ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը

13.04.2019 12:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը

Այսօր,  կյանքի 62-րդ տարում կյանքից հեռացել է Կապանի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը:

Փոքրիկ Սոնան ունի մեր բոլորի աջակցության կարիքը. նա կարող է զրկվել կյանքից (Photo)

Կամո Արզումանյանի հոգեհանգիստը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 18։00-ին` Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` ապրիլի 15-ին, ժամը 12։00-ին` Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում։

Կամո Արզումանյանը  ծնվել է 1956 թվականին, ՀԽՍՀ Կապանի շրջանի Եղվարդ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզ)։ Ավարտել է Եղվարդի միջնակարգ դպրոցը, ծառայել խորհրդային բանակում, արժանացել բանակի գերազանցիկ մեդալի, ընտրվել Բեռլինի համաբանակային կոնֆերանսի պատվիրակ։ 1978 թվականին որպես դերասան հանդես է եկել Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, միաժամանակ, 1979-1984 թվականներին՝ սովորել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում։ 1991 թվականից Կապանի պետական թատրոնի տնօրենն է։

Լարված մթնոլորտում թատերական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը

Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 2006 թվականին լույս է տեսել արձակագիր Էդուարդ Զոհրաբյանի «Ինչպես մի լեռ Խուստուփ...» գիրքը Կամո Արզումանյանի մասին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА