ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շոկոլադն օգտակար է միջին տարիքի մարդկանց համար. այն օգնում է կանխել լսողության կորուստն ու ականջներում աղմուկի առաջանալը

15.04.2019 19:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Շոկոլադն օգտակար է միջին տարիքի մարդկանց համար. այն օգնում է կանխել լսողության կորուստն ու ականջներում աղմուկի առաջանալը

Շոկոլադն օգտակար է միջին տարիքի մարդկանց համար. այն օգնում է կանխել լսողության կորուստն ու ականջներում աղմուկի առաջանալը, ինչպես պնդում են Հարավային Կորեայի գիտնականները։ Նրանց աշխատանքի մասին տեղեկացվում է Nutrients գիտական ամսագրի կայքում։

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է

Գիտնականներն ուսումնասիրել են մի շարք հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացվել են 2012-2013 թվականներին՝ առողջության եւ սննդի ազգային հետազոտության շրջանակում։ Նրանք հայտնաբերել են, որ մարդկանց մեջ, ովքեր կանոնավորապես շոկոլադ են օգտագործել, լսողության խնդիրները ծերանալուն զուգընթաց ավելի քիչ են տարածված եղել։ Լսողությունը կորցնելու վտանգը 40-64 տարեկանում նրանց մոտ ավելի քիչ է եղել շոկոլադ չուտողների համեմատ։

Լսողության տարիքային կորստին ենթարկվածությունը, ինչպես նաեւ ականջներում աղմուկի առաջացումից ավելի շատ պաշտպանված լինելը հարավկորեացի գիտնականները բացատրում են շոկոլադի հակաբորբոքային էֆեկտով։ Կակաոյում պարունակվող պոլիֆենոլային միացություններն ուժեղ հակաօքսիդանտ հատկություններ ունեն, ինչը շոկոլադը դարձնում է բորբոքումների դեմ պայքարի միջոց։ Հենց բորբոքային պրոցեսներն են ազդում լսողության օրգանների վիճակի եւ նրա որակի վրա՝ ծերացմանը զուգընթաց, բացատրել են փորձագետները։

Նշենք, որ խոսքը շոկոլադի մասին է, որը պարունակում է շաքարի նվազագույն քանակություն եւ կակաոյի բարձր խտություն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА