ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտաշատի քաղաքապետի որոշումն անվավեր է ճանաչվել

15.04.2019 23:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Արտաշատի քաղաքապետի որոշումն անվավեր է ճանաչվել

Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, որոշել էր ո՛չ ավել, ո՛չ պակաս ազատվել Արտաշատի անկուսակցական փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանից: Վերջինս էլ դիմել էր դատարան` ընդդեմ քաղաքապետի անօրինական որոշման: Թե ինչ տեղի ունեցավ հետո, բավական ուշագրավ է: «Իրավունքի» հետ զրույցում ՌՈՒԲԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ նախ պատմեց, որ 2017թ. նոյեմբերի 5-ին Արտաշատ համայնքի ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածությունը չի առաջադրել, քանի որ խոչընդոտել են իշխանությունները: Բայց ընտրություններից հետո` ընտրվելով քաղաքապետ` Կ. Բենիամինյանը (ով, ի դեպ, չուներ որեւէ մրցակից) անմիջապես Ռ. Ծատուրյանին առաջարկել է զբաղեցնել իր տեղակալի պաշտոնը` հաշվի առնելով նրա հեղինակությունը քաղաքում:

«Դատարանների գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է» (Տեսանյութ)

Աշխատանքիս ընթացքում առաջնորդվել եմ հետեւյալ սկզբունքով. քաղաքացիների հետ ունենալ պարզ շփում, կարեկից մոտեցում, գիտակցելով, որ արդյունավետ կառավարումը չպետք է ստորադասվի անձնական նպատակահարմարությանը: Մշտապես փորձել եմ վերհանել քաղաքացիների խնդիրներն ու լուծել դրանք: Ուշադրությանս կենտրոնում հատկապես գտնվել է սոցիալապես անապահով խավը, զոհված եւ հաշմանդամ ընտանիքները: Աշխատանքիս 10-րդ ամսում քաղաքապետ Կ. Բենիամինյանի անօրինական կարգադրությամբ ազատվեցի պաշտոնից` առանց որեւէ հիմքի եւ պատճառաբանության, որն էլ առաջացրեց բազմաթիվ արտաշատցիների վրդովմունքը: Արդարությունը վերականգնելու համար` անմիջապես հայց ներկայացրեցի ՀՀ Վարչական դատարան` քաղաքապետի կարգադրությունն անվավեր  ճանաչելու համար: 2019թ. ապրիլի 4-ին դատարանը կայացրեց վճիռ` անվավեր ճանաչելով կարգադրությունը: Ես ունեցա բոլոր հնարավորությունները օրինական ճանապարհով հասնելու արդարության վերականգնմանը եւ կրկին վերադառնալու իմ նախկին պաշտոնին: Եթե արդարությունն ու ճշմարտությունը միանան, ապա էլ ի՞նչն ավելի զորեղ կարող է լինել այդ միությունից: Այնպես որ, անարդարության ծնած չարիքն` արդարությամբ կմաքրվի:

«Փաշինյանի թիմակիցները փորձում են զերծ մնալ պատասխանատվությունից» (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА