o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծեծված զինծառայողը վրեժխնդիր է եղել` համածառայակցին արթնացրել է ու դանակահարել

14.04.2019 15:00 ՔՐԵԱԿԱՆ
Ծեծված զինծառայողը վրեժխնդիր է եղել` համածառայակցին արթնացրել է ու դանակահարել

Լոռու մարզի ընդհանուր դատարանի իրավասության դատարանում սկսվել է զորանոցում գիշերային ժամին զինծառայողին դանակահարելու գործով դատավարությունը: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` զինվորին դանակահարելու մեջ մեղադրվում է համածառայակիցը:

Ողբերգական դեպք՝ Երևանում. 27-ամյա տղան սպանել է մորը, դանակահարել հորն ու ինքնավնասել իրեն

Պարզվում է դրա նախորդ օրը զինվորի նկատմամբ բռնություն էր գործադրվել, ծեծի ենթարկվել: Վերջինս էլ վրեժխնդիր լինելու համար հաջորդ օրը մոտեցել է  դիվիզիոնի զորանոցում քնած համածառայակցին, ով նախօրեին իրեն ծեծել էր, արթնացրել նրան և նախապես իր ձեռքում գտնվող բացովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս աջ կողային շրջանին: Բարեբախտաբար`  հարվածը կենսական օրգաններին չի վնասել ու պատճառվել է առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:

Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել երկու զինվորներին էլ, թե` դանակահարողին եւ թե դանակահարվածին` զինվորին ծեծելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА