o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅԴ ԶՈՀԵՐՆ ԱՅՆ ԳԻՆԸ ՉԷ՞, ՈՐԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՎՃԱՐՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՀԱԿ-Ը ՄՆԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵՎԵՌ»

10.04.2019 20:40 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԱՅԴ ԶՈՀԵՐՆ ԱՅՆ ԳԻՆԸ ՉԷ՞, ՈՐԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՎՃԱՐՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՀԱԿ-Ը ՄՆԱՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵՎԵՌ»

«Իրավունք TV»-ի տաղավարում երեկ հյուրընկալվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, հայտնի քաղաքագետ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք 2-րդ նախագահի վերաբերյալ հարուցված քրեական գործի, դատավարության ընթացքի, ինչպես նաեւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական կարեւոր հարցերի շուրջ:

«Հայաստան-Արցախ լարվածությունը կարող է էլ ավելի վատթարանալ»

 

«Դադարեցնել այն գործը, որը ջուր է, միայն պատիվ կբերի իշխանություններին»

Երկրորդ նախագահի կողմնակիցներն օրերս սոցցանցերում հայտարարություն էին տարածել` կոչ անելով ապրիլի 9-ին հերթական դատական նիստի ժամանակ վերաքննիչ դատարանի շենքի մոտ հավաք անցկացնել՝ ի նշան բողոքի եւ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի: Սակայն Ձեր գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ, խնդրելով, որ դեռեւս զերծ մնան նմանատիպ հավաքներից: Ինչո՞ւ, դատարանից արդար որոշման ակնկալի՞ք ունեք:

«Սա քաղաքական խաղ չէ, այլ դիտավորյալ դավաճանություն է կամ պարզապես` էշություն» (Տեսանյութ)

- Մի քանի պատճառ կա: Նախ մենք միշտ ակնկալում ենք, որ դատարանը արդար որոշում է կայացնելու, եւ սա այն եզակի դեպքերից է, երբ կալանքի ապօրինի լինելը բացահայտ ճշմարտություն է: Բացի այդ, ես համոզմունք ունեմ, որ չպետք է ճնշում գործադրենք դատարանի վրա: Մենք ասելով` նկատի ունեմ գործընթացին մասնակից բոլոր կողմերը: Թե՛ մեղադրող, թե՛ պաշտպանվող կողմը, ինչպես նաեւ՝ մեր իշխանությունները, պետք է թողնեն, որպեսզի դատարանը հանգիստ պայմաններում որոշում կայացնի: Եվ վերջապես կարծում եմ, որ այսօր առանց այդ էլ, ընդվզումների պակաս չկա փողոցներում: Այդ իսկ պատճառով ուղղակի գրասենյակի անունից խնդրել եմ՝ եւս մեկ ընդվզում չկազմակերպել հիմա: Եվ շնորհակալ եմ, որ ընկալվեց:

«Չպետք է Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների արանքում ստվերենք մեր արժեքները»

- Կարծիք կա, որ եթե է Ռոբերտ Քոչարյանի գործը կարճվի, ապա դա կլինի նոր իշխանություններին ուղղված ուժգին հարված, քանի որ գործի մասին խոսում են ռուսական ԶԼՄ-ները, տեղի քաղաքական եւ հասարակական գործիչները, ինչը շատ լավ հասկանում են այս իշխանությունները: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:

- Չեմ կիսում այդ տեսակետը նրա համար, որ նախագահ Քոչարյանի քաղաքական հետապնդումը քրեականի պատրվակի տակ է, այսինքն` այդ հետապնդման դադարեցումը միայն կվերականգնի արդարությունը: Իսկ արդար դատարանն ու դատավարությունենրը, վերջին հաշվով, նաեւ գործող իշխանությունների օգտին է: Հետո՝ պատասխան կտրվի տարիներ շարունակ չարչկվող հարցին, թե ինչ մեղք ունի` Մարտի 1-ի հետ կապված, նախագահ Քոչարյանը: Չնայած, այդ պատասխանը հիմա էլ ակնհայտ է ե՛ւ ՀՔԾ-ին` մեղադրող կողմին ե՛ւ, կարծում եմ, հանրության զգալի մասը պարզ հասկացել է, որ նախագահ Քոչարյանը որեւէ կապ չունի Մարտի 1-ի զոհերի հետ: Իսկ ներկայումս անթաքույց թշնամական վերաբերմունք ցուցաբերող գործիչները, հայտնի է, թե ինչու են նման դիրքորոշման, եւ առաջին օրը չէ, որ պայքարում են նախագահ Քոչարյանի անձի դեմ: Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցներին, մի փոքր ուղղում մտցնեմ. որքանով ես եմ հասկացել, հայտնի հրապարակումներում խոսքը նրա մասին չէր, որ դադարեցումը կարող էր հարվածել այս իշխանություններին, այլ նրա մասին էր, որ նախագահ Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, եւ լավ կլինի՝ դադարեցվի:

«ԴՈՒ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱ՞Ր ԵՍ, ՀՈ ՍԱԴԻ ՄՆԴՈՆ ՉԵՍ»

 

«Մարտի 1-ի գործը դեռ պարզաբանման կարիք ունի»

Հանրությանը նաեւ հետաքրքրում է Վահան Շիրխայանի նամակը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին: Ձեր արձագանքը` դրա հետ կապված:

- Ես պարոն Շիրխանյանին անձամբ չեմ ճանաչում, բայց դժվար է գտնել մի այլ մարդու, որի մասին այդքան բացասական բաներ են խոսվում: Այս նամակը եւ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքները բացարձակ իդենտիկ են: Այսինքն` գտնում եմ, որ սա փորձ է՝ քաղաքական հետապնդման շղարշն ուժեղացնել, թեեւ իրականում դա բերում է թուլացման: Ես դա համարում եմ քաղաքական կյանքի վատագույն դրսեւորում, որը, հուսով եմ, այլեւս չի կրկնվի: Հուսով եմ, որ մարդիկ, ովքեր վաղուց սպառել են իրենց եւ իրենց ստերի ու ճամբարների քանակը` դադարեցնելով իրենց գործունեությունը, հանրությանը միայն օգուտ կբերեն:

«Հայաստանի հանրապետությունը վարչապետ չունի». Զարուհի Փոստանջյան

- Դուք հույս ունե՞ք, որ մինչ նախագահին դատարան բերելը, կփոխվի խափանման միջոցը:

- Սկզբում հենց դա էի ակնարկում` ասելով, որ դատարանը արդար որոշում կկայացնի: Այսօր մարտի 1-ի հետ կապված ունենք զգալիորեն փոփոխված դիրքորոշում հանրության մեջ, եւ շատ հաճախ ես լսում եմ տեսակետներ, որոնք առաջ չէի լսում: Հիմա ուրախությամբ արձանագրում եմ, որ մարդիկ սկսել են դա հասկանալ: Տեսնում եմ հարցումներ փողոցներում, որտեղ մարդիկ, քաղաքացիները ասում են, որ Քոչարյանը կապ չունի տեղի ունեցածի հետ եւ, որ հանիրավի այսօր գտնվում է ազատազրկման մեջ: Կա մի հռետորական հարց՝ ինչո՞ւ մարտի 1-ը դարձավ ընդդիմության ընդվզման միակ դեպքը մեր 30-ամյա անկախության պատմության մեջ, երբ զոհեր ունեցանք: Զոհեր չեղան 96-ին, 98-ին, 2003-ին, երբ բավականին մեծ ընդվզումներ կային: Իսկ 2008-ին եղան զոհեր, երբ ընդդիմության առաջնորդը Տեր-Պետրոսյանն էր: Արդյոք այդ զոհերն այն գինը չէ՞, որը միտումնավոր վճարվեց, որպեսզի Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ը մնան որպես քաղաքական բեւեռ, չտրոհվեն, չմոռացվեն եւ չդառնան անցյալի գործիչներ: Հարցը հռետորական է, բայց դրա պատասխանը շատ հետաքրքիր կարող է լինել: Հատկապես այս կոնտեքսում. 2-3 ամիս առաջ մի նյութ էր հրապարակել, որը շատ հետաքրքիր էր: Նյութն այն մասին էր, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան, երբ արդեն տեղեկանում է, որ ոստիկանական գործողություն է լինելու, հավաքում է մի քանի ցուցարարի եւ ասում, որ գիտեք, լավ կլինի, որ ոստիկանությունը հիմա գա, ու դուք ծեծ ուտեք եւ դիմադրեք: Սա մի դրվագ էր, որի մասին չէր խոսվել, եւ սա ջրի երես դուրս եկավ: Ես հակված եմ դա ճշմարտություն համարելու, եւ տանում է այն մտքին, որ Տեր-Պետրոսյանին ձեռնտու էր, որպեսզի այդ բախումը լիներ: Այնպես որ, Մարտի 1-ի գործը դեռ պարզաբանման կարիք ունի, եւ մեր հանրությունը պետք է տեղեկանա, թե իրականում ով ինչ արեց, եւ ինչ տեղի ունեցավ: Ով ինչ սադրանքների դիմեց եւ գնաց թաքնվեց:

«Դատարանների գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է» (Տեսանյութ)

- ՀՀ երկրոդ նախագահի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործով դատարանը արձանագրել է, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում: Հնարավո՞ր է այս օրինակով ասել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ:

- Սա առաջինը չէ, մենք ունենք դատարանի որոշում, համաձայն որի, ՀՔԾ պետ Ս. Խաչատրյանը խախտել է Քոչարյանի դատավարության անմեղության կանխավարկածը: Ինչ վերաբերում է` այդպես է, թե՝ ոչ, ապա հուսով եմ, որ այդպես է:

Ինչ են ուզում «Սասնա ծռերը» Արցախից

 

«Դա հակազգային քարոզ է»

Անցնենք ներքաղաքական իրողություններին: Բնականաբար տեղյակ եք, որ օրերս ԱԺ ամենաբարձր ամբիոնից ելույթ ունեցավ մի տրանսգենդեր: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

- Այդ ամենի քարոզը չի համապատասխանում մեր ազգային արժեքներին եւ չի կարող ընդունվել մեր հանրության կողմից: Դա հակազգային քարոզ է, որը պետք է խստագույնս սահմանափակվի: Այսինքն, եթե ՀՀ-ում կան օրենքներ, որոնք ազատություններ են սահմանում, եւ որոնք բխում են Եվրոպայի խորհրդում մեր անդամակցությունից, այլ միջազգային կառույցներում ստանձնած պարտավորություններից, դա հասկանում եմ: Բայց այս միջադեպի կարեւոր եզրակացությունը, որը պետք է մենք անենք, այն է, որ մեր հասարակությունը նման քարոզ չի ընդունում, որի արձագանքները եւս տեսանք:

«ՄԻԵԴ-ից ստանալու ենք ՀՀ-ի համար ոչ ցանկալի որոշումներ». Էլինար Վարդանյան (Տեսանյութ)

- Չե՞ք նկատում, որ միաժամանակ սկսվեցին քարկոծվել մեր եկեղեցին ու եկեղեցականները, իսկ տարաբնույթ փոքրամասնությունները կտրուկ ակտիվացրին սեփական քարոզչամեքենան:

- Հնարավոր չէ դա չնկատել, իսկ թե ինչով է պայմանավորված, չգիտեմ: Հավանաբար զգալով, որ ներքին փոփոխությունները որոշակի հնարավորություններ են բացում իրենց համար, փորձում են օգտվել: Հնարավոր է նաեւ՝ դա նպատակաուղղված մի բան է, որն արվում է ինչ-ինչ նպատակների հասնելու համար: Բայց միեւնույնն է, կան բաներ, որ անթույլատրելի է, օրինակ՝ Հայ Առաքելական եկեղեցու պարբերաբար վարկաբեկման փորձերը, որը պետք է կանխել, եւ չեմ կարծում, որ դրա կանխումը բացառապես պետության գործն է: Դրանով պետք է բոլորս զբաղվենք: Օրինակ, լավ կլիներ որ Մայր աթոռը ծրագիր առաջարկեր, որին կարող էինք բոլորս միանալ, աջակցել՝ այդ վտանգներին դիմակայելու համար:

«Շահարկել, թե սա Մարտի մեկի 10 զոհերի դատավարությունն է, տեղին չէ». Էլինար Վարդանյան (Տեսանյութ)

- Ներկա ներքաղաքական իրավիճակը մեզ ո՞ւր է տանում:

- Ըստ իս, մենք հիմա բավականին բարդ իրավիճակում ենք: Առաջին հերթին` նկատի ունեմ տնտեսական քաղաքականությունը, որն այսօր մեծ հարցականներ է առաջացնում: Չենք տեսել մի ծրագիր, որը հստակ ցույց կտար, թե մենք ինչ ճանապարհով ենք շարժվում: Մինչդեռ տնտեսության զարգացումը մեզ համար կարեւորագույն նշանակություն ունի, դա մեր ազգային անվտանգության հարցն է: Շատ է անհանգստացնում մեր վիճակագրական տվյալների խեղաթյուրման մասին օդում կախված լուրերը: Կան տարբեր անհագստություններ` կապված մեր դաշնակիցների, հատկապես Ռուսաստանի հետ: Կան բաց խնդիրներ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված: Այս ամենին գումարվում է անծրագրայնությունը, տարերայնությունը, որտեղ շատ դժվար է գտնել մի ուղեգիծ, որ հասկանանք, որ իշխանությունը վարում է այս քաղաքականությունը: Տեսնում ենք հախուռն հայտարարություններ, սխալներ` տարբեր գործիչների կողմից, որոնք հետո շատ երկար բացատրում են՝ ինչ էր տեղի ունեցել: Վաղուց եմ հետեւում քաղաքականությանը եւ պետք է ասեմ, որ նման հախուռն եւ տարերային վիճակ երբեւէ չի եղել: Անգամ դժվարանում եմ մեկ խնդիր առանձնացնել, քանի որ դրանք բազմազան են:

«Սասնա ծռերը» ՔՊ-ի ռազմականացված թեւն է եւ գործում է հրահանգված` Փաշինյանի գրասենյակի կողմից (Տեսանյութ)

 

«Միակողմանի խաղաղասիրական հայտարարությունները պարզապես սխալ են»

Դուք նշեցիք, որ վտանգված են նաեւ մեր դաշնակից երկրի` Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչի՞ն սա կբերի:

- Մենք ունենք բազում հայտարարություններ իշխանությունների կողմից, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, մյուս կողմից` տեսնում ենք բազում հարցեր, ակտիվացումներ` հենց ռուսական լրատվամիջոցների կողմից, այդ թվում՝ հնչեցնում էին տեսակետ՝ նախագահ Քոչարյանի քաղաքական հետապնդումների մասին: Հասկանալի է, որ կան խնդիրներ, եւ դա տեսանելի է: Խոսքս միայն բարձրաստիճան հանդիպումները չեն, այլ մշակութային, տնտեսական, եւ այս ամենը այն մակարդակին չեն, որ կցանկանայինք տեսնել` հաշվի առնելով Ռուսաստանի դերը, որպես կարեւոր գործընկեր մեզ համար: Հույս ունեմ, որ այն խնդիրները, որոնք ստվերում են հայ-ռուսական հարաբերությունները կկարգավորվեն:

ԻՆՉ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ ԱՅՍՕՐ ՀՅԴ-Ն ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ

- Արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերից է Արցախի խնդիրը: Ըստ ձեզ` ո՞ւր են տանում այս բանակցությունները, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովն արդեն բացահայտ է խոսում պատերազմի պատրաստվելու մասին:

- Պետք է նշեմ, որ հայկական կողմից եւս հնչել են բավականին կոշտ հայտարարություններ՝ պաշտպանության նախարարի եւ վարչապետի մակարդակով: Բայց սրան զուգահեռ` կան ծայրահեղ խաղաղասիրական կոչեր: Նախագահ Քոչարյանը այսպիսի մի եզրույթ ունի՝ միակողմանի խաղաղասիրական հայտարարությունները պարզապես սխալ են այսպիսի պայմաններում, երբ Ադրբեջանը ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի: Այս պահին խաղաղասիրական հայտարարությունները կարող է հնարավորություն տալ հակառակորդին՝ ձեռքերն ազատ զգան: Նաեւ անհանգստացնող է նաեւ այն անորոշությունը, որը կա հայկական կողմի դիրքորոշումներում է: Նախորդ օրը վարչապետը խոսեց` «Մադրիդյան սկզբունքների» հետ կապված, եւ տպավորությունն այն էր, որ այդ սկզբունքների մշակման, գոյություն ունենալու եւ բանակցային սեղանին լինելու վեաբերյալ ընդհանրական պատկերացումը այդքան էլ ճիշտ չէ: Ես չգիտեմ՝ ումից է խորհուրդներ հարցնում, ենթադրում եմ, որ դա մի շրջանակ է, որ քիչ թե շատ լավ է տեղյակ բանակցությունների ոչ միայն պատմությանը, այլեւ՝ փիլիսոփայությանը: Եթե այդպես է, հուսով եմ՝ արագ պարզաբանումներ կտան, որովհետեւ մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ բանակցելու առանց լավ իմանալու այդ հենքերը: Օրինակ` կցանկանայի լսել հստակ, թե ի՞նչ կարծիք ունեն գործող իշխանությունները «Մադրիդյան սկզբունքների» մասին: Ի դեպ, թյուր կարծիք կա, որ «Մադրիդյան սկզբունքները», որոնք ի հայտ է եկել նախագահ Քոչարյանի ժամանակ, որ բացարձակորեն ընդունված են եղել իր իշխանության օրոք, դա այդպես չէ: Իրականում, երբ այն ի հայտ եկավ, հայկական կողմը հայտարարեց, որ մենք ունենք վերապահումներ` այդ սկզբունքների հետ կապված, պարզապես համարում են մի հենք, որի շուրջ կարելի է բանակցություններ վարել:

«Կարող էինք ընդհանրապես պետականություն կորցնելու առաջ կանգնել». Արթուր Եղիազարյան (Տեսանյութ)

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА