ու ավելի մեծ մտավախություն ունեին, որ մի օր Փարիզի ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ կդառնա Փարիզի Աստվածամոր մզկիթ, սակայն զարմանալիորեն ստացվում է, որ բավականին զարհուրելի բան է տեղի ունենում ամբողջ աշխարհի աչքի առաջ, ուղիղ եթերում: Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է այրվում Փարիզի Աստվածամոր տաճարը` Նոտր Դամ դը Պաղին: Ըստ տարածված տեսանյութի` այրվում է Նոտր Դամ դը Պաղիի տանիքը: Տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում: Բազիլիկ Տաճարի կառուցումը տեւել է մոտ 200 տարի: Եվ ահա Փարիզի ամենագեղեցիկ շենքը, Փարիզի սիմվոլը, զարմանալիորեն կրակի բաժին է դառնում: Իսկ խորհրդանիշների այրվելը երբեւէ որեւէ լավ բան չի խոստանում: Դեռ թարմ է հիշողությունը 2001 թվականի Նյու Յորքի «երկվորյակ աշտարակների» ոչնչացման տեսարանը, որին հետեւեցին կտրուկ բացասական փոփոխություններ ամբողջ աշխարհով մեկ:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն հանգիստ թողնենք աշխարհին իր մեծագույն փորձանքներով հանդերձ եւ անդրադառնանք մեր երկրի փորձանքներին, որոնք աշխարհի մասշտաբով թեեւ փոքր են, բայց մեզ համար վճռորոշ: Այդպիսի մի փորձանք էլ մեր սիրելի վարչապետն է, ով մեզ զարմացրեց իր անդրադարձներով, իր իսկ ձեռքով աշխատանքից հեռացված հարկային տեսուչ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ: Անդրադառնալով պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի բաց նամակին, որ կոպտորեն խախտվել են Մարտիրոսյանի աշխատանքային իրավունքները, վոժդը հայտարարեց. «Եթե այդպես գնա, հաջորդ բաց նամակը կլինի այն, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետեւ Սահմանադրության համաձայն` վարչապետ ընտրվելուց հետո նա մեկ տարի պաշտոնանկության ենթակա չէր»: Ցնցող է, ինչ խոսք: Էլ ավելի ցնցող է Փաշինյանի հետեւյալ խոսքին, որը վերաբերում է դիտարկմանը, թե ստացվում է` աշխատողն իր դիմումի համաձայն է դուրս եկել, բայց վարչապետի հորդորն է եղել պատճառը, վարչապետն ասաց. «Բա ի՞նչ անեի: Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ»: Այսինքն` թող վարչապետի պահանջը բանի տեղ չդներ, եւ ճիշտն ասած` դա երեւի թե ամենաողջամիտը կլիներ:

ԶԱՐՄԱՆՔ

Ի տարբերություն շարքային աշխատողների` Նիկոլը ոչ մի կերպ չի հորդորում Երեւանի «կարգին» քաղաքապետին մի դիմում էլ գրելու, հաշվի առնելով, որ ամբողջ մայրաքաղաքը աղբի մեջ կորած է: Այդ «թավշյա» զիբիլից մարդիկ գնալով ավելի ու ավելի են ափերից դուրս գալիս: Զարմանալի է, բայց այդ աղբակույտերը արդեն «հակահեղափոխական» են դարձնում անգամ սովորաբար իշխանությանը միշտ լոյալ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԻՆ: Արդեն նրան նյարդերն էլ չդիմացան, եւ գլխավոր օդերեւութաբանը պոռթկաց. «Մի հարամեք մեր գարունը, մաքրեք ամենուր վխտացող աղբը»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА