o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթո Թունչբոյաջյանն ու Վահագն Հայրապետյանը հանդես կգա ինքնատիպ համերգով

13.04.2019 14:21 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Արթո Թունչբոյաջյանն ու Վահագն Հայրապետյանը հանդես կգա ինքնատիպ համերգով

Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և 5th Season խմբի համերգը:

Ավանդական հարսի պարի փոխարեն՝ հարսի երգ. երգչուհի Արփինեն ամուսնացել է

Բացառիկ ձևաչափ ունեցող ինքնատիպ այս համերգին Կամերային նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Իսկ 5th Season խմբի կազմում ելույթ կունենան ճանաչված ու սիրված երաժիշտներ «Գրեմմի»-ի մրցանակակիր Արթո Թունչբոյաջյանը (հարվածային և վոկալ), ՀՀ վատակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Սամ Սարյանը (ձայնային էֆեկտներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս/Ռուսաստան):

Էդուարդ Թոփչյանը հանդես կգա լեգենդար Concertgebouw-ում

Համերգին կհնչեն Արթո Թունչբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի օրիգինալ ու ինքնատիպ ստեղծագործությունները: Այս համերգը նոր ստեղծագործությունների ու փորձարական ինքնատիպ ձևաչափի հետաքրքիր համադրություն է:

Համերգային երեկոն կրում է Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) խորագիրը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА