ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.04.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Նման է, որ ժողովրդի սիրեցյալ վարչապետին գրեթե ոչ ոք չի սիրում: Էլ մարդ չմնաց, որ նրան չքննադատի մաքսատանը լաչառություն անելու եւ կամայականորեն մարդկանց աշխատանքից ազատելու համար: Ինչքան էլ զարմանալի լինի, նրան քննադատեց նաեւ կրակոտ հեղափոխական ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆԸ. «Կարծես թե Նիկոլ Փաշինյանի վրա չափազանց մեծ ազդեցություն է թողել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Դե ՀՀ վարչապետը կիրառում է «Բածկայի» աշխատանքային ոճը, գնում է ստուգումների եւ կամայականորեն մարդկանց ազատում աշխատանքից, ինչը աշխատանքային օրենսգրքի կոպտագույն խախտում է: Ի դեպ վարչապետն այս ամենը անում է այն նույն զգացմունքայնությամբ, ինչ Բելառուսի նախագահը: Փաշինյանը պետությունը չէ, նմանատիպ զգացմունքային կամայականություններն անթույլատրելի են»: Իսկ սա արդեն լուրջ է, քանզի Փաշոյանի պես լիբերաստների շուրթերում մարդուն Լուկաշենկոյի հետ համեմատելը հավասարազոր է ամենաթունդ հայհոյանքին:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց անսպասելիորեն Փաշինյանին որոշեց «պաշտպանել» Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ ՎԱԳԻՖ ԴՅԱՐԴԱԽԼԻՆ: Եվ ամենազարմանալին, որ վոժդին նա պաշտպանում է մեր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ոտնձգություններից: Այն, որ Տոնոյանի հայտարարությունը, որ հայկական զորքերը հակառակորդի տարածքում ի վիճակի են քաոս ստեղծել, մազութային սուլթանատի ներկայացուցիչը անվանեց ահաբեկչություն, ինչը թուրքի շուրթերից հնչող սովորական մի բան է: Իսկ հիմա աթոռից պինդ բռնվեք եւ լսեք շարունակությունը. «Օկուպանտ երկրի պաշտպանության նախարարի վերջին ելույթները խորամանկ սխեմայի մի մաս են, որն ուղղված է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության, եւ որը նպատակամղված է Դավիթ Տոնոյանի ապագա քաղաքական կարիերային»: Ինչ ասես, խեղճ Նիկոլին միայն Ադրբեջանի ՊՆ-ի պես պաշտպանն էր պակաս:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմային արտահայտությունը` փամփուշտ ալ չունի՞ք: Մոտավորապես նման մի բան Նիկոլ Փաշինյանը ավտոմաքսատանը ասաց ոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԻՆ: Վարչապետին ինչ-որ մեկն ասաց, որ որ երբ Ռուսաստանից, Ղազախստանից, Չեչնիայից մարդիկ գալիս են, Հայաստանում մեքենա են գնում եւ ուզում են պետհամարանիշ ստանալ, ասվում է, որ պետհամարանիշի «ժեշտը» չկա: Դավիթ Անանյանն էլ միանգամից «շառը» գցեց ոստիկանության վրա եւ Փաշինյանը զանգահարեց ոստիկանապետին. «Պարոն Օսիպյան, ես ավտոմաքսատանն եմ, լսո՞ւմ եք, ավտոմաքսատանն եմ, եւ մարդիկ ասում են, որ պետավտոտեսչությունում, ամբողջ հանրապետությունում պետհամարանիշ չկա, որովհետեւ ինչ-որ թիթեղ չկա, պարզվում է: Էս ի՞նչ պատմություն էԴե, արագացրե՛ք»: Դե ինչ, ազատ եւ հպարտ քաղաքացիներ, կամաց-կամաց սովորեք, որ լիքը հասարակ եւ անհրաժեշտ բաներ չեն լինելու:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА