o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սասուն Միքայելյանը ոչ միայն երկրապահին, այլեւ որեւէ ռազմահայրենասիրական հկ-ին մոտ չի կարող լինել»

09.04.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սասուն Միքայելյանը ոչ միայն երկրապահին, այլեւ որեւէ ռազմահայրենասիրական հկ-ին մոտ չի կարող լինել»

Այս օրերին Երեւանում է Պովոլժիեի ԵԿՄ տարածքային բաժանմունքի հիմնադիրներից Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի «Արարատ» ազգամշակութային ինքնավար միության նախագահ ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ: Նրա հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու ԵԿՄ 12-րդ համագումարի արդյունքների մասին:

«Դավիթ Տոնոյանը Գիտակցում Է, Որ Այսօր Մանվել Գրիգորյանի Պես Մարդիկ Են Պետք Սահմանին»․ Նազիկ Ամիրյան

- Պարոն Ներսիսյան, ԵԿՄ արտահերթ համագումարում վարչության նախագահ ընտրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ընտրությանը:

Ինչ կատարվել է, կատարվել է, ընդհանուր առմամբ` հետ չես փոխի, բայց իմ դիրքորոշումը հետեւյալն է` քանի դեռ գեներալ Մանվել Գրիգորյանը գտնվում է հետաքննության մեջ, քանի դեռ դատ ու դատաստան չի եղել, կասեցնել նրա լիազորությունները, որպես ԵԿՄ նախագահեւ արտահերթ համագումար հրավիրել, չեմ կարծում, թե օրինական դաշտում էԸնդհանրապես` կապ չունի, անգամ եթե լիներ այնպես, որ ինչ-որ դատ ու դատաստան լիներ, միեւնույնն է, գեներալ Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, եւ սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո նա լուրջ լումա ներդրեց, որպեսզի ԵԿՄ-ն ոտքի կանգնի, եւ ստեղծեց  եռասերունդ Երկրապահը: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ես չեմ կարողանում ընդունել մի մարդու ղեկավար լինելը` որպես ԵԿՄ նախագահ, երբ 8 ամիս առաջ նա ասում էր, որ Արցախյան հերոսամարտը այնքան էլ կարեւոր չէ, ինչքան, այսպես կոչված, հեղափոխությունը: Երեւի այն ժամանակ չէր մտածում, որ կարող է դառնալ ԵԿՄ նախագահ, չնայած` հետո ինձ փորձեցին համոզել, թե վրիպակ էր, բայց ինքը նորից էլի պնդեց, որ` այո՛, այս «հեղափոխությունն» ավելի կարեւոր է, քան Արցախյան հերոսամարտը: Ըստ իս, այսպիսի արտահայտություն անող անձը ոչ միայն Երկրապահ, այլեւ որեւէ ռազմահայրենասիրական կազմակերպության ղեկավարությանը չի կարող մոտ լինել:

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Սասուն Միքայելյանը ամիսներ առաջ եւս մի հայտարարություն էր արել, մասնավորապես նշելով, թե «որ խնդրեն, աղաչեն, պաղատեն էլ, չեմ ուզում ես դառնալ ԵԿՄ նախագահ»: Ըստ Ձեզ` ի՞նչ փոխվեց այս ամիսներին, որ իր խոսքից հետ կանգնեց Ս. Միքայելյանը:

Ծիծաղելին այն է, որ հենց Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ասում էր` Դուք խոսք եք տվել, որ չեք լինի վարչապետ, դուք դրժեցիք ձեր խոսքը, բայց նույն այս ձեւով էլ Սասուն Միքայելյանն ասել էր, որ խնդրեն էլ, ես չեմ դառնա ԵԿՄ նախագահ, բայց դարձավ: Ս. Միքայելյանը չի ինքնառաջադրվել, իրեն առաջարկել են, բայց չգիտեմ, թե այդ ինչ ներքին համոզմունքներով է համաձայնել, որովետեւ այնտեղ կար երկու թեկնածու` Արամ Սարգսյանը եւ նա, ինչ-ինչ պատճառներով կանգ առան Միքայելյանի թեկնածության վրա: Ամեն դեպքում, համագումարի ժամանակ լուրջ հայտարարություններ էին արվում, չգիտեմ` կկարողանա նա համախմբել, թե` ոչ, որովհետեւ մի բան է ասելը, այլ է անելը: Մի բան կարող եմ միայն ավելացնել, որ եռասերունդ ԵԿՄ-ն գեներալ Մանվել Գրիգորյանի քրտինքն է:

Կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի վիճակը. նա նարկոզի տակ է, չի կարողանում խոսել

Ի դեպ, համագումարի ժամանակ ամբիոնից այդ մասին որեւէ մեկը չասաց, բայց Սասուն Միքայելյանին էին հասցեագրում այն խոսքերը, որոնք նախկինում ջերմորեն հղել էին Մանվել Գրիգորյանին...

Այո, ես հենց դրան եմ դեմ: Կապ չունի` ինչ կազմակերպության ղեկավար ես, ինչ կազմակերպության անդամ ես, մարդ պետք է լինի սկզբունքային: Եթե դու կարողանում ես մի մարդու, որպես հրամանատար ընդունել, կենացներ ու բարի խոսքեր ասել, եւ հետո նույն հաջողությամբ` այդ ամենը մեկ ուրիշին ես վերագրում, չեմ ընդունում: Վերցնենք անգամ այս «հեղափոխությունը», որը համարում են` սիրո եւ հանդուրժողականության, արդարության եւ այլն, բայց վերջը պետք է մարդ մնալ, ոչ թե կոնյուկտուրայից ելնելով` այսօր այս մարդուն գովաբանենք, վաղը` մյուսին: Մի քիչ պետք է լինել կոռեկտության սահմանների մեջ: Եթե ես հրամանատար ունեմ, եւ եթե նա անգամ սխալ է արել, ուրեմն` իմ հրամանատարի սխալը իմ սխալն էլ է: Էլի եմ կրկնում` եթե նա սխալ արել է, որովհետեւ ես այդպես չեմ ընդունում, քանի որ կա դատարան եւ դատարանից զատ, պետք չէ արտահայտություններ անել:

Թե ինչպես ամենաեվրոպամետ Վիգեն Քոչարյանին բաժին հասավ ԵԱՏՄ մեդալը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА