ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքական հետապնդումներով կարագացնեն իրենց վարկանիշի անկումը. Արմեն Աշոտյան

15.04.2019 17:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քաղաքական հետապնդումներով կարագացնեն իրենց վարկանիշի անկումը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ շուտով հեղափոխական տեռորի նոր սեզոնի ականատեսն ենք լինելու, իսկ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանություններն ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:

Հրաժարականի շքերթ. հաջորդ ամիս իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Ջանջուղազյանն ու Դավիթ Անանյանը. «Ժամանակ»

Արմեն Աշոտյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մի հստակ կանխատեսում եմ անում՝ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին, որովհետև՝

- Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:
- Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով:
- Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները:
- Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են:
- Իշխանությունները չեն կարողանում պատշաճ «գուրգուրել» Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը:
- Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սևեռվել նաև խորհրդարանական ընդդիմության վրա:
- Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները:

Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլև միայն արագացնելու են այդ գործընթացը:

Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել և հետևել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլև «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА