ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ա՛յ տգետիկներ, քաղաքացու օրը սահմանադրության օրն է». Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

12.04.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Ա՛յ տգետիկներ, քաղաքացու օրը սահմանադրության օրն է». Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

Ազգային ժողովն այս շաբաթ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կատարված լրացման համաձայն` հայաստանյան տոնացույցը կավելանա մեկ տոնական օրով, եւ ապրիլի վերջին շաբաթ օրը կտոնվի ՀՀ քաղաքացու օրը: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ:

Նիկոլականների «հուժկու» մանրահավաքը (լուսանկարներ)

– Պարոն Հայրիկյան, որքանո՞վ էր հանրությանը պետք քաղաքացու օր ունենալ եւ առհասարակ` ինչպե՞ս եք վերաբերվում նման տոն ունենալու գաղափարին:

Շատ լավ է, որ քաղաքացու կարգավիճակը գնահատվում է, բայց նախեւառաջ պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում քաղաքացի: Վստահ չեմ, որ քաղաքացու օրվա համար քվեարկող եւ դրա համար խանդավառված մարդկանց հիմնական մասը գիտի, որ քաղաքացի նշանակում է պետություն, սահմանադրություն ունեցող մարդ: Մենք Սովետական Միության մեջ էլ էինք ապրում եւ Սովետական Միության բնակիչներ էինք, բայց քաղաքացի ասելը տեղին չէր: Երբ հայերը կամեցան պետություն ունենալ, սա զուգահեռաբար նշանակում է, որ կամեցան նաեւ քաղաքացի լինել: Քաղաքացու օրը Սահմանադրության օրն է, ա՛յ տգետիկներ, ա՛յ դեղնակտուցիկներ, որովհետեւ Սահմանադրությամբ ամրագրվում են քաղաքացու բոլոր իրավունքները: Բայց եթե ուզում ենք անպայման մի բացառիկ բան ունենալ, ուրեմն` այն 1991 թվականի Անկախության հանրաքվեն է, որը Հայաստանի բնակչներին դարձրեց քաղաքացի: Նրանք քվեարկեցին ՀՀ քաղաքացի լինելու օգտին: Այնպես որ, շատ ուրախ եմ, որ քաղաքացու դերը գնահատվում է, բայց չի կարելի մոռանալ Անկախության հանրաքվեի օրը` որպես քաղաքացու դրսեւորման օր: Դրանից առաջ ես 20 տարի  պայքարում էի, որ քաղաքացին արժեք դառնա, Հայաստանը ինքնորոշման իրավունք ունենա, քանի որ քաղաքացի նշանակում  է ինքնորոշման իրավունք ունեցող միավոր, ինչը բարձրագույն արժեքն է: Մինչդեռ հիմա եկել են ինչ-որ դեղնակտուցներ, որոնք, իսկապես դեղնակտուց են այս եւ երեւի շատ հարցերում եւ ուզում են իրենց հավերժացնել ազգային տոնացույցի մեջ` փոփոխություն կատարելով: Ազգային տոնացույցի մեջ փոփոխություն կատարելուց առաջ` պետք է նայեին բազմաթիվ անառարկելի առաջարկները: Սակայն չեն արել, ինչ է թե ԱԻՄ-ն ու Հայրիկյանն էին առաջարկում: Այսպիսիով` քաղաքացուն կարեւորություն տալը ողջունելի արարք է, քաղաքացու օր ունենալու ցանկությունը` եւս, բայց սա նշանակում է դրանով արժեզրկել 1991 թվականի Անկախության հանրաքվեն եւ ընդհանրապես` Սահմանադրության գաղափարը:

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

«ՍԱ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՆ Է, ԱՅԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ»

– Քաղաքացու օրը նշելու հիմքում անցյալ տարի տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների նշանավորումն է: Չե՞ք կարծում, որ մի փոքր վաղ է տոնել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ-մայիսին:

Տեղի ունեցածի հարցում պետք է գնահատենք Սերժ Սարգսյանին, որ հրաժարական տվեց, որովհետեւ մինչեւ այդ ունեցել ենք Լեւոն Տեր-Պետրոսյան, որին 1993 թվականի փետրվարի 5-ին ԱԻՄ-ի կազմակերպած մեծ, հզոր հանրահավաքի ժամանակ, ինչն ընդամենը Սահմանադրության պահանջով էր, ժողովուրդը պահանջում էր իր հրաժարականը, սակայն ես չուզեցի բռնարարքներ թույլ տալ, եւ այդպիսի բան չեղավ: Այսինքն` Լ. Տեր-Պետրոսյանը տարրական պարկեշտություն չուներ եւ տեսնելով, որ հարյուր հազարավոր մարդիկ ասում են` «Լեւո՜ն, դավաճա՛ն, Լեւո՜ն, հեռացի՛ր», չհեռացավ: Չնայած այն ժամանակ Բաբկեն Արարքցյանն իրեն տեղում ասել է` արի ամեն ինչ տանք, գնանք: Հետո եկավ Ռոբերտ Քոչարյանը, որն ասում էր` ես շատ ուժեղ եմ` ի տարբերություն Վրաստանի նախագահ Շեւարնաձեի: Հետեւաբար, եթե Ս. Սարգսյանը պատրաստակամ չլիներ այս քայլին, մենք չգիտենք, թե ինչով կվերջանար այս ամենը: Այնպես որ, անառարկելի բան եմ ասում` սա ոչ միայն քաղաքացու օրն է, այլեւ Ս. Սարգսյանի պարկեշտության օրը: Այդ քաղաքացու օրը պետք է հատուկ պատվենք Ս. Սարգսյանին, որն ասաց` եթե այդքան մարդ ոտքի է կանգնել, ես գնահատում եմ: Ռ. Քոչարյանի պես չասաց` մենք ուժեղ ենք, ի տարբերություն Վրաստանի, եւ իշխանությունը չենք տա: Վերադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ քաղաքացու օր տոնել` հիմքում դնելով նախորդ տարվա իրադարձությունները, փուչիկը մի քիչ ավելի փչել է: Օրերս նշանավոր այլախոհ, դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Բալոնկինից մի նամակ ստացա, թե ինչպես են ժողովրդի զանգվածին բթացնում` անընդմեջ մանր-մունր իրադարձություններ ստեղծելով, որոնք հաղթահարում ես կամ չես հաղթահարում, կամ ինչ-որ նախաձեռնություններ սկսելով, որոնք շարունակական են: Սրանով կարեւոր հարցերից շեղում են, մինչդեռ ես կարեւորագույն հարցը համարում եմ քաղաքացու իրավունքների ամրագրումը, ինչի համար այսօրվա իշխանություններին երկու անգամ տվել ենք նախագիծ եւ մերժում ենք ստացել: Հարց է ծագում` եթե դուք քաղաքացի եք հարգում, քաղաքացուն մարդու տեղ եք դնում, ինչպե՞ս կարողացաք բացարձակ ժողովրդավարության այդ սահմանադրության նախագիծը անտեսել:

Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը

«ՍԱ ՉԵԿԻՍՏ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՀՎԱԾՔ ԷՐ, ԻՆՉԸ ՊԱՏԻՎ ՉԻ ԲԵՐՈՒՄ»

– Դուք անդրադարձաք կարեւոր հարցերից հանրությանը շեղելու խնդրին. այս համատեքստո՞ւմ եք դիտարկում նաեւ հանրային լայն արձագանք գտած տրանսգենդերի ելույթը ԱԺ ամբիոնից:

Հանրությանը պետք է զբաղեցնել ցավալի թվացող կարեւոր, բայց էական խնդիրներից հեռացնող հարցերով: Ո՞ւմ ինչ գործն է, թե ում սեռական օրգանը ինչ տեսակ է, ի վերջո, խոսքը հենց այդ մասին է: Նույնիսկ տղամարդիկ կամ կանայք իրար մեջ չեն խոսում այդ մասին, ի՞նչ է նշանակում խորանալ այդ ուղղությամբ: Ո՛չ նա պետք է ցուցադրի իր սեռական պատկանելությունը, ո՛չ էլ մյուսները պետք է հետաքրքրվեն դրանով, ամո՛թ է: Մարդը կա՛մ լավ է պահում իրեն, կա՛մ` վատ, վերջացավ, սա խոսակցության առարկա չպետք է դառնար մեզ մոտ: Բայց եթե սա են մեջտեղ գցում, քննարկում, պաշտպանում, հակառակվում, ուրեմն` զբաղեցնում են, որպեսզի շեղեն ամենակարեւոր հարցից` Հայաստանի ինքնիշխանությունից, ՀՀ քաղաքացու իրավունքներից:

Ի՞նչ հայցերով է Կոնստանտին Օրբելյանը դատի տվել Նազենի Ղարիբյանին. Մանրամասներ

Ի դեպ, քաղաքացու իրավունքների մասին. չե՞ք կարծում, որ քաղաքացու իրավունքների կոպտագույն խախտում է, երբ վարչապետը մաքսատանը հրահանգում է աշխատանքից ազատել ստորին օղակի աշխատողին` դրոշը սենյակի գետնի մի անկյունում դնելու համար:

Մենք նախորդ տարվա իրադարձությունների օրերին դեռ աջակցում էինք իշխանափոխությանը, որն, ի դեպ, գնալով ավելի շատ եմ հասկանում, որ մեր աջակցությունը շատ մեծ դեր է կատարել, որովհետեւ մենք ոչ միայն աջակցում էինք, այլեւ մյուսներին կոչ էինք անում` ասելով` լսե՛ք, մի բան փորձել ենք անել, չի ստացվել, բայց հիմա այս մարդու մոտ ստացվում է: Մենք կոչ ենք արել բոլորին, որ եկեք` հանուն Սահմանադրության պայքարենք: Էգոիստ էին, վախկոտ էին, բարդույթավորված էին, ստոր էին, չգիտեմ, բայց իրենք մեզ չեն միացել, բայց մենք միացանք` դրանով հսկայական ուժ տվեցինք: Բայց մի օր ամբիոնից լսում ենք, թե պետք է ռեւկոմներ ստեղծեն, սարսափելի էր, ու դու սա հեղափոխությո՞ւն ես կոչում: Միայն իշխանափոխության քայլ էր «մերժիր Սերժինը», այդ պահին հեղափոխության որեւէ տարր չկար, չնայած հիմա էլ հեղափոխություն բառն օգտագործողները սակավամիտ են: Գոնե եթե ինձ չեն լսում, թող միջազգային բարձր հեղինակությունների գնահատականները լսեն, որ սա սովորական իշխանափոխություն է: Չի՛ կարող հեղափոխություն լինել` առանց Սահմանադրության նկատմամբ վերաբերմունքի դրսեւորման: Սա ինքնախաբեություն է, եթե հեղափոխություն են կոչում: Եվ «հեղափոխություն» բառին հաջորդում է, թե ռեւկոմներ պիտի ստեղծենք: Լավ է, որ այն ժամանակ իմ սուր քննադատական խոսքը լսեցին, եւ այդ գաղափարն անտեսվեց, բայց հիմա Ձեր նշածը Կոմկուսի կամ չեկիստ ղեկավարի պահվածք էր, ինչը պատիվ չի բերում: Նույնը կարելի էր ասել այլ կերպ` բարեկամներ, գիտեք, սա մեր պետության խորհրդանիշն է, սա հազարապատիկ ավելի ազդեցիկ կլիներ, քան թե ինչ-որ դպրոցականի նման ճղճղալը:

«Ներդրում կատարել մի երկրում, որտեղ անցումային արդարադատություն է կիրառվում, մեղմ ասած, խնդրահարույց կլինի» (Տեսանյութ)

«Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՃԱԿԱՏԻԴ ԳՐԵՍ` «ԴՈՒԽՈՎ...», ՆԵՐՔԵՎՈՒՄ ԷԼ ԱՎԵԼԱՑՆԵԻՐ` ԱՆԱՍՈՒՆ»

– Ամեն դեպքում, էլի գործ ունենք երկակի ստանդարտների հե՞տ, երբ նույն իշխանափոխության օրերին «հեղափոխականները» բլոտ էին խաղում եռագույն դրոշի վրա, որպես ներքնազգեստ էին կրում, բայց այդ ժամանակ որեւէ մեկը, այդ թվում` Ն. Փաշինյանը չէր ասում, որ դա անարգանք է:

Մարդիկ շատ բան կարող են անել, բայց այստեղ խոսքը պետության պաշտոնական ներկայացուցչի մասին է: Նա պարտավոր է իր ստանձնած դիրքից խոսել: Այն ժամանակ ինձ ավելի շատ մտահոգում էր այն, որ հայամետ, հայակենտրոն մարդիկ իրենց թույլ տվեցին ճակատներին գրել` «դուխով», սա տականքություն էր դասական հայ ազգի նկատմամբ: Ի՞նչ է նշանակում ճակատիդ գրես «դուխով», տակն էլ գրեիր` ռաբիս, ավելին` ներքեւում էլ ավելացնեիր` անասուն: Հայ երիտասարդին դու ինչո՞ւ ես փչացնում, չէ՞ որ նա Հայաստանի ապագա քաղաքացին է: Եվ ստիպեցին, որ տարբեր մասնագետներ էլ բարձր մակարդակում խոսեն, թե «դուխովը» նույնիսկ հայերեն է: Մինչդեռ զբաղված էին հանրության մտածելակերպը փչացնելու գաղափարով: 50 տարի առաջ առաջին անգամ այս օրերին կալանավորվել եմ, եղել եմ բանտում, որպես Ազգային միացյալ կուսակցության ղեկավար: Մտքովս էլ չէր անցնում, որ ղեկավարն եմ, պարզապես, ղեկավարներին կալանավորել էին, ես նրանց գործը շարունակեցի: Հիմնական գործ անողը մենք ենք, եւ չափազանցություն չլինի, բայց 10 անգամ ավելի շատ մարդ էինք համախմբել, ինչից ԿԳԲ-ն սարսափած էր: Այն ժամանակվանից մտածում էինք գրաբարը, հայ ազգային արժեքները վերականգնելու մասին, եւ հիմա հանկարծ հայակենտրոնները «հեղափոխություն» են անում ու ճակատիդ խփում «դուխով» խարա՞նը: Թող գրեին` սրիկա, դա նույն բանն է, թող տուն-տունիկով չզբաղվեն: Եթե դու ազգային արժեքային համակարգի մասին ես խոսում, քեզ հայակենտրոն ես համարում, ի՞նչ է նշանակում «դուխով»: Սա ցավ է, որը երկար պետք է մեզ ուղեցկի, որովհետեւ մի նոր սերունդ փչացվելու ընթացքի մեջ է: Դու պետք է փչացած լինես, որ քեզ պետք լինեն փչացած մարդիկ, բարոյական, ազնիվ մարդիկ ուզում են միջավայրը լցնել ազնիվ մարդկանցով: Ես 18 տարի բանտային, աքսորյալ պայմաններում լինելով` այն էլ սովետական տարիներին, տեսել եմ, թե ինչպես էին գողականներն ուզում գողականները շատանան, տեսել եմ` ինչպես են «գալուբոյ» դարձնում, նրանց առանձնացնում, երկնագույնների բարաքներ ստեղծում: Եվ հենց «գալուբոյներն» էին աշխատում, որ շատանա դրանց թիվը, ամեն մեկն ուզում է իր որակը ավելացնել: Հիմա էս ի՞նչ է կատարվում` դուք հայ արժանապատիվ քաղաքացնե՞ր եք ուզում շատացնել, թե՞ ճակատին «դուխով» գրած հպարտ մեղսագործներ: «Հպարտ» բառը մեղք է, սրանք երեւի կյանքում եկեղեցի էլ չեն գնացել: Էն որ Փաշինյանն ասում է, որ Աստվածաշունչ է ամեն օր կարդում, ուրախ եմ, օրինակելի է, որովհետեւ այնտեղ ամբարված է հազարամյակների փորձառությունը: Բայց ինչպե՞ս ես վեր կենում, ասում` Հայաստանի հպարտ քաղաքացիներ: Դու չգիտե՞ս, որ հպարտ, գոռոզ լինելը մեղք է, եւ եկեղեցին ամեն կիրակի պատարագին հիշեցնում է` մեղա Աստծո` նրա համար, որ հպարտ եմ եղել: Աստծո առաջ մեր ազգը դարձրին անընդունելի:

​​​​​​​«Անցումային արդարադատությունը ժամանակավրեպ է եւ պայմանավորված չէ օբյեկտիվ անհրաժեշտությամբ» (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА