ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սպորտինգը» կարող է իր մարզադաշտն անվանել «Կրիշտիանու Ռոնալդու»

10.04.2019 00:21 ՍՊՈՐՏ
«Սպորտինգը» կարող է իր մարզադաշտն անվանել «Կրիշտիանու Ռոնալդու»

Լիսաբոնի «Սպորտինգը» չի մոռանում Կրիշտիանու Ռոնալդուին: Ինչպես տեղեկացնում է O Jogo պարբերականը, պորտուգալական ակումբը լրջորեն մտածում է իր խաղադաշտի անվանափոխության մասին:

Աղբյուրի փոխանցմամբ, «Ժոզե Ալվալադե» մարզադաշտը կարող է վերանվանվել Կրիշտիանու Ռոնալդուի անունով: Նշվում է, որ կա երեք տարբերակ՝ «Արենա CR7», «Էստադիո Կրիշտիանու Ռոնալդու» և «Ալվալադե CR7»: Այս ամենն ունի երկու պատճառ. առաջինն այն է, որ ակումբը ցանկանում է մեծարել Ռոնալդուին, բացի այդ, սա շախմատային քայլ է մարկետինգի տեսանկյունից: Այն  ֆինանսական մեծ օգուտներ կարող է բերել «Սպորտինգին»:

Սարի. «Ռոնալդուն կարող է խնդիրներ ստեղծել, բայց դրանցից 100-ը լուծել»

Կրիշտիանու Ռոնալդուն «Սպորտինգի» սան է: Նա «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել հենց պորտուգալական ակումբից 2004 թվականին: «Յուվենտուսի» աստղը մեկ անգամ չէ նշել, որ դեմ չէր լինի կարիերան հարազատ ակումբում ավարտել: Կարող է այնպես ստացվել, որ Ռոնալդուն խաղա իր իսկ անունով մարզադաշտում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА