o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկում է հայկական դասական երաժշտության «Երաժշտական խճանկար» համերգաշարը

10.04.2019 17:24 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Մեկնարկում է հայկական դասական երաժշտության «Երաժշտական խճանկար» համերգաշարը

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում հայ մեծանուն գործիչներ՝ Կոմիտասի, Թումանյանի, Տիգրանյանի, Օթյանի և Լևոն Շանթի հոբելյաններին նվիրված ապրիլի 13-ին կմեկնարկի OST նախագծի «Երաժշտական խճանկար» համերգաշարը, որը կոչված է հանրայնացնել հայ դասականների երաժշտական ժառանգությունը և ամրապնդել սերը նրա նկատմամբ:

«Մի՛ մտածեք, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը». Իվան Ուրգանտի կազմակերպած «հայկական երեկոյի» հյուրերի թվում է եղել նաև Գարիկ Մարտիրոսյանը (տեսանյութ)

Համերգաշարի ծրագիրը հագեցած է լինելու միայն հայ անվանի կոմպոզիտորների և երգահանների ստեղծագործություներով, որոնք կատարելու են OST նախագծի շրջանակներում միավորված երիտասարդ երաժիշտները:

 «Երաժշտական խճանկարի» առաջին համերգին կհնչեն Կոմիտասի, Ա. Բաբաջանյանի, Ռ.Մելիքյանի, Ռ.Անդրեասյանի, Ալ. Աճեմյաին, Պ. Աֆրիկյանի ի Հ. Գրիգորյանի ուշագրավ ստեղծագործությունները:

Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը

Համերգը, որը կմեկնարկի ժ.14:00- ն, իրականացնում է «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Մշակույթի նախարարության ու Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ:

«Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը շուրջ 10 տարի է ինչ զարգացնում ու հանրայնացնում է հայկական մշակույթը: 2009թ.-ին օգոստոսին ստեղծված կառույցը մի խումբ կամավորների կողմից կյանքի է կոչում ՀՀ և ԱՀ տարածքում հայկական մշակույթի պահմանմանը, զարգացմանը և հանրայնացմանը միտված ծրագրեր /համերգներ, փառատոններ, ցուցահանդեսներ, դիտումներ, հեռարձակումներ և այլն/:

Մեկնարկում է «Արմմոնո Plus» հանրապետական 3-րդ փառատոնը

Կազմակերպության առաքելությունը միտված է պահպանել, զարգացնել և հանրայնացնել հայկական մշակույթը, խորացնել արդյունավետ մշակութային համագործակցությունը` Արևելքի երկրների և Հայաստանի միջև: Իր գործունեությամբ` այն ծանոթացնում է Հայաստանի հանրությանը արևելյան երկրների մշակույթի հետ, ներկայացնում հայկական մշակույթը` Արևելքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА