o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարող էինք ընդհանրապես պետականություն կորցնելու առաջ կանգնել». Արթուր Եղիազարյան (Տեսանյութ)

09.04.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կարող էինք ընդհանրապես պետականություն կորցնելու առաջ կանգնել». Արթուր Եղիազարյան (Տեսանյութ)

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ, որը մի շարք փակագծեր բացեց թե՛ ՀՅԴ-ՀՀԿ, թե՛ ՀՅԴ-ՔՊ կարճատեւ քաղաքական համագործակցության մասին:

Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան

– Պարոն Եղիազարյան, ՀՅԴ-ն ի սկզբանե հավատում էր այս իշխանափոխությանը, փորձում էր համագործակցել «Իմ քայլի» հետ: Ի վերջո, ե՞րբ կտրվեց համագործակցության թելը:

Այդ ժամանակ ոչ թե Ն. Փաշինյանի անձին, այլ ժողովրդական շարժումը պաշտպանեցինք: 2018 թվականին երկրում առաջացավ ցնցումային, աննորմալ վիճակ, իսկ մենք արտաքին թշնամի ունեցող, պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք... Հիմա միգուցե ասեն, թե շահարկվում է այս հանգամանքը, բայց` ոչ, չի շահարկվում, 2008 թվականին մարտյան իրադարձությունների ժամանակ մենք Արցախում մի քանի դիրքեր կորցրինք: Հանրությունը լավ տեղյակ չէ այդ մասին, մինչդեռ սա էր պատճառներից մեկը, որ նույնիսկ այդ ժամանակ ուժեղացվեց իշխանական կողմը, որովհետեւ քաոսից դուրս գալ էր պետք` անկախ նրանից` իշխանությունը լավն է, թե` վատը: Եվ նախորդ տարի ՀՅԴ-ի մոտեցումը նույնն էր, երկրին պետք էր կայունություն, քանի որ առաջացել էր երկիշխանություն` կար օրինական իշխանություն եւ ժողովրդական շարժման վրա ձեւավորվող հրապարակային իշխանություն: Սա ո՞ւր էր տանելու, ի՞նչ հետեւանքներ կարող էր ունենալ, կարող էինք ընդհանրապես պետականություն կորցնելու առաջ կանգնել... Ուստի` այստեղ պետք էր արագ կողմնորոշվել եւ փորձել խնդիրներն այնպես լուծել, որ երկիրը բերենք կայունացման: Եթե մեր հայտարարությունների շարքը հիշում եք, մենք անցանք մաքոքային դիվանագիտության, ինչը նշանակում է, որ երբ երկու ուժ իրար հետ չեն շփվում, եւ երկուսի մոտ էլ ուժի գերկուտակում է լինում, եւ սրա բախումը կարող է վատ հետեւանքների տանել, այդ դեպքում հայտնվում է մեկ քաղաքական  ուժ, որն իր վրա ինքնուրույն պատրաստակամություն է վերցնում երկուսի հետ խոսողի դերը ստանձնել: Այդ դերը  ՀՅԴ-ն վերցրեց իր վրա, եւ առանձին հանդիպում էինք իշխանության հետ, առանձին` պարոն Փաշինյանի...

Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին

«ՀԻՄԱ ՁԵՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐՈՎ` ՍԵ՞Վ ԷԻՆՔ, ԹԵ՞ ՍՊԻՏԱԿ»

– Այսինքն` ուզում եք ասել, որ ՀՅԴ-ի քայլերը միտված չէի՞ն նրան, որ հայաստանյան նոր իշխանությունները քաղաքական համագործակցության ձեռք մեկնեն:

Ո՛չ, այդ համագործակցությունը ինքնանպատակ չէր: Երբ պարոն Փաշինյանը սկսեց երկխոսել, մենք մեր ծրագրային մոտեցումներ էինք դնում: Օրինակ, ասում էինք` Արցախի հարցում այսպես ենք պատկերացում, դուք ինչպե՞ս եք պատկերացում: Պատասխանում էին, թե մենք էլ ենք այդպես մտածում: Ասում էինք` շատ լավ, քանի որ ամեն օր երեկոյան ելույթ եք ունենում, ուզում ենք լսել դա հրապարակային, որպեսզի ամբողջ հանրության առջեւ այդ խոսքը հնչի: Անկեղծ, վերապահումներ ունեինք, որովհետեւ երկու-երեք տարի առաջ Արցախի հարցում այլ մոտեցում կար, հիմա ուզում էինք իմանալ ո՞ր Փաշինյանի հետ գործ ունենք այս հեղափոխական վճակում: Այն Փաշինյանի՞, որը քաղաքական բարձր գիտակցություն ունի, հասկանում է` ինչ է ստանձնելու եւ ուր է տանելու երկիրը, թե՞ այն Փաշինյանի, որը ընդդիմադիր էր եւ իր մոտեցումները տարբեր էին: Մեր վստահությունը ձեւավորվեց հենց դրանից, որ որոշումների քննարկումներից հետո այդ մտքերը հնչեցվում էր հարթակից, այսօր այն այլեւս փաստ է եւ ջնջելի չէ: Բայց մենք էլի ասում էինք, որ խնդիրը պետք է լուծվի համախոհությամբ, ոչ թե մի անձի համար: Երբ խորհրդարանական ուժերից ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն  հրաժարվեցին վարչապետի թեկնածու դնելուց, մենք էլ հրաժարվեցինք, եւ մնաց միայն Փաշինյանը: Եվ մենք նրա անունը հնչեցրինք, որովհետեւ բոլորիս այդ պահին պետք էր, որ երկրում կայունություն մտնի, ինչը եղավ մայիսի կեսերից սկսած: Իսկ հետո պարոն Փաշինյանի կողմից առաջարկ եղավ, անգամ ասեմ, որ իշխանության մաս կազմելուց հրաժարվեցինք, ասացինք, որ նախորդ իշխանության մաս ենք եղել, հիմա կարծում ենք` ճիշտ չէ, բայց ինքը ցանկացավ, որ լինենք: Այդ դեպքում մտածեցինք, որ եթե չմասնակցենքկդիտվի, որ կողմ էինք, բայց հետ ենք քաշվում: Ուստի` ասացինք, որ ոչ մի հավակնություններ չունենք, որտեղ նպատակահարմար գտնեք, պատրաստ ենք աջակցելու: Այն ոլորտները, որոնք ստանձնեցինք, մեր ցանկությունը չէր, մեր առաջարկը չէր, այլ եղել է նոր ձեւավորվող իշխանության առաջարկը: Հետագայում` չգիտեմ ինչ-ինչ պայմաններում, այդ թիմում առկա տարաբնույթ ուժերի ներկայացուցիչների մտածողության, թե այլ ազդեցություններ եղան, բայց զգացինք, որ շփումը սկսում է խզվել:

Արթուր Դավթյանն իրեն շրջապատում է յուրայիններով. «Ժողովուրդ»

Եվ կապը լրիվ խզվեց, երբ Բաղրամյան փողոցում, խորհրդարանի հարեւանությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՅԴ-ական նախարարներին ազատո՞ւմ է պաշտոնից:

Դա ավելի ուշ էր: Երբ մի քաղաքական ուժի հետ համագործակցում ես, պետք է շատ հարցերում խորհրդակցել, բայց շատ դեպքերում տեսանք, որ առանց լսելու, առանց կարծիք հաշվի առնելու քայլ է արվում: Սա արդեն սխալ ընթացք էր, եւ օգոստոսից եկավ այդ խզումային սեւ ու սպիտակի բաժանումը: Հարց առաջացավ` լավ, մենք քաղաքական համագործակցության մեջ էինք իրար հետ, երկու մարզպետ, մի քանի նախարար ունեինք` հիմա ձեր սահմանումով սե՞ւ էինք, թե սպիտակ, մենք էլ արդեն սկսում էինք չհասկանալ, թե ում նկատի ունեին: Իհարկե, պարզ էր, թե ում էր ուղղված, բայց այս հարթության մեջ հասկանում ես, որ դու ո՛չ սեւ ես, ո՛չ սպիտակ, քո մոտեցումը լրիվ այլ է: Իհարկե, սրան նաեւ տուրք տվեցին մեր այն մոտեցումը, որ մտահոգություն հայտնեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին ձերբակալության ժամանակ, որը կապ չուներ այդ ամենի հետ: Այո՛, այս երկրում պետք է արտոնյալներ չլինեն, բայց մենք նկատեցինք, որ այդ մեղադրանքի ձեւի մեջ խնդիր կա, նույնիսկ սա իշխանությանը չէր ուղղված, այլ այն մարմիններին, որոնք արդարադատություն են իրականացնում եւ ձերբակալեցին Ռ. Քոչարյանին: Մենք բարձրացրինք հարց, որ սա վաղը կարող է շահարկվել, դիտվել որպես քաղաքական հալածանք: Եվ այն, ինչի մասին բարձրաձայնում էինք, ինչի համար այն ժամանակ մեր «դեմքին թռան», կյանքը ցույց տվեց որ ճիշտ էինք:

Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ ԹԱԴԷն. Գոհար Գասպարյանը երկրորդ անգամ մայր է դարձել

ԻՆՉՈՒ ԷՐ ՀՅԴ-Ն ԿՈՂՄ Ե՛Վ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ, Ե՛Վ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒՆ

– Այդուհանդերձ մինչեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը ՀՅԴ-ն աջակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելուն, ապա ընտրվելուն: Ինչպե՞ս կբացատրեք սա:

Այո՛, այդ ժամանակ անգամ Սերժ Սարգսյանին` որպես վարչապետի թեկնածուի, ՀՅԴ-ն կողմ է քվեարկել, սա թաքցնելու բան չէ, կա իրականություն, բայց հարցը հետեւյալն է` ինչո՞ւ ենք կողմ քվեարկել, որովհետեւ դրանից մեկ տարի առաջ կոալիցիոն հուշագիր էինք ստորագրել: Եվ քանի որ կոալիցիայի մեջ խորհրդարանում իր ներկայացվածությամբ մեծ քաղաքական ուժը ՀՀԿ-ն էր, իրավունքը վարչապետի թեկնածու առաջադրելու ՀՀԿ-ին էր վերապահված: Այսինքն` ում էլ դնեին, պետք է կողմ քվեարկեինք` լիներ Կարեն ԿարապետյանըՎիգեն Սարգսյանը, թե Սերժ Սարգսյանը: Օրինակ, ես անձնապես դեմ եմ եղել, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց, զուտ նրա համար, որ մենք արեւելյան ժողովուրդ ենք, եւ նա ասել էր, որ չեմ առաջադրվի, բայց առաջադրվեց: Կարծում եմ` սա վճռական դերակատարություն ունեցավ իր հանդեպ ժողովրդի վերաբերմունքի: Թեպետ դրա համար ինչ-ինչ պատճառներ կային, միգուցե, իրավահաջորդի խնդիրը այնպես, ինչպես ուզում էր, չեղավ: Ամեն դեպքում, գիտեմ, որ Սերժ Սարգսյանը կարճ ժամանակով էր ուզում լինել վարչապետ, Ֆրանկոֆոնիայից հետո պատրաստվում էր հրաժարական տալ: Սա էր իր մոտեցումը:

​​​​​​​«Սա ծրագիր է, ինչն ամեն գնով փորձելու են իրականացնել». Վահան Բաբայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА