o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՇՈՑՔՈՒՄ ԱՅՍ ԳԱՐՈՒՆ ԿԿԱՆԱՉԵՆ ՆՈՐ ԴԱՇՏԵՐ...

09.04.2019 22:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՑՔՈՒՄ ԱՅՍ ԳԱՐՈՒՆ ԿԿԱՆԱՉԵՆ ՆՈՐ ԴԱՇՏԵՐ...

Մարդը վերցնում է բնությունից: Այդ թվում` ջուր: Նաեւ ի դեմս «Վեոլիա ջրի»: Եվ դա բնական է. բա էլ ինչպե՞ս բավարարես սպառողների կարիքները:

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԴԺՎԱՐԻՆ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԻ

Վերցնում է, բացելով ջրի ակունքներ, կառուցելով խողովակաշարեր, պոմպակայաններ ու ջրամբարներՈւ մոռանալով, որ առանց այդ ջրի դատապարտում է նույն բնությանըՀետո էլ զարմանում է, որ չորանում է ծառ ու ծաղիկ, պակասում է ջրհորների ջուրը, անապատն էլ առաջ է գալիս լայն քայլերովԹվում էր, թե այսպես էլ շարունակվելու է, եւ դա մի անխուսափելի գին է, որ պետք է վճարենք մեր հարմարավետությունն ապահովելու համարԲայց ահա «Վեոլիա ջուրն» ապացուցում է հակառակըՈչ միայն ասում է` եկել է մեր պարտքը բնությանը վերադարձնելու ժամանակը, այլեւ սկսել է այն վերադարձնելԴեռեւս անցած ամռանը Աշոցքում գտնվող «Զույգաղբյուրից» Գյումրին ստանում էր վայրկյանում 590 լիտր ջուր: Այսօր այդ քանակը իջել է 500-ի: Քաղաքում «Շիրակ» տեղամասի կողմից, այսպես կոչված, գաղտնի վթարների հայտնաբերման, ճնշումների կարգավորման, հին ջրագծերի` իրենց հոսակորուստներով հանդերձ, շահագործումից հանման, բաշխիչ ցանցի գոտիավորման, փականային համակարգի տեղադրման շնորհիվ հնարավոր է դարձել փուլ առ փուլ նվազեցնել ջրի առքն այս աղբյուրից: Սպառողը դրանից չի տուժել. Գյումրիում 2017-18թթ. ջրամատակարարման տեւողությունն ավելացել է` հասնելով միջինը 80 տոկոսի: Իսկ բնությունը միանշանակ շահել է` ետ ստանալով ամբողջ 90 լիտր ջուր վայրկյանում: Աշոցքի «գարնանային» ձյունն ի՞նչ էր, որ խոչընդոտներ ջրմուղագործներին օր առաջ իրականություն դարձնել այս հրաշալի նախաձեռնության վերջին քայլըՈւրեմն` կկանաչեն այս գարուն Աշոցքի լեռներում նոր դաշտեր, ու քիչ ավելի աշխույժ կհոսի «Զույգաղբյուրին» հարակից Ախուրյանը, որպես շնորհակալություն «Վեոլիա ջրի» նպատակասլաց աշխատանքի:

ԱՅՍՏԵՂԻՑ «ԵՐԵՎՈՒՄ Է» ՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հանրային կապերի ծառայություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА