o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ քայլի» ավագանու անդամը ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին

12.04.2019 14:38
«Իմ քայլի» ավագանու անդամը ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին

Այս օրերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգում են գտնվում հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունը: Անդրադառնալով ռասիզմի, քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության խնդիրներին՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մտահոգիչ է համարել ԵԽԽՎ լռությունն Ադրբեջանի կողմից հնչեցվող հայատյաց հայտարարությունների նկատմամբ: Եվ թեպետ թվում էր, որ այս հայտարարությանը կարող է հակադարձել միայն ադրբեջանական որեւէ չինովնիկ, սակայն նախեւառաջ դրան արձագանքել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը՝ մասնավորապես նշելով. «Բա՞ որ ԵԽԽՎ-ում մեկը պտտվեր ու ասեր, Նառա՛, դու սուս, հայատյացն էլ, մարդատյացն էլ դու ես՝ օրակարգը մի խախտի»: Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամի հեգնական մեկնաբանության վերաբերյալ «Իրավունքը» պարզեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ տեսակետը:

ԲԴԽ անդամը հրաժարականի դիմում է ներկայացրել

– Ես չէի անդրադառնա, եթե սա լիներ ներքաղաքական բանավեճ կամ, այսպես ասած, պայքարի դրսեւորում երկու քաղաքական թիմերի ներկայացուցիչների միջեւ: Բայց կա մի սահման, որը չի կարելի անցնել: Այս հարցն այլեւս ներքաղաքական չէ, եւ սա մեր արտաքին քաղաքականության խնդիրն է: Անկախ նրանից, դու սիրում ես, հարգում ես տվյալ քաղաքական գործչին, թե՝ ոչ եթե տվյալ քաղաքական գործիչը ներկայացնում է քո հանրապետությունը, քո երկիրը եվրոպական կամ այլ բարձր ամբիոններից եւ դատապարտող ելույթ է ունենում քո թշնամու դեմ, դու ուզես, թե՝ չուզես, պետք է իրեն սատարես: Մինչդեռ փաստացի ստացվում է, որ նման արձագանքով Երիցյանը ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին՝ հեգնելով տիկին Զոհրաբյանին: Ընդ որում՝ չմոռանանք, որ այս ամենը սկսվեց նրանից, երբ տիկին Զոհրաբյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճից դուրս հրավիրեց տրանսգենդերին: Այսքանից հետո` Գրիգոր Երիցյանին մի հարցնող լինի` տղա ջան, դու ի՞նչ ես արել քո հայրենիքի համար, բացի նրանից, որ դատապարտել ես այն մարդկանց, ով բացասական կարծիք է հայտնել տրանսգենդերների կամ ԼԳԲՏ-ների հանդեպ: Հիմա դու Ադրբեջանի փաստաբա՞նն ես ԵԽԽՎ-ում, թե՞ տրանսգենդերի պաշտպանը Երեւանում: Չնայած ինչ ասել մի մարդու մասին, որի վերաբերյալ անգամ որոշ քաղաքական թիմակիցներն են առանձին զրույցներում գունավոր որակումներ տալիս: Իր տարաբնույթ ստատուսներով Երիցյանը կասկածի տակ է դնում ոչ միայն իր հայրենասեր լինելը… Այնպես որ, եզրակացությունները թողնում եմ ձեզ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА