o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պելեն ենթարկվել է հերթական վիրահատության

14.04.2019 18:17 ՍՊՈՐՏ
Պելեն ենթարկվել է հերթական վիրահատության

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Պելեն միզածորանից քարերի հեռացման բարեհաջող վիրահատության է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Globoesporte-ը:

Պելեն վիրահատվել է Սան Պաուլուի Ալբերտ Էյնշտեյնի անվան հոսպիտալում: Հիվանդանոցի ներկայացուցիչները հաղորդագրություն են հրապարակել նախկին ֆուտբոլիստի վիճակի վերաբերյալ:

Ծեծկռտուք՝ Հայաստան-Հունաստան խաղին.4 մարդ բերման է ենթարկվել.Մեկի քիթը կոտրվել է.մանրամասներ

«Հիվանդը լավ վիճակում է, Պելեն արդեն գտնվում է իր հիվանդասենյակում»,- ասվում է հայտարարության մեջ:

Image result for Пеле перенес очередную операцию

Պելեի հոսպիտալացման մասին տեղեկատվությունը հայտնվել է ապրիլի 3-ին: Պելեն Փարիզում հանդիպել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ: Դրանից հետո նա իրեն վատ է զգացել և տեղափոխվել է տեղի կլինիկա, որտեղ մի քանի օր անցկացնելուց հետո թռչել է Բրազիլիա:

Վերջին մի քանի տարիներին 78-ամյա Պելեն բազմիցս է հայտնվել հիվանդանոցում առողջական խնդիրների պատճառով: 2018-ի դեկտեմբերին Մոսկվայում աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ նա անդամալույծի աթոռին էր, քանի որ ենթարկվել էր ազդրի վիրահատության: Իսկ 2018-ի հունվարին նրան հոսպիտալացրել էին օրգանիզմի հյուծվածության պատճառով:

 

 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА