ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ արեց ռուսական հեռուստաալիքներին

15.04.2019 17:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ արեց ռուսական հեռուստաալիքներին

Հայ-ռուսական հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդպես նա արձագանքեց դիտարկմանը, որ ռուսական պետական հեռուստաալիքներով իրեն մեղադրում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Տենց դուխով քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր» Շարմազանովը՝ Փաշինյանին

Նա նշեց, թե ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցները Հայաստանում ազատ են։

«Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն նույնքան ազատ, որքան  հայաստանյան լրատվամիջոցները», - ասաց նա։

Վարչապետը նշեց, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն, յուրաքանչյուր պետություն պետք է շատ հստակ գիտակցի, որ եթե հեռարձակվում են որևէ այլ երկրի տարածքում, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում։

«Պետք է պահպանվի, հակառակ դեպքում, մենք սխալ դաշտ կընկնենք։ Ես կարծում եմ, որ, հնարավոր է, ռուսաստանյան հեռուստաընկերությունները այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասան հետևություններ անեն», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործը դատական փուլ կմտնի ու միջազգային հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու։

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ենթադրություններ անել, ճիշտ կլինի այդ հարցով Ռուսաստանին դիմեք»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА