o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանի 21-ամյա բնակչուհին Մասիսում դանակահարել է հասակակից աղջկան

14.04.2019 20:26 ՔՐԵԱԿԱՆ
Երեւանի 21-ամյա բնակչուհին Մասիսում դանակահարել է հասակակից աղջկան

Արարատ եւ Վայոց Ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել դանակահարելու համար Երեւանի 21-ամյա բնակչուհին առաջադրված մեղադրանքը ու նրան դատապարտել երեք տարվա ազատազրկման:

Դանակահարությունը տեղի է ունեցել այս տարվա լույս հունվարի 21-ի գիշերը`  ժամը 04:20-ի սահմաններում: Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Մասիսի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «ձախ աճուկային ծակած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի աղջիկ: Պարզվել էր, որ նրան դանակահարողը եւս իգական սեռի է` 21 տարեկան, Երեւանի բնակչուհի: 

Արագածոտնի մարզում 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա իր նշանածին

Աղջիկները վիճել էին տուժողի տան մոտ` Մասիս քաղաքի Հերացու փողոցի 17 շենքի  հարևանությամբ գտնվող սննդամթերքի խանութի մոտակայքում. նախկինում ունեցել էին կենցաղային հարցերի շուրջ տարաձայնություններ ու պարզաբանելու անհրաժեշտություն էր առաջացել:  Հենց այդ ժամանակ էլ Երեւանի բնակչուհին  դանակով մեկ անգամ հարվածել է Մասիսի բնակչուհու  ձախ աճուկային շրջանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր մարմնական վնասվածք, կյանքին վտանգ սպառնացող՝ որովայնի առաջային մակերեսի ծակած-կտրած որովայնի խոռոչ թափանցող վերքի՝ ստամոքսի վնասման ձևով:

Նրան մեղադրանքն էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Աղջիկն ընդունել էր առաջադրված մեղադրանքը ու դատարանին խնդրել քննության արագացված կարգ կիրառել, ինչին դատախազը չի առարկել: Տուժողը եւս չի առարկել,  սակայն նշել է, որ ցանկանում է ամբաստանյալը  պատասխանատվության ենթարկվի:

Դատարանը, հիմնավորված համարելով առաջադրված մեղադրանքը, երիտասարդ աղջկան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձևով`3 տարի ժամկետով: Նախնական քննության փուլում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, դատարանը վճռել է վերացնել՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

Դատավճիռը հրապարակվել է ապրիլի 10-ին, որը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА