o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ «ԲԻՉՈԿ» ՀԱՎԱՔՈՂ ԵՎ ԱՎԵԼ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ

10.04.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ «ԲԻՉՈԿ» ՀԱՎԱՔՈՂ ԵՎ ԱՎԵԼ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաճախ է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային դիմում բաց նամակով: Սակայն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված նրա նամակը եզակի էր: Սակայն երկրում ստեղծված աբսուրդային իրավիճակն էլ է եզակի, քանզի հայրենիքը ոչ միայն կրկես են դարձրել, այլեւ Աննա Հակոբյանի թեթեւ ձեռքով` որակել են «ոչինչ»:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

 

ԴԻԿՏԱՏՈՐԻ ՏՆԱԶԸ

Ինչեւէ, մեջբերենք պարոն Աշոտյանի նամակը. «Մտահոգված լինելով Հայաստանի ազգային անվտանգությամբ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու առողջությամբ, արձանագրելով հետզհետե խորացող իր տարօրինակ վարքագիծը, ինչպես նաեւ հիմք ընդունելով Կառավարության նիստին կեղծ լուրերի շրջանառության դեմ պայքարելու համար Ձեզ տրված հանձնարարականը` առաջարկում եմ միջոցներ ձեռնարկել կանխելու համար Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները եւ հարկադրական բուժզննության ենթարկել նրան: Արդյունքների մասին խնդրում եմ հրապարակային տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Թե որ մի արարքը կարող է հիմք լինել Նիկոլ Փաշինյանին պարտադիր բուժզննության ենթարկելու համար` դրանց թվարկումը միայն այնքան երկար կլինի, որ թերթի բոլոր էջերը չեն հերիքի: Բայց մասնավորապես կանգ առնենք Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած տգեղ տեսարանի վրա, ուր վոժդը ամենակոպիտ ձեւով հրապարակային սկանդալ է սարքել գլխավոր հարկահան Դավիթ Անանյանի գլխին, հենց որ հայտնաբերել էր փոքր-ինչ փնթի սենյակ: Քաջնազարական անառարկելի հրամանք հնչեց աշխատանքից ազատել բոլոր նրանց, ովքեր  այդ սենյակում են աշխատում, իսկ ընդամենը երկու ամսվա ստաժ ունեցող երիտասարդ մաքսավորին Նիկոլն աշխատանքից ազատեց անձամբ: Դե ինչ, դրանից այն կողմ մնում է միայն, թերեւս, որ ժողվարչապետը որեւէ հիմնարկության պահակին կամ հավաքարարին անձամբ հեռացնի:

ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ՀԵՐՈՍՆԵՐԸ»

«Մաքսայինի աշխատակցի հանդեպ վարչապետի թույլ տված հրապարակային խոսքը վկայում է նրա դիկտատորական հակումների մասին: Մի՞թե կարելի էր այդ տղային այդ աստիճան վիրավորել ամբողջ երկրի առաջ եւ պարտադրել դիմում գրել»,- նշում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Այո, Նիկոլն իրոք դիկտատորական հակումներ ունի, սակայն նա դիկտատոր չէ, այլ սոսկ դիկտատորի տնազ: Որովհետեւ եթե մեկը պահանջում է, որ վարչապետի գալուն պես մարդիկ ձգվեն, ուրեմն` նա ոչ թե վարչապետ է, այլ եսիմ ինչ: Եվ Վահան Բաբայանն իրավացի էր, երբ ասում էր, որ մեզ «բիչոկ» հավաքող եւ ավել անող վարչապետ պետք չէ: Ու այդ նույն մաքսատանը հիսթերիայի առիթներից մեկը էլի չարաբաստիկ «բիչոկն» էր: Ու դրա առնչությամբ քաղաքացիներն արդեն կատակում են, որ եթե առաջ ոստիկանները գլխին սարքելու համար «պլան» էին գցում մարդկանց գրպանը, ապա հաշվի առնելով, որ իրավիճակ է փոխվել, եւ կանեփը հարգի է, հիմա էլ երեւի սկսեն «բիչոկ» գցել: Ինչեւէ, դիկտատորի տնազի վարքագիծը, մասնավորապես այդ նույն մաքսատանը, մեղմ ասած, վոժդի ահավոր անկում ապրած վարկանիշի բարձրացմանը նպաստել չեն կարող:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

 

ԻՍԿ ՆԻԿՈԼՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՞ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՐԳԱՆՔԻՑ ԽՈՍԵԼ

Նույն մաքսատան առնչությամբ Նիկոլն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ: Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից` կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»: Սա այն եզակի դեպքերից է, երբ նրա հետ համաձայն ենք 100 տոկոս: Ավելին, դեմ չէի լինի, եթե ամենախիստ պատիժներ կիրառվեին նման դեպքերում: Բայց` հռետորական հարց: Արդյո՞ք պարոն վարչապետը պատրաստվում է աշխատանքից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ով առաջինը ՀՀ պետական դրոշը գցեց ոչ միայն իր, այլեւ Կանադայի վարչապետի ոտքերի տակ` այն վերածելով գուլպաների: Եվ այդտեղ չի կարող արդարացում լինել դատողությունը, թե գուլպան դրոշ չէ, թե, օրինակ, ամերիկացիները նույնիսկ թումբանի վրա կարող են պետական դրոշ ունենալ: Ամերիկացիները, պատկերավոր ասած, գլուխը պատով են տալիս` զորօրինակ, նրանք 1960-ականներին նեգրերին էին ճնշում, ուրեմն մե՞նք էլ ճնշենք: Համ էլ, արժե թարմացնել ոմանց հիշողությունը` երբ անցյալ տարվա ապրիլյան «թավշյա» ցույցերին հայտնվել էր եռագույն կրծկալով մի աղջիկ, նրա լուսանկարի տակ հավասարապես դատապարտող մեկնաբանություն էին թողնում թե՛ «հեղափոխական» «ազատ ու հպարտ քաղաքացիները», թե՛ այն քաղաքացիները, ում հետագայում նիկոլականները պիտակում էին «հակահեղափոխական դիշովկա»: Սակայն հարց է ծագում, ինչո՞ւ հանկարծ Նիկոլի մոտ ՀՀ պետական դրոշի հանդեպ պատկառանքի այդպիսի բռնկում եղավ: Դրա տրամաբանական պատասխանն էլ հետեւյալն է` նա համոզվեց, որ ազգայնական մոտեցումները դեպի քաղաքացու սիրտ տանող ամենակարճ ճանապարհն է: Համոզվեց այն օրինակի վրա, թե ինչպես ամբողջ հանրությունը միահամուռ վրդովվեց, երբ տիկին Աննան հայտարարեց, որ մեր պատերազմական զոհերը «հանուն ոչնչի» էին: Համոզվեց նաեւ տրանսգենդերի կողմից ԱԺ-ն պղծելու փաստին հանրության արձագանքից: Եվ քանի որ երկրի հանդեպ դեռ բազում քայքայիչ գործեր կան անելու, Նիկոլին այլ բան չի մնում, քան փորձել  դրանց զարհուրելի տպավորությունը մեղմել փոքրիկ ազգայնական քայլերով:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՖԱՇԻԶՄԸ` ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌԱՋ

Պետք է փաստել, որ մեր նահատակների հասցեին Աննա Հակոբյանի հնչեցրած անընդունելի հայտարարությունը Նիկոլի վարկանիշին այնպիսի ուժգին հարված հասցրեց, ինչպիսին չէր կարող հասցնել վեց ամսվա ամենաինտենսիվ հակաքարոզչությունը: Եվ վոժդը դրան պատասխանեց մի երկար խրթին տեքստով, թե ինչպես պետք է հասկանալ իր տիկնոջ ասածը: Այդ տեքստից, ռսի ասած` առանց կեսլիտրի գլուխ չես հանի, սակայն Նիկոլի ասածի իմաստը հետեւյալն էր` ով այդ ելույթը բացասաբար է ընկալել, նա հանրապետական է: Արմեն Աշոտյանն իրավացի է` վոժդը հարկադիր բուժզննության կարիք ունի, նրա աչքին ամենուրեք հանրապետականներ են երեւումՀանրապետականներն էլ նրա աչքին երեւացին եւ ԱԺ-ում տրանսգենդերի պիղծ ելույթի առնչությամբ, թեեւ այդտեղ վեճ էր գնում, թե ով էր այդ գենդերին ԱԺ բերել` ՔՊCC-ը, թե` ԲՀԿ-ն: Ի դեպ ուշագրավ է, որ տարբեր ԼԳԲՏ եւ գենդերաստական ՀԿ-ներ պահանջել էին Նաիրա Զոհրաբյանին հեռացնել ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Եվ Նիկոլը անձամբ կրկնեց այդ պահանջը: Ու երբ ԲՀԿ-ն հրաժարվեց այդ պահանջը կատարելուց, հարկայիններին քսի տվեց «Առինջ-մոլի» վրա: Այսինքն` արդեն փաստ է, որ ուժային կառույցներն են հարկադրում խորհրդարանական կուսակցություններին հնազանդվել ԼԳԲՏ-ների եւ վերջիններիս հովանավոր տարատեսակ սվիտալսկիների քմահաճույքներին: Չէ, իրոք, իրավիճակն անհանդուրժելի է դառնում: Ու դրա շարունակման ամեն օրն ու ժամն է կործանարար:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА