o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ բացահայտ միասեռականն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու (լուսանկարներ)

15.04.2019 12:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ բացահայտ միասեռականն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու (լուսանկարներ)

Ամերիկյան Սաութ Բենդ քաղաքի քաղաքապետ Փիթ Բութիջիչը պաշտոնապես հայտարարել է 2020թ. նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին բացահայտ միասեռական նախագահի թեկնածուն:

«Անունս Փիթ Բութիջիչ է, ինձ ասում են քաղաքապետ Փիթ: Ես Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի հպարտ զավակն եմ, որը պայքարում է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար»,-հարազատ քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարել է քաղաքական գործիչը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, թեկնածուն արդեն հասցրել է քննադատել գործող նախագահ Դոնալդ Թրամփին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ապագայի վերաբերյալ նրա տեսլականը:

«Ես առաջադրվել եմ, որպեսզի «Ամերիկան կրկին հզոր դարձնենք»-ից (Թրամփի 2016 թ. նախագահական քարոզարշավի կարգախոսը-tert.am) տարբերվող այլ պատմություն պատմեմ»,-ասել է թեկնածուն՝ ընդգծելով, որ իշխանություններն այսպիսի կարգախոսներով խաբում են արդյունաբերական և փոքր քաղաքների բնակիչներին:

Բութիջիչը քննադատել է ամերիկյան իշխանությունների վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ «այն սարսափելի շոուն», որ այժմ տեղի է ունենում Վաշինգտոնում:

Աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ գիշերել են փողոցում՝ հաջակցություն անօթևանների (լուսանկարներ)

 

South Bend Mayor Pete Buttigieg, a breakout star of the 2020 campaign, formally launched his presidential bid

 

Երեսունյոթամյա թեկնածուն ընդունել է, որ ԱՄՆ-ն կառավարելու համար ինքը փոքր-ինչ երիտասարդ է, սակայն շտապել է հավելել, որ փոփոխության ժամանակը եկել է:

Բութիջիչը խոստացել է ընտրվելու դեպքում ամերիկացիներին թույլ տալ ապրել իրենց նախընտրած կյանքով՝ պահպանելով ամենամեծ արժեքը՝ ազատությունը:

Իր խոսքում թեկնածուն շնորհակալություն է հայտնել ամուսնուն՝ Չեսթեն Բութիջիչին՝ անվանելով նրան «կյանքի մեծագույն սերը»:

 

South Bend's Mayor Pete Buttigieg and his husband Chasten Buttigieg embrace after his presidential announcement

 

Բացի այդ, քաղաքապետն անդրադարձել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման դեմ արտահայտվողներին՝ ասելով. «Եթե դուք խնդիր եք տեսնում նրանում, թե ով եմ ես, ապա ձեր խնդիրն ինձ հետ չէ, այլ ինձ արարողի հետ»,-ասել է Բութիջիչը, որն իր կողմնորոշման մասին հայտնել էր 2015թ.:

Պարբերականը հավելում է, որ թեկնածուն Հարվարդի համալսարանի շրջանավարտ է և տիրապետում է յոթ օտար լեզվի:

 

Both Buttigiegs' have become national stars and embraced by young Democrats around the country

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА