ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռեֆորմիստները հրավիրում են աշխատանքի վարչապետի հրահանգով աշխատանքից ազատված մաքսակետի տեսուչին

11.04.2019 01:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ռեֆորմիստները հրավիրում են աշխատանքի վարչապետի հրահանգով աշխատանքից ազատված մաքսակետի տեսուչին

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Ռեֆորմիստների կուսակցությունն անընդունելի է համարում «Նորագավիթ» մաքսակետում ապրիլի 9-ին ՀՀ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանի իրավունքների ոտնահարումը, ՀՀ քաղաքացու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը եւ կամայականորեն աշխատանքից զրկելը: Կուսակցության ղեկավարությունը Հայկ Մարտիրոսյանին հրավիրում է աշխատանքի Ռեֆորմիստների կուսակցության գրասենյակում: Մեր կուսակցության անդամների կողմից վճարվող անդամավճարներով մենք կկարողանանք վճարել Հայկ Մարտիրոսյանի ամսական աշխատավարձը: Հայկ Մարտիրոսյանը կարող է կապ հաստատել կուսակցության ղեկավար մարմնի հետ Facebook սոցիալական ցանցի միջոցով կամ այցելել կուսակցության գրասենյակ՝ Բաղրամյան 59, 3-րդ հարկ»:

«Քանի որ Փաշինյանը Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն է ստացել, հիմա պատասխանեմ». Էդուարդ Շարմազանով

Հիշեցնենք, որ օրերս «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մաքսատուն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցի ժամանակ, սենյակներից մեկում տեսել էր մի անկյունում հատակին դրված ՀՀ պետական դրոշը եւ հենց տեսախցիկների առաջ Արարատյան-մաքսատուն վարչության թիվ 2 զննման բաժնի տեսուչ Հայկ Մարտիրոսյանին եւ սենյակի մյուս աշխատակիցներին հրահանգել էր «դիմում գրել» եւ ազատվել աշխատանքից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հ. Մարտիրոսյանն իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից:
 

«Ի՞նչ սոցիալ-դեմոկրատ, ի՞նչ ցենտրիստ, դուք անարխիստ եք, պարոն Փաշինյան». Վահան Բաբայան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА