ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավ լուր՝ Հունգարիայից. Արմեն Աշոտյան

15.04.2019 20:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավ լուր՝ Հունգարիայից. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵ՞Ք ՈՒԶՈՒՄ «ԱՆՆԱԽԱԴԵՊ» ԴԱՐՁՆԵԼ. Արմեն Աշոտյան

– Ինչպես հայտնեցին հունգարացի գործընկերներս, Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Քննարկումը տեղի է ունեցել մարտի 18-ին, քվեարկությունը՝ մարտի 19-ին: Համաձայնագրին կողմ են արտահայտվել Հունգարիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի ղեկավարած իշխող ՖԻԴԵՇ-ը: Հoգուտ համաձայնագրի կողմ է քվեարկել 169 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ:

Հունգարիայի նախագահը համապատասխան որոշումը ստորագրել է մարտի 26-ին:

Շնորհակալ եմ իմ հունգարացի գործընկերներին:

#CEPA #Republicans #Armenia_EU

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА