o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՈՐՁԱՌՈՒ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ, ԱՆՓՈՐՁՆԵՐԻՑ ՔԻՉ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ

09.04.2019 22:33 ՍՊՈՐՏ
ՓՈՐՁԱՌՈՒ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ, ԱՆՓՈՐՁՆԵՐԻՑ ՔԻՉ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցագորգն այս օրերին ազատ ոճայիներինն է: Հայաստանի մարզական պատիվն այս ստուգատեսում պաշտպանում են` Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Այս 9 ըմբիշներց 5-ը առաջին անգամ են մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:

ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԽՈՒՐ ՏԵՍՔ ՈՒՆԵՐ

57 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարի էր դուրս եկել Հայաստանի գործող չեմպիոն Վաղինակ Մաթեւոսյանը, ով 1/8 եզրափակչում զիջեց Եվրոպայի փոխչեմպիոն Անդրեյ Դուկովին:

65 կգ քաշային կարգում Մ23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թեւանյանը 1/8 եզրափակչում  մրցեց Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիեւի հետ եւ համառ ու անզիջում պայքարում զիջեց 0:1 հաշվով: Ադրբեջանցի մարզիկի՝ հետագայում հաջող հանդես գալու դեպքում Թեւանյանը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար:

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

70 կգ քաշային կարգում հանդես եկավ Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, եւ քառորդ եզրափակչում 2:12 հաշվով ցավալի պարտություն կրեց ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւից:

79 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր 2014 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը, ով հենց մեկնարկային գոտեմարտում զիջեց ռումինացի Օմարասխաբ Նաժմուդինովին:

97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում էլ Սարգիս Հովսեփյանը զիջեց գերմանացի Գենադի Սուդինովիչին:

Սլավիկ Գալստյանը հաղթեց, Նորայր Հախոյանը պարտություն կրեց. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

Դե իսկ հաջորդիվ` 61 կգ քաշային կարգում հանդես կգա 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եւ երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանը: Լուրջ է մրցակցությունը 74 կգ քաշային կարգում. Հայաստանի չեմպիոն Վարուժան Կաջոյանի հակառակորդներից են աշխարհի գործող փոխչեմպիոն, վրացի Ավթանդիլ Կենտչաձեն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոն եւ այլք: Մի փոքր ավելի հանգիստ է 86 կգ քաշային կարգը, որտեղ հանդես կգա Հայաստանի չեմպիոն Հովհաննես Մխիթարյանը: Իսկ ահա 125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանի մրցակիցներից են Օլիմպիական խաղերի, Աշխարհի կրկնակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, թուրք Թահա Աքգյուլը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, վրացի Գենո Պետրիաշվիլին եւ այլն: Այսպես, փորձառու մեր ըմբիշները արդեն իսկ ձախողել են, երիտասարդներին բարդ մրցակիցներ են սպասում: Այսինքն` մրցաշարը թերեւս կձախողվի մեր հավաքականի համար:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА