ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

13.04.2019 14:53 ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետությունում ապրիլի 13-ի ցերեկը, 14-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի մի մասում ձյուն է տեղում

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 16-17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ,16-ի երեկոյան ժամերին, 17-18-ը սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին` նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА