o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է

10.04.2019 16:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է

Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ամուսնալուծության մասին լուրերը կրկին ակտիվացել են, որը պարբերաբար,  հերքել էր նրա մամուլի խոսնակը:

Hraparak.am-ի ինֆորմացիայի համաձայն՝«Դատալեքս» որոնողական համակարգում անվանի մարզիկի ամուսնալուծության հետ կապված դատարանի վճիռ կա:

Երկրին իսկական տեր է անհրաժեշտ. Արթուր Թովմասյան

Ըստ դատական տեղեկատուի, 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի դատավոր Կուբատյանը վճիռ է կայացրել, որով բավարարել է Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Աբրահամյանի՝ լուծելով նրանց ամուսնությունը։

Փաստաթղթի և մարզիկի ամուսնալուծության մասին հավաստի տեղեկություն ստանալու նպատակով ArmDay.am-ը զրուցեց վերջինիս մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի հետ, ով ոչ հերքեց, որ հաստատեց  լուրը:

«Արթուր Աբրահամի անձնական կյանքի մասին մեկնաբանություն չեմ տալիս»,-ասաց նա:

Նշենք, որ Արթուր Աբրահամը ամուսնացել էր 2015թ. Զույգն ունի մեկ որդի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА