o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էջմիածնում 81-ամյա տղամարդն սպանվել է շահադիտական դրդումներով. հարուցվել է քրեական գործ

14.04.2019 12:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Էջմիածնում 81-ամյա տղամարդն սպանվել է շահադիտական դրդումներով. հարուցվել է քրեական գործ

Այսօր երեկոյան` ժ. 18:30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 81-ամյա տղամարդու դի` ձեռքերն ու ոտքերը ժապավենով կապած, գլխին` բռնության հետքեր: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից: Վերջինիս խոսքով` տղամարդը մենակ ապրելիս է եղել, եւ նրան հայտնաբերել են հարազատները. «Հարազատների զանգերին չի պատասխանել, նրանք էլ եկել, հայտնաբերել են տղամարդուն` ժապավենով կապված, ողջ տունը` տակնուվրա եղած»:

Ռուսլան Բաղդասարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. քրգործ է հարուցվել

Նշենք, որ տան ներքեւի հարկում տղամարդն ունեցել է կոնյակի խանութ, որտեղ եւս ամեն ինչ խառնված է եղել:

Արեւիկ Խաչատրյանը փոխանցեց նաեւ, որ գողացել են սպանվածի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այն է` սպանությունը` շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև` զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով:

Այս պահին իրավապահները դեպքի վայրում շարունակում են աշխատանքները:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ սպանվածը Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակչ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանն է:

Աղ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА