o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոլեստերինի ցածր մակարդակը կանանց կաթվածով է սպառնում

14.04.2019 10:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Խոլեստերինի ցածր մակարդակը կանանց կաթվածով է սպառնում

Պարզվել է, որ առողջության համար կարող է վտանգավոր լինել ոչ միայն խոլեստերինի բարձր մակարդակը, այլ նաեւ ցածր: Neurology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼՊ) խոլեստերինի ցածր մակարդակն ավելի քան 2 անգամ մեծացնում է հեմոռագիկ կաթվածի հավանականությունը: Խոսքը 70 մգ/դլ կամ ցածր ցուցանիշների մասին է:

6 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը

Հետազոտությանը մասնակցել են 45 եւ ավելի մեծ տարիքի 27 937 կանայք: Չափել են փորձարկվողների ընդհանուր խոլեստերինի, ՑԽԼՊ-ի, ԲԽԼՊ-ի (բարձր խտության լիպոպրոտեիններ) եւ տրիգլիցերիդների մակարդակները: Դիտարկումների 19 տարում կաթված է ախտորոշվել 137 կնոջ մոտ:

Տարբեր գործոններ հաշվի առնելով (տարիք, վնասակար սովորություններ, զարկերակային բարձր ճնշում)՝ պարզվել է, որ ՑԽԼՊ ցածր մակարդակը կանանց շրջանում 2,2 անգամ մեծացնում է հեմոռագիկ կաթվածի հավանականությունը:

Սրա հետ կապված փորձագետները ՑԽԼՊ ցածր մակարդակով կանանց խորհուրդ են տալիս բժիշկներից լրացուցիչ խորհրդատվություններ ստանալ՝ կաթվածի զարգացման վրա ազդող այլ բացասական գործոնները (ծխելը, հիպերտոնիան եւ այլն) հայտնաբերելու համար:

Ճիշտ է, անցկացված հետազոտությունը մեկ «բայց» ունի. խոլեստերինի անալիզը միայն մեկ անգամ է կատարվել, իսկ որոշ փորձարկվողների մոտ դաշտանադադարի շրջան է եղել, որը նույնպես կարող էր անդրադառնալ ստացած արդյունքների վրա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА