o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե այսպես շարունակվի, ծաղրանքի առարկա կարող ենք դառնալ». Հրաչյա Ներսիսյան

12.04.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Եթե այսպես շարունակվի, ծաղրանքի առարկա կարող ենք դառնալ». Հրաչյա Ներսիսյան

Այս օրերին Երեւանում գտնվող Պովոլժիեի ԵԿՄ տարածքային բաժանմունքի հիմնադիրներից Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի «Արարատ» ազգամշակութային ինքնավար միության նախագահ ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ եւս վրդովված է ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի կողմից հնչեցված ելույթից: Իսկ թե ինչ մտահոգություններ է տեսնում, մանրամասնեց «Իրավունքի» հետ զրույցում:

Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովը փաստացի թիվ մեկ ամբիոնն է Հայաստանի Հանրապետության, եւ ես չեմ պատկերացնում երբեւիցե պետության մեջ, որ ՌԴ-ում, Բելառուսում այսպիսի երեւույթ կարող է տեղի ունենալ: Եվրոպական երկրներում` միգուցե: Այդպիսի մարդիկ կան, իրենք իրենց կյանքով ապրում են, ու իրենց իրավունքները որեւէ մեկը չի ոտնահարում: Բայց թողնել երկրի թիվ մեկ ամբիոնից խոսի, կոչեր անի, սխալ է: Ամեն բան չի կարելի Եվրոպայից այստեղ բերել, մենք ունենք մեր ավանդական ընտանիքն ու բարքերը: Ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը պատմում էր ԼԳԲՏ-ական մի տղայի մասին, որ սուրճ էր բերել նրան, անգամ այդ պատմությունը բարձրաձայնելն ինձ համար անհասկանալի է, որովհետեւ մենք, առաջին քրիստոնյա ազգ լինելովչենք կարող նման բաներ ասել, կենցաղային մակարդակով Աժ ամբիոնից պատմել: Էլի եմ ասում` կան այդպիսի մարդիկ, թող իրենց կյանքով ապրեն, բայց չի՛ կարելի բարձրացնել իրենց ձայնը եւ փորձել օրակարգ մտցնել: ՀՀ-ում ավելի մեծ օրակարգեր կան, որոնք ավելի լուրջ են: Արցախի ամենակարեւոր հարցը թողած` մենք պետք է մտածենք տրանսգենդերի՞ մասին, սա անիմաստ է: Ես չէի կարող անմասն մնալ, դրա համար, որոշեցի ներկա լինել այդ ակցիային:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում Անկախության տոնի առթիվ

Նույն ԱԺ-ում շաբաթներ առաջ էլ իշխող «Իմ քայլը» կուսակցության հոգաբարձուների անդամ Լարա Ահարոնյանն էր Հայաստանի բոլոր կանանց, իր բառերով` մեր քույրերին, մայրերին եւ դուստրերին, նույնիսկ սահմանամերձ բնակավայրերում բնակվող կանանց ու հերոսածին մայրերին հավասարեցնում լեզբի, բիսեքսուալ, տրանս կանանց հետ: Չե՞ք կարծում, որ այդ ժամանակվա լռությունը հանգեցրեց նրան, որ հիմա էլ տրանսգենդերն է ԱԺ ամբիոնից ելույթ ունենում:

1991-ի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իհարկե, ու սա ոչ միայն այս արտահայտության լռության հետեւանքն է: Հենց Լարա Ահարոնյանի մասին ցիտում էր Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական շրջանում, թե նա լավ մայր է, 4 երեխա ունի: Բայց փաստը մնում է փաստ, որ հարցը մայրությունը չէ, այլ դիրքորոշումն է: Նա քայլ արեց, փորձեց ժողովրդավարի ասած` ատամ ցույց տալ, տեսավ ստացվեց, էլ ավելի առաջ գնացին: Մենք գիտենք, որ ԼԳԲՏ առաջխաղացումը չի լինում առանց գումարային ներդրումների, նրանց ամեն ակցիա, ամեն քայլ եվրոպական ինչ-որ մի կառույցներից է սնուցվում: Եվ մեր պետության մեջ անհնարին է ընդունել այս տեսակի պառակտական գործողություններ: Հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ իր պատգամավոր եղած ժամանակ հարց էր տալիս, թե մենք ինչպիսի՞ կարգավիճակ ունենք` որպես ավանդական ընտանիք: Ուզում եմ հիշեցնել, որ մենք այսօր պաշտպանում ենք մեր ավանդական ընտանիքը, որովհետեւ այն մեր ամրությունն է, մեր տեսակն է: Իսկ եթե այսպես շարունակվի, ծաղրանքի առարկա կարող ենք դառնալ, ուստի` չի՛ կարելի ոչ մի կերպ հանդուրժել: Եվ շատ ուրախ եմ, որ մարդիկ անմասն չեն մնացել իրենց քաղաքացիական պարտականությունը կատարելուց եւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` ընդդեմ այս տեսակի հակազգային ժողովրդավարության: Ժողովրդավարությունն ու ազգային մտածելակերպը իրար հակասում են, որովհետեւ հենց նույն ժողովրդավարության մեջ ադրբեջանցի, թե իրանցի, մուսուլման, թե քրիստոնյա, տարբերություն չկա, բայց ազգայինի մեջ տարբերություն կա: Դրա համար ազգայինը պահելու համար պետք չէ շատ ժողովրդավարության անուն տալ: Մինչդեռ մեր ազգը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել եւ ԱՄՆ-ից ավելի ժողովրդավար: Սա կործանիչ է, իսկ եթե մենք ուզում ենք ցույց տալ, թե ավելի հնարամիտ ենք, պետք է միշտ մնանք մեր ազգային փակագծերի մեջ:

Նիկոլը պարզապես փախավ Երեւանից

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА