ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քունջութի օգտակար հատկությունները

14.04.2019 11:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Քունջութի օգտակար հատկությունները

Քունջութի օգտակար հատկությունների մասին դեռ հազարամյակներ առաջ լեգենդներ էին պտտվում: Եվ ինչպե՞ս չպտտվեին, եթե այս փոքրիկ սերմերում թաքնված է վիտամինների ու օգտակար նյութերի մի ամբողջ հարստություն /իզուր չէ, որ դրա անունը սեզամ է/:

«Օգտակար» սմուզին նույնքան շաքար է պարունակում, որքան կրեմով 8 փքաբլիթը. հետազոտություն

Քունջութի սերմերի մեջ կարելի է գտնել և՛ սպիտակուց, և՛ ածխաջուր, հանքային աղեր, A, C, E և նույնիսկ B խմբի վիտամիններ, մագնիում, ցինկ, ֆոսֆոր, յուղեր և իհարկե մեծ քանակությամբ կալցիում՝ 100 գր քունջութում կա 783մգ, որը հավասար է հասուն մարդու կալցիումի օրվա պահանջին: Մի մոռացեք նաև, որ քունջութը բավականին կալորիական է՝ 560 կկալ, իսկ քունջութի բուսայուղը շատ ավելի կալորեական է՝ 886 կկալ, այնպես որ չարաշահել հաստատ չարժի:

Քունջութի օգտակար հատկությունները

Քունջութի հաճախակի օգտագործումը կանխում է աթերոսկլերոզի առաջացումը, իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը արյան մեջ, կանխարգելում է այնպիսի հիվանդություններ ինչպիսիք են՝ հիպերտոնիան, հոդային, լյարդի, ենթաստամոքսային գեղձի հիվանդութթյունները, արտակարգ հակաօքսիդանտ է և հեշտությամբ կարող է փափկեցնել հազը, լավ է թոքաբորբի, ասթմայի, գրիպի ժամանակ, բարձրացնում է տղամարդկանց պոտենցիան:

Հակացուցումներ

Մի շարք առավելությունների կողքին կան նաև զգուշացումներ, որոնց մասին անհրաժեշտ է միշտ հիշել. նրանք ովքեր ունեն ստամոքսահյութի բարձր թթվայնություն, միզուղիներում, երիկամներում քար, կամ՝ քարեր ունենալու հակում, խորհուրդ է տրվում զգուշությամբ օգտագործել քունջութի սերմերը: Քունջութը հակացուցված է նրանց, ում արյան մակարդելիությունը բարձր է: Պետք է միշտ հաշվի առնել նաև դրա բարձր կալորեականությունն ու կալցիումի մեծ պաշարը և երբեք չչարաշահել:

Կարելի է օրական 1-2 թ.գ. քունջութ օգտագործել: Դա կարող է լինել թե՛ աղցանների մեջ, թե՛ մսեղենի հետ, թե՛ առանց ոչնչի՝ ըստ նախասիրության:

Քունջութը շատ ավելի երկար կպահի իր համային և օգտակար առանձնահատկությունները, եթե այն պահեք սառնարանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА